Լեհաստանը Patriot հակաօդային պաշտպանության հրթիռներ է գնում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.78
  • RUBLE
    4.56
  • 432.41
WEATHER
+18.09 oC

Լեհաստանը Patriot հակաօդային պաշտպանության հրթիռներ է գնում

18:06 28.03.2018

Ամերիկյան արտադրության Patriot հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համակարգերի մատակարարման համար Լեհաստանը 4,75 միլիարդ դոլարի պայմանագիր է կնքել Raytheon խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերության հետ։

«Սա պատմական պահ է … Մենք լեհական բանակը համալրում ենք աշխարհի պաշտպանության ամենազարգացած համակարգով», – գործարքի վերաբերյալ հայտարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։

Այս համակարգերն ուղղված են Ռուսաստանի հնարավոր ագրեսիայից Լեհաստանի օդային տարածքը պաշտպանելուն, ինչպես պնդում են արևմտյան լրատվամիջոցները։ Հետաքրքիր է ընտրված նաև պայմանագրի կնքման ժամանակը՝ Ռուսաստանի մասնակցությամբ դիվանագիտական խոշորագույն սկանդալի օրերին։

Ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի թունավորման մեջ Բրիտանիան ու նրա դաշնակիցները՝ ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները, մեղադրում են Ռուսաստանին։ Այս երկրներն ընդհանուր առմամբ ռուսաստանցի ավելի քան 100 դիվանագետ են այս օրերին արտաքսել այս սկանդալի պատճառով։

 

Ինչ վերաբերում է Լեհաստանին, ապա այնտեղ նույնիսկ ժողովրդական մակարդակում վախենում են, որ մի օր Ռուսաստանի զորքերը ներխուժելու են իրենց տարածք։ Դրա համար Լեհաստանը վերջին տարիներին զինվում է ոչ միայն հակաօդային սպառազինությամբ, այլև գերմանական տանկերով և այլ տեխնիկայով։

Լեհաստանի օդային տարածքը հսկում են նաև ՆԱՏՕ-ի ուժերը, սակայն Patriot համակարգերը լրացուցիչ պաշտպանություն կարող են լինել երկրի համար։ Այս համակարգերը նախատեսված են հակառակորդի մարտական ինքնաթիռների, ինչպես նաև հրթիռների չեզոքացման համար։ Համարվում են լավագույններից մեկն աշխարհում և կիրառվել են մի շարք պատերազմական թատերաբեմերում։

Patriot հրթիռները վերջերս հաճախ են հիշատակվում Եմենի հակամարտության համատեքստում։ Եմենում գործող հութի ցեղերը, որոնք իշխանությունից հեռացրել են նախկին վարչակարգը, հաճախ խորհրդային ու իրանական արտադրության հրթիռներ են արձակում Սաուդյան ռազմաբազաների ու ենթակառուցվածքների ուղղությամբ։ Սաուդյան բանակի Patriot հրթիռները հիմնականում կարողանում չեզոքացնել այդ հրթիռները։ (Ստորև՝ հութիների արձակած հրթիռի՝ Սաուդյան երկնքում խոցման ամենաթարմ դեպքը՝ երկու օր առաջ)։

Այս համակարգերից վաղուց փորձում է գնել նաև Թուրքիան։ Սակայն Վաշինգտոնը հրաժարվում է Անկարային տրամադրել համակարգերի արտադրության տեխնոլոգիաներ՝ տեղում արտադրություն սկսելու համար։ Սա թուրքական կողմի համար սկզբունքային կետ է, քանի որ նրանք չեն ուզում ԱՄՆ-ից կախված լինել համակարգերի սպասարկման, դրանց զինամթերքի գնման հարցում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսված է իր այցը տարածաշրջան, որը կծառայի խաղաղության և անվտանգության օրակարգին

10:41 10.04.2025

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսված է իր այցը տարածաշրջան, որը կծառայի խաղաղության և անվտանգության օրակարգին

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում Տաշքենդում հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում խաղաղությանը եւ անվտանգությանը վերաբերող հարցեր: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ չնայած խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտին՝ Ադրբեջանը լրացուցիչ նախապայմաններ է առաջադրում, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման եւ գործունեության դադարեցման վերաբերյալ: Արհեստական […] ...

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 10-ին

10:24 10.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 10-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 426 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 434․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․52 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․63 դրամ։ ...

«Բարսելոնան» ջախջախել է «Բորուսիային»․ ՉԼ 1/4 եզրափակիչ

10:17 10.04.2025

«Բարսելոնան» ջախջախել է «Բորուսիային»․ ՉԼ 1/4 եզրափակիչ

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնան» սեփական դաշտում 4-0 հաշվով հաղթել է Դորտմունդի «Բորուսիային»։ Դուբլ է գրանցել Ռոբերտ Լևանդովսկին, մեկական անգամ էլ աչքի են ընկել Ռաֆինյան ու Լամին Յամալը։ Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին։ ...

Արագյուղի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:08 10.04.2025

Արագյուղի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ապրիլի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի «Արագյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը Ռուբիոյի հետ քննարկել է Գազայի և Ուկրաինայի իրավիճակը

10:00 10.04.2025

Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը Ռուբիոյի հետ քննարկել է Գազայի և Ուկրաինայի իրավիճակը

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել է երկու երկրների համատեղ ջանքերը՝ Ուկրաինայում, Գազայի հատվածում, Եմենում և Սուդանում հակամարտությունները լուծելու համար։ Այս մասին հայտնել է թագավորության արտաքին գործերի նախարարությունը։ «Կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ համակարգման ամրապնդման և համատեղ գործողությունների ակտիվացման ուղիները, […] ...

Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԵԱ-ում

09:58 10.04.2025

Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԵԱ-ում

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի ներկայացուցիչների մրցելույթների ժամանակացույցն ապրիլի 13-21-ը Քիշնևում կայանալիք Եվրոպայի առաջնությունում։ Հայաստանը մրցաշարին կմասնակցի 20 ծանրորդով` 10 տղամարդ, 10 կին։ Տղամարդիկ՝ Գառնիկ Չոլակյան (61 կգ) – ապրիլի 14` 20:00, Գոռ Սահակյան (73 կգ) – ապրիլի 16` 17:00, Ռաֆիկ Հարությունյան (81 կգ) – ապրիլի 17` 20:00, Մնացական Աբրահամյան (89 կգ) – ապրիլի […] ...

BACK_TO_TOP