19:40 18.04.2024
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բրիս Ռոքֆոյին։ Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը:
Ողջունելով համանախագահի այցը Հայաստան՝ փոխվարչապետը կարևորել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը ինչպես երկկողմ հարաբերությունների շարունակական ամրապնդման, այնպես էլ Հայաստանի դիմակայունության բարձրացման տեսանկյունից։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ճանապարհային, ոռոգման և էներգետիկ ենթակառուվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի վերաբերյալ: Հատուկ անդրադարձ է կատարվել Հյուսիս-Հարավ ներդրումային ծրագրի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շրջանակում նախատեսվող համագործակցության մանրամասներին:
Կողմերը անդրադարձել են նաև Զարգացման ֆրանսիական գործակալության հետ համագործակցությամբ իրականցվող վարկային ծրագրերի, մասնավորապես՝ Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ընթացիկ աշխատանքներին:
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու ջանքեր գործադրել երկուստեք փոխգործակցության շարունակական ամրապնդման ուղղությամբ:
11:13 26.04.2025
Պարզ լիճ տանող ճանապարհին և ոլորաններում, մաքրվում է կուտակված ավազը, իրականացվում է աղբահանությունՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհներին կատարվում են ընթացիկ սպասարկման աշխատանքներ։ Դիլիջանի տարածաշրջանում՝ Պարզ լիճ տանող ճանապարհին եւ ոլորաններում, մաքրվում է կուտակված ավազը, իրականացվում է աղբահանություն։ ...
10:40 26.04.2025
Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Կատարի մայրաքաղաք ԴոհաԱպրիլի 27-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Կատարի մայրաքաղաք Դոհա, որտեղ կմասնակցի «Համաշխարհային անվտանգություն ֆորումին»: Աշխատանքային այցի ընթացքում ԱԽ քարտուղարը նաև կունենա երկկողմ աշխատանքային հանդիպումներ: ...
10:11 26.04.2025
«Ռեալը» փոխանակման առաջարկ է արել «Չելսիին»Մադրիդի «Ռեալը» նպատակ ունի ամրապնդել կիսապաշտպանությունը և թիրախավորել է Լոնդոնի «Չելսիի» առաջատար Էնցո Ֆերնանդեսին, հայտնում է fichajes-ը: Իսպանական ակումբը առաջարկել է լոնդոնցիներին փոխանակել արգենտինացուն և Արդա Գյուլերին: Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է նաև ևս 40 միլիոն եվրո վճարել: ...
09:48 26.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 26-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 438 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 444 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․62 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․77 դրամ։ ...
09:26 26.04.2025
Լավրովը մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի հարցով բանակցություններըՌուսաստանը մտադիր չէ հանրայնացնել ուկրաինական հարցի կարգավորման շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների առաջընթացը մինչև դրանց պաշտոնական ավարտը, CBS-ի լրագրող Մարգարետ Բրենանին տված հարցազրույցում ասել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք իսկապես շատ քաղաքավարի մարդիկ ենք, ի տարբերություն որոշների, մենք երբեք հրապարակավ չենք քննարկում այն, ինչ քննարկվում է բանակցություններում, հակառակ դեպքում բանակցությունները լուրջ չեն լինի»,- ասել է նա։ […] ...
09:12 26.04.2025
Քաղաքացու օրն այն մասին է, որ ժողովուրդը՝ այսինքն ՀՀ քաղաքացիների հավաքականությունն է իշխանության տերը մեր երկրում․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Քաղաքացու օրվա կապակցությամբ․ «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, այսօր նշում ենք Քաղաքացու օրը եւ շնորհավորում եմ բոլորիդ այս տոնի առիթով։ Ինչի՞ մասին է այս տոնը եւ ի՞նչ կա շնորհավորելու։ Քաղաքացու օրն այն մասին է, որ ժողովուրդը՝ այսինքն ՀՀ քաղաքացիների հավաքականությունն է իշխանության տերը մեր երկրում։ Արդեն 7 տարի […] ...