23:47 22.04.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին:
Հարց – BBC` Ջայլս Ֆրեյզեր – Հայաստանն ամենահին քրիստոնեական երկիրն է աշխարհում: Ինձ հետաքրքիր է՝ կարո՞ղ եք արդյոք նկարագրել եկեղեցիների, խաչերի, տապանաքարերի այն ավերածությունը, որն ընթանում է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, հոգևոր արժեքներն ունենում են ֆիզիկական արտահայտություններ և Քրիստոնեության համար դա ամենևին էլ երկրորդական չէ։ Ընդհանրապես, պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրը լուրջ է և այդ խնդիրը շատ է սրվում հատկապես հակամարտությունների գոտիներում: Կարծում եմ՝ այստեղ նույնպես շատ կարևոր է, որ մենք այդ վստահության մթնոլորտը ստեղծենք տարածաշրջանում, այդ թշնամանքի մթնոլորտը կարողանանք հաղթահարել։
Գիտե՞ք ինչ, ի վերջո մշակութային և պատմամշակութային անշարժ հուշարձանների նկատմամբ նեգատիվ վերաբերմունքով մարդիկ, ըստ էության, արտահայտում են թշնամանքը միմյանց նկատմամբ։ Այսինքն, անշունչ հուշարձան է չէ՞ ըստ էության, թվում է, թե ի՞նչ կարիք կա անշարժ հուշարձանի վրա հարձակվել և այսպես շարունակ վնասել: Մարդիկ այդպես արտահայտում են իրենց թշնամանքը միմյանց նկատմամբ։
Այդ խնդրի լուծումը կրկին թշնամանքը հաղթահարելու մեջ է, իհարկե, այդ հուշարձանները, հատկապես եկեղեցիներն ունեն պատմություն, ունեն այդ պատմությունից բխող ոգի, իրենք սրբավայր են, բայց սրբություններն ինչ-որ ձևով պղծելը կամ վնասելը նույնպես թշնամության արտահայտություն է։ Այսինքն` հնարավոր չէ, որ մենք ասենք՝ լավ, թողեք թշնամությունը մնա, շարունակվի խորանալ, բայց մենք ապահովենք հուշարձանների անվտանգությունը, դա հնարավոր չէ։
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է պահպանել այն ժամանակ, երբ այդ հուշարձանին նայելիս մարդիկ թշնամանք չեն զգում կամ զգում են առնվազն կառավարելի, որպեսզի միանգամից շատ բարձր նպատակներ չդնեն, և դա համարում եմ խաղաղության օրակարգի մի մասը։ Պետք է դա էլ ասեմ՝ ուրիշ վտանգավոր եզրույթ էլ կա, որ հուշարձանների պահպանության շարժումը և այդ հարցով հետևողական լինելը շատ կարևոր է, չափազանց կարևոր է, բայց կարևոր է նաև, որ այդ պրոցեսը չօգտագործվի թշնամանքը հետագայում ևս խորացնելու համար։
Այսինքն, սա էլ կա և շատ նուրբ նրբություն է, չնայած օբյեկտիվորեն դա տեղի է ունենում, որովհետև եթե մեկի սրբությունը պղծում են՝ այդ թշնամության զգացումը բնականորեն խորանում է։ Եվ եթե մենք ուզում ենք, որ դա տեղի չունենա, պետք է հետևողական լինենք խաղաղության օրակարգի իրագործման շուրջ, որովհետև դա առանձին վերցրած հարց չէ, դա այս խաղաղության օրակարգի հարցն է։
Բոլոր հարցերի լուծումը ես պատկերացնում եմ՝ վերադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի երեք հիմնարար սկզբունքների շուրջ խաղաղությունը կառուցելու վրա։ Պետք է արձանագրենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության երեք հիմնարար սկզբունքներն արձանագրված են, առաջինը՝ Հայաստանը և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ճանաչում են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, երկրորդը՝ Հայաստանը և Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագիրը վերցնում են որպես քաղաքական հենք՝ սահմանազատման գործընթացի համար, և երրորդը՝ տարածաշրջանային կոմունիկացիաները, հաղորդուղիները պետք է բացվեն երկրների ինքնիշխանության, իրավազորության ներքո, փոխադարձության և հավասարության սկզբունքի հիման վրա, և այս երրորդ սկզբունքը մենք արտահայտել ենք «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մեջ, որը թշնամանքի հաղթահարման շատ կարևոր գործիք է նախորդ երկու սկզբունքների հետ համադրությամբ։
00:00 09.04.2025
Արդարադատության նախարարի տեղակալը ԵՄ փորձագիտական առաքելությանն է ներկայացրել առաջնահերթությունները և ձեռնարկված հիմնական քայլերըԱրդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը և նախարարության ոլորտային պատասխանատուները հանդիպում են ունեցել Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման առաջիկա գործողությունների ծրագրի (VLAP) շրջանակում՝ հանրային անվտանգության, արտաքին հարաբերությունների և հիմնարար իրավունքների գնահատման նպատակով Հայաստանում գտնվող ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելության հետ: Այս մասին հայտնել են արդարադատության նախարարությունից: Նախարարի տեղակալը, անդրադառնալով Եվրոպական միության հետ տարբեր ձևաչափերով առկա համագործակցությանը, […] ...
23:59 08.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:57 08.04.2025
Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:55 08.04.2025
Կրթվելը միայն մրցույթում հաղթելը չէ, արժանապատիվ կյանք կառուցելու հիմքն է․ Ավինյանն ընդունել է Դպրոցական օլիմպիադայի քաղաքային փուլի դիպլոմակիր աշակերտներինԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր հանդիպում է ունեցել դպրոցականների օլիմպիադայի քաղաքային փուլի 1-ին կարգի դիպլոմակիր աշակերտների հետ: «Սիրելի’ աշակերտներ, Կրթվելը միայն մրցույթում հաղթելը չէ. դա ձեր անձնական կայացման, ինքնուրույն ընտրություն անելու և արժանապատիվ կյանք կառուցելու հիմքն է։ Մեզ համար կրթության զարգացումն անհրաժեշտություն է և մեր նպատակն է կրթության միջոցով […] ...
23:49 08.04.2025
Երթևեկության անվտանգությունը՝ առաջնահերթություն․ Երևանում և մարզերում պարեկներն իրականացրել են ուժեղացված ծառայությունՀասարակական կարգի պահպանության, հանցագործությունների և այլ իրավախախտումների կանխման ու բացահայտման, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման առումով առանցքային նշանակություն ունեն ուժեղացված ծառայությունները։ Այս նպատակով էլ ապրիլի 4-ին, 5-ին և 6-ին ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության մայրաքաղաքի և մարզերի ստորաբաժանումներն իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Արդյունքում, մայրաքաղաքում պարեկներն արձանագրել են 559 իրավախախտում, որոնցից 19՝ տրանսպորտայի միջոցը ոչ սթափ, 52-ը՝ առանց […] ...
23:42 08.04.2025
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն ու «Նիվա»-ն․ կան վիրավnրներԱպրիլի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են «ՎԱԶ 2121» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ ...