12:37 29.03.2018
Մարտի 28-ին ԱՄՆ Սան Ֆրանցիսկո քաղաքում ավտոմեքենան մխրճվել է 5 հոգանոց մարդկանց խմբի մեջ: Նրանցից մեկը մահացել է, 4-ը՝ վիրավորվել: Այս մասին տեղեկացնում է Fox News-ը:
Պատահարի հետևանքով 3 հոգի ստացել է մարմնական լուրջ վնասածքներ, իսկ մեկի վիճակը բժիշկները գնահատում են բավարար:
Դեպքը տեղի է ունեցել կենտրոնից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող թաղամասում: Ոստիկանության տվյալներով, մեքենայի վարորդը դեպքից առաջ վիճաբանության մեջ է մտել տուժածներից մեկի հետ:
Վարորդը դեպքի վայրից փախուստի է դիմել, սակայն ոստիկաններին հաջողվել է գտնել և ձերբակալել նրան:
Իրավապահները տեղի ունեցածը ահաբեկչություն չեն համարում, այլ սովորական ֆիզիկական վրեժխնդրություն և նշել են, որ հանրության անվտանգությանը ոչինչ չի սպառնում:
#UPDATE: The driver of the hit-and-run incident in San Francisco that left one person dead and four other injured is in police custody. https://t.co/sS98ceQ7XT pic.twitter.com/H0vHlqqKtE
— NBC Bay Area (@nbcbayarea) 28 марта 2018 г.
16:00 16.04.2025
Այրվել է վագոն-տնակԱպրիլի 16-ին, ժամը 13:16-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Արամ Մանուկյան փողոցում այրվում է վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:33-ին, մարվել` 13:52-ին: Այրվել է վագոն-տնակ։ ...
15:53 16.04.2025
Մրցույթ՝ Վիետնամի բուհերում սովորելու համարՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի, մագիստրոսի, ասպիրանտուրայի կրթական ծրագրերով ուսանելու, ինչպես նաև ինտերնատուրա ընդունելության նպատակով (5 կրթաթոշակային տեղ): Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, բուհերի ավարտական դասարանում կամ կուրսում սովորողներ ու շրջանավարտներ հանդիսացող ՀՀ քաղաքացիները: […] ...
15:45 16.04.2025
Կամավորական փրկարար ծառայության զարգացման նոր քայլ Կոտայքի մարզում․ կամավոր հրշեջ-փրկարարների որակավորումՀայաստանում կամավորական ծառայությունների զարգացումը մշտապես եղել է միջազգային փորձի կիրառման և տեղական ներուժի արդյունավետ օգտագործման կարևոր ուղղություններից մեկը։ Հատկապես արտակարգ իրավիճակների և աղետների կանխարգելման ու արձագանքման համատեքստում, կամավոր հրշեջ-փրկարարների դերը գնալով մեծանում է։ «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» (VOLFIRE) ծրագրի շրջանակներում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունն իրականացնում է համակարգված աշխատանք կամավոր ուժերի պատրաստման և […] ...
15:37 16.04.2025
Ֆինլանդիան փակ կպահի Ռուսաստանի հետ սահմանըՖինլանդիայի կառավարությունը որոշել է փակ պահել Ռուսաստանի հետ սահմանը մինչև հետագա ծանուցումը։ Այս մասին ասվում է Ֆինլանդիայի նախարարների կաբինետի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ «Կառավարությունը հաստատել է արևելյան սահմանային անցակետերը փակ պահելու իր մտադրությունը: Որոշումն ուժի մեջ է մինչև հետագա ծանուցումը»,- ասվում է փաստաթղթում։ ...
15:29 16.04.2025
Մեկնարկել է «ՍևանաՑանց» երիտասարդական մշակութային ծրագիրըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Սևան» երիտասարդական ակումբ հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկել է «ՍևանաՑանց» ծրագիրը: «ՍևանաՑանց» ծրագիրը հավանության է արժանացել «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով դրամաշնորհային մրցույթում: Ծրագրի նպատակն է ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներում երիտասարդների շրջանում տարածել ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության գաղափարը՝ նպաստելով մշակութային և բնապահպանական կրթության խթանմանը, երիտասարդության […] ...
15:22 16.04.2025
Մհեր Գրիգորյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրենինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը կարևորել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության ներդրումային ծրագրերի իրականացումը Հայաստանում առանցքային կարևորություն ունեցող ոլորտներում: Զրուցակիցները, մասնավորապես, երկուստեք ընդգծել են օդանավակայանի կոնսեցիոն պայմանագրի լավարկման շուրջ կառուցողական մթնոլորտում ընթացող բանակցությունների նշանակությունը հետագա համագործակցության տեսանկյունից: Անդրադարձ է կատարվել նաև Հանրապետության հրապարակում գտնվող […] ...