Ջիմ Ռետկլիֆը շարունակում է կրճատել «Մանչեսթեր Յունայթեդի» ծախսերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

Ջիմ Ռետկլիֆը շարունակում է կրճատել «Մանչեսթեր Յունայթեդի» ծախսերը

09:07 27.04.2024

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» համասեփականատեր Ջիմ Ռետկլիֆը շարունակում է կրճատել ակումբի ծախսերը, հայտնում է The Times-ը:

Ավելի վաղ 71-ամյա գործարարը չեղարկել էր աշխատակիցներին տրամադրվող մի շարք առավելություններ: Այժմ գործը հասել է Անգլիայի գավաթի եզրափակիչին, որը կայանալու է «Ուեմբլի» ստադիոնում:

Եթե նախկինում «Մանչեսթեր Յունայթեդն» իր աշխատակիցների փոխարեն վճարում էր տոմսերի, տեղափոխության, խաղից հետո կազմակերպվող երեկույթի և հյուրանոցի համար, ապա նոր կանոնակարգով նման բան չի լինելու:

Նախկինում աշխատակիցները խաղին կարող էին հրավիրել իրենց ընկերներին կամ հարազատներին, այժմ յուրաքանչյուրը կստանա ընդամենը մեկ տոմս, բայց «Ուեմբլի» հասնելու ծախսերն այլևս ակումբը չի հոգալու:

Այս քայլով Ջիմ Ռետկլիֆը նպատակ ունի զգալիորեն կրճատել ծախսերը, ինչպես նաև ակումբում ներդնել աշխատանքի նոր մշակույթ:

Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցելու է «Մանչեսթեր Սիթիի» հետ: Հանդիպումը կայանալու է մայիսի 25-ին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի. նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ

14:25 27.11.2024

Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի. նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ

ՀՀ ԱԺ պատգամավորներ Ալխաս Ղազարյանի, Հակոբ Արշակյանի, Բաբկեն Թունյանի, Սոնա Ղազարյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Արսեն Թորոսյանի, Մարիամ Պողոսյանի, Հասմիկ Հակոբյանի հեղինակած ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի նպատակն է մինչեւ 18 տարեկան անձանց առողջության պահպանման նպատակով կոֆեին եւ տաուրին պարունակող էներգետիկ ըմպելիքների շրջանառության սահմանափակումը, ինչպես նաեւ իրավական հիմքերի ստեղծումը: Հարցը քննարկվել […] ...

Գյումրիի քաղաքապետի ԺՊ կնշանակվի այն անձը, որին կցանկանան տեսնել գյումրեցիները․ Գևորգ Պապոյան

14:18 27.11.2024

Գյումրիի քաղաքապետի ԺՊ կնշանակվի այն անձը, որին կցանկանան տեսնել գյումրեցիները․ Գևորգ Պապոյան

Հայաստանի էկոնոմիկայի նախարար, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Գյումրիում նախնական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։ Լրագրողների հետ ճեպազրույցում Պապոյանն ընդգծեց, որ Գյումրիում ստեղծված կառավարման ճգնաժամը լուծելու նպատակով առաջիկայում նախատեսվում է կազմակերպել նախնական ընտրություններ, որոնց միջոցով կընտրվի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Պապոյանը նշեց, որ գյումրեցիները կկարողանան արտահայտել իրենց կարծիքը՝ անկախ կուսակցական […] ...

Կիլիանի հետ ամեն ինչ կարգին է, նրա հասցեին հնչող քննադատությունները չափազանցված են․ Բելինգեմ

14:12 27.11.2024

Կիլիանի հետ ամեն ինչ կարգին է, նրա հասցեին հնչող քննադատությունները չափազանցված են․ Բելինգեմ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը նշել է, թե ինչպես է խաղադաշտում փոխվել իր դերը ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի ակումբ տեղափոխվելուց հետո։ «Կիլիանի հետ ամեն ինչ կարգին է։ Նրա հասցեին հնչող քննադատությունները չափազանցված են։ Երբ Մբապեին տեսնում եմ մարզումների ժամանակ, համոզվում եմ, որ նա ավելի լավ կսկսի խաղալ։ Թիմում շատ են բազմակողմանի ֆուտբոլիստները։ Վնասվածքների պատճառով ստիպված […] ...

ՀԱՄԱՍ-ն ընդունելի է համարել Լիբանանում հրադադարի համաձայնագիրը

14:05 27.11.2024

ՀԱՄԱՍ-ն ընդունելի է համարել Լիբանանում հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժումն իրեն դավաճանված չի համարում Իսրայելի եւ շիական «Հըզբոլլահ» կազմակերպության միջեւ հրադադարի պայմանավորվածությունից հետո եւ ընդունում է ձեռք բերված համաձայնությունը։ Այս մասին իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում ասել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ, շարժման քաղբյուրոյի անդամ Բասեմ Նաիմը։ Նրա խոսքով՝ Լիբանանի, Եմենի կամ Իրանի հետ ոչ մի համաձայնություն խաղաղություն չի բերի տարածաշրջանին, քանի […] ...

Բայդենը Կոնգրեսից 24 միլիարդ դոլար է խնդրել Ուկրաինայի համար․ ԶԼՄ

13:58 27.11.2024

Բայդենը Կոնգրեսից 24 միլիարդ դոլար է խնդրել Ուկրաինայի համար․ ԶԼՄ

ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը դիմել է Կոնգրեսին՝ Ուկրաինային լրացուցիչ 24 միլիարդ դոլար հատկացնելու խնդրանքով։ Այս մասին հայտնում են New York Post-ը և Politico.Pro-ն: Նշվում է, որ Սպիտակ տան կառավարման և բյուջեի գրասենյակը առաջարկել է, որ Կոնգրեսը ներառի այն օգնությունը փաթեթում՝ խուսափելու համար նախագահական վարչակազմում փոփոխություն լինելու դեպքում աջակցությունը հետ կանչելու վտանգից: Մի քանի օրենսդիրներ […] ...

«Ալ Հիլյալը» չի կարողացել հաղթել կատարական ակումբին․ Ասիայի ՉԼ

13:51 27.11.2024

«Ալ Հիլյալը» չի կարողացել հաղթել կատարական ակումբին․ Ասիայի ՉԼ

Ասիայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլյալը» կատարը ներկայացնող «Ալ Սադի» դեմ արտագնա խաղում միավորներ է կորցրել։ Խաղն ավարտվել է 1-1 հաշվով։ Սաուդյան ակումբից հանդիպմանը մասնակցել են գրեթե բոլոր անվանի ֆուտբոլիստները` Բոնոն, Կուլիբալին, Ռենան Լոդին, Ժոաու Կանսելուն, Սերգեյ Միլինկովիչ-Սավիչն ու Ալեքսանդր Միտրովիչը։ Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմից բացակայում էր Բրազիլիայի ազգային […] ...

BACK_TO_TOP