18:45 18.04.2024
Հրապարակվել է Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) 96-րդ լիագումար նիստի շրջանակներում հաստատված Հայաստանի վերաբերյալ ԳՐԵԿՈ-ի գնահատման 5-րդ փուլի զեկույցը։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, գնահատման այս փուլը վերաբերում է «Կոռուպցիայի կանխարգելմանը և բարեվարքության խթանմանը բարձրագույն գործադիր և իրավապահ մարմիններում»։
Զեկույցում ԳՐԵԿՈ-ն ընդգծել է 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի կողմից ձեռնարկված դրական քայլերը՝ կոռուպցիայի դեմ պայքարը խթանելու ուղղությամբ։ ԳՐԵԿՈ-ն ողջունել է 2023թ․ հոկտեմբերի 26-ին հաստատված նոր Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը, որն անցել է մշակման երկարատև, ընդգրկուն և ներառական գործընթաց՝ ապահովելով քաղաքացիական հասարակական մասնակցությունը գործընթացին։
Ըստ ԳՐԵԿՈ-ի՝ Ռազմավարությունը նախատեսում է խոստումնալից զարգացումներ, որոնք համահունչ են միջազգային ստանդարտներին և մեծամասամբ հասցեագրում են ԳՐԵԿՈ-ի կողմից բարձրաձայնված խնդիրները:
ԳՐԵԿՈ-ն ողջունել է դեռևս 2019-2022թթ. հակակոռուպցիոն ռազմավարության և գործողությունների ծրագրի շրջանակում ՀՀ-ում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ձևավորումը, այդ թվում՝ հակակոռուպցիոն եռաստիճան դատական համակարգը։
Միաժամանակ, դրական է գնահատվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից գործարկված հայտարարագրման էլեկտրոնային նոր համակարգի և իրական շահառուների էլեկտրոնային ռեգիստրի ստեղծումը: Վերջինիս շնորհիվ, ԳՐԵԿՈ-ի գնահատմամբ, Հայաստանը առաջին երկրների շարքում է, որն առցանց տվյալներ է հրապարակել իրական շահառուների վերաբերյալ:
Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև հակակոռուպցիոն պարտավորությունների մոնիթորինգի գործընթացում քաղաքացիական հասարակության լայն ներգրավվածությանը, ինչպես նաև օրինաստեղծ գործընթացում հանրային քննարկումների իրականացման դրական պրակտիկային: ԳՐԵԿՈ-ն ողջունել է նաև հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի կողմից նվերներ ընդունելու կառուցակարգերը։
Այսպիսով, ԳՐԵԿՈ-ի գնահատման 5-րդ փուլի շրջանակում տրվել են 22 հանձնարարական, բարձրագույն գործադիր մարմինների և ոստիկանության համար՝ համապատասխանաբար 11-ական հանձնարարական։ Վերջիններիս շրջանակում, առաջարկվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար (PTEF) սահմանել բարեվարքության ստուգման կառուցակարգեր պաշտոնի ստանձնումից առաջ և պաշտոնավարման ընթացքում, պարբերական վերապատրաստումներ և իրազեկման միջոցառումներ արդեն իսկ ընդունված վարքագծի կանոնագրքի շրջանակում, ամրապնդել հաշվետվողականության համակարգը Կառավարությունում և տեղեկատվության մատչելիության կառուցակարգերը:
Նշյալ 22 հանձնարարականների կատարման ուղղությամբ աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն ԳՐԵԿՈ-ին կներկայացվի մինչև 2025թ. սեպտեմբերի 30-ը, որից հետո ԳՐԵԿՈ-ն կստուգի դրանց համապատասխանությունը:
10:11 26.04.2025
«Ռեալը» փոխանակման առաջարկ է արել «Չելսիին»Մադրիդի «Ռեալը» նպատակ ունի ամրապնդել կիսապաշտպանությունը և թիրախավորել է Լոնդոնի «Չելսիի» առաջատար Էնցո Ֆերնանդեսին, հայտնում է fichajes-ը: Իսպանական ակումբը առաջարկել է լոնդոնցիներին փոխանակել արգենտինացուն և Արդա Գյուլերին: Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է նաև ևս 40 միլիոն եվրո վճարել: ...
09:26 26.04.2025
Լավրովը մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի հարցով բանակցություններըՌուսաստանը մտադիր չէ հանրայնացնել ուկրաինական հարցի կարգավորման շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների առաջընթացը մինչև դրանց պաշտոնական ավարտը, CBS-ի լրագրող Մարգարետ Բրենանին տված հարցազրույցում ասել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք իսկապես շատ քաղաքավարի մարդիկ ենք, ի տարբերություն որոշների, մենք երբեք հրապարակավ չենք քննարկում այն, ինչ քննարկվում է բանակցություններում, հակառակ դեպքում բանակցությունները լուրջ չեն լինի»,- ասել է նա։ […] ...
09:12 26.04.2025
Քաղաքացու օրն այն մասին է, որ ժողովուրդը՝ այսինքն ՀՀ քաղաքացիների հավաքականությունն է իշխանության տերը մեր երկրում․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Քաղաքացու օրվա կապակցությամբ․ «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, այսօր նշում ենք Քաղաքացու օրը եւ շնորհավորում եմ բոլորիդ այս տոնի առիթով։ Ինչի՞ մասին է այս տոնը եւ ի՞նչ կա շնորհավորելու։ Քաղաքացու օրն այն մասին է, որ ժողովուրդը՝ այսինքն ՀՀ քաղաքացիների հավաքականությունն է իշխանության տերը մեր երկրում։ Արդեն 7 տարի […] ...
09:00 26.04.2025
«Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը որոշել է հեռանալ թիմիցԻսպանական «Ռեալ Սոսյեդադ» ակումբի գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը որոշել է հեռանալ թիմից։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Ալգուասիլը ակումբում որպես գլխավոր մարզիչ աշխատում է 2018 թվականից, մինչ այդ նա 7 տարի ղեկավարել է երիտասարդական թիմերը։ Հենց նույն թիմում նա սկսեց իր պրոֆեսիոնալ կարիերան 1989 թվականին։ 2019/20 մրցաշրջանի ավարտին մասնագետը Սան Սեբաստիան քաղաքը ներկայացնող […] ...
08:30 26.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
00:00 26.04.2025
Մետրոյի շահագործումից ի վեր չփոխարինված օդափոխության հին համակարգերը փոխարինվել ենԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Երևանի մետրոպոլիտենում ընթացող աշխատանքներին: «Մետրոյի շահագործումից ի վեր չփոխարինված օդափոխության հին համակարգերը փոխարինվել են: Մետրոպոլիտենում կայարաններ մաքուր օդ մատակարարելու, արտակարգ իրավիճակների դեպքում (հրդեհներ) ծուխը արտանետելու, օդի հարաբերական խոնավությունը նվազեցնելու նպատակով՝ 2023թ-ից մեկնարկեցինք օդափոխության համակարգերի փոխարինման աշխատանքները: Դրանք արդեն մաշվել և դուրս էին եկել պիտանելիությունից: Ծրագրի շրջանակում […] ...