11:40 26.04.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանում և Դիլիջանում ապրիլի 29-ից մայիսի 16-ը կանցկացվի «Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» 7-րդ միջազգային փառատոնը՝ «Հայկական խճանկար» խորագրով:
Փառատոնի նպատակն է ապահովել համաշխարհային ժամանակակից երաժշտության տարածումը և զարգացումը Հայաստանում՝ ծրագրում ներառելով մի շարք նոր ստեղծագործությունների հայաստանյան պրեմիերաներ։
Համերգները կանցկացվեն «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, Կամերային երաժշտության ազգային կենտրոնում, ՀԲԸՄ դահլիճում, Դիլիջանի միջազգային դպրոցում և The Office-ում։
Այս տարի ելույթ կունենան Անդրիուս Հարությունյանը, Գաշիա Ուզունյանը, Հայկ Մելիքյանը, «Ասոնանս» և Երևանի պետական կոնսերվատորիայի Բումերանգ անսամբլները և «Երևան» լարային քառյակը։
Ապրիլի 29-ին տեղի կունենա բացման համերգը «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։ «Ասոնանս» անսամբլը կներկայացնի Արամ Հովհաննիսյանի, Ալիսիա Թերզյանի, Արթուր Ահարոնյանի, Արսեն Բաբաջանյանի, Ֆրանկ Քրիստոֆ Եզնիկյանի, Ստեփան Ռոստոմյանի ստեղծագործություններից։
Մայիսի 2-ին ՀԲԸՄ դահլիճում Երևանի պետական կոնսերվատորիայի «Բումերանգ» անսամբլը կներկայացնի Միքայել Մելիք-Վարդանյանի, Լևոն Պողոսյանի, Վահրամ Բաբայանի, Նարինե Մխիթարյանի, Ռալֆ Քյոշքերյանի, Արամ Սաթյանի, Գոռ Իսպիրյանի, Վաչե Շարաֆյանի գործերից։
Մայիսի 4-ին Դիլիջանի միջազգային դպրոցում (UWC Dilijan) Երևանի պետական կոնսերվատորիայի «Բումերանգ» անսամբլը կկատարի Միքայել Մելիք-Վարդանյանի, Ռալֆ Քյոշքերյանի, Գոռ Իսպիրյանի, Լևոն Պողոսյանի և Նարինե Մխիթարյանի գործերից։
Մայիսի 7-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը կներկայացնի հեղինակային, ինչպես նաև Ալան Հովհաննեսի, Գեղունի Չթչյանի, Տիգրան Մանսուրյանի, Մարտուն Իսրայելյանի, Վարդան Աճեմյանի, Արթուր Ավանեսովի, Ռուբեն Անտոնյանի, Էլեն Յոլչյանի ստեղծագործություններից։
Մայիսի 11-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում «Երևան» լարային քառյակը կկատարի Սուրեն Զաքարյանի, Աննա Հակոբջյանյանի, Արփինե Կալինինայի, Միխայիլ Կոկժաևի գործերից։
Մայիսի 14-ին փառատոնային կրթական ծրագրերի շրջանակում երաժշտագետ, ձայնային տեսաբան Գաշիա Ուզունյանն Ակուստիկ լաբորատորիայում վարպետության դաս կանցկացնի կոնսերվատորիայի ուսանողների համար։
Մայիսի 16-ին The Office-ում կայանալիք համերգում կմիավորվեն էլեկտրոնային և դասական երաժշտությունը՝ Անդրիուս Հարությունյանի ղեկավարությամբ։ Կհնչեն Սերգեյ Ումրոյանի և Անդրիուս Հարությունյանի ստեղծագործություններից:
ԿԳՄՍ նախարարությունից հավելում են, որ փառատոնի ծրագիրն ամեն տարի հնարավորություն է ստեղծում հայ երաժշտասեր հասարակության համար մշտապես տեղեկացված լինելու արդի ժամանակակից դասական երաժշտության զարգացումներին և միտումներին, ինչպես նաև նպաստում է նոր ստեղծագործությունների ստեղծմանը։
00:00 09.04.2025
Արդարադատության նախարարի տեղակալը ԵՄ փորձագիտական առաքելությանն է ներկայացրել առաջնահերթությունները և ձեռնարկված հիմնական քայլերըԱրդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը և նախարարության ոլորտային պատասխանատուները հանդիպում են ունեցել Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման առաջիկա գործողությունների ծրագրի (VLAP) շրջանակում՝ հանրային անվտանգության, արտաքին հարաբերությունների և հիմնարար իրավունքների գնահատման նպատակով Հայաստանում գտնվող ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելության հետ: Այս մասին հայտնել են արդարադատության նախարարությունից: Նախարարի տեղակալը, անդրադառնալով Եվրոպական միության հետ տարբեր ձևաչափերով առկա համագործակցությանը, […] ...
23:59 08.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:57 08.04.2025
Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:55 08.04.2025
Կրթվելը միայն մրցույթում հաղթելը չէ, արժանապատիվ կյանք կառուցելու հիմքն է․ Ավինյանն ընդունել է Դպրոցական օլիմպիադայի քաղաքային փուլի դիպլոմակիր աշակերտներինԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր հանդիպում է ունեցել դպրոցականների օլիմպիադայի քաղաքային փուլի 1-ին կարգի դիպլոմակիր աշակերտների հետ: «Սիրելի’ աշակերտներ, Կրթվելը միայն մրցույթում հաղթելը չէ. դա ձեր անձնական կայացման, ինքնուրույն ընտրություն անելու և արժանապատիվ կյանք կառուցելու հիմքն է։ Մեզ համար կրթության զարգացումն անհրաժեշտություն է և մեր նպատակն է կրթության միջոցով […] ...
23:49 08.04.2025
Երթևեկության անվտանգությունը՝ առաջնահերթություն․ Երևանում և մարզերում պարեկներն իրականացրել են ուժեղացված ծառայությունՀասարակական կարգի պահպանության, հանցագործությունների և այլ իրավախախտումների կանխման ու բացահայտման, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման առումով առանցքային նշանակություն ունեն ուժեղացված ծառայությունները։ Այս նպատակով էլ ապրիլի 4-ին, 5-ին և 6-ին ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության մայրաքաղաքի և մարզերի ստորաբաժանումներն իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Արդյունքում, մայրաքաղաքում պարեկներն արձանագրել են 559 իրավախախտում, որոնցից 19՝ տրանսպորտայի միջոցը ոչ սթափ, 52-ը՝ առանց […] ...
23:42 08.04.2025
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն ու «Նիվա»-ն․ կան վիրավnրներԱպրիլի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են «ՎԱԶ 2121» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ ...