Կառավարությունը հաստատել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Կառավարությունը հաստատել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները

15:29 18.04.2024

Կառավարությունը հաստատել է Վ․Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում Դավիթ Գյուրջինյանի ընտրության արդյունքները: Համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթը տեղի է ունեցել մարտի 29-ին: Մրցույթն ընթացել է համալսարանի կանոնադրության և հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ռեկտորի ընտրության ընթացակարգին համաձայն: Նիստին մասնակցել են խորհրդի 20 անդամներից 18-ը: Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած խորհրդի 18 անդամների «կողմ» քվեարկության արդյունքում բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Գյուրջինյանն ընտրվել է Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով:

Հարցը ներկայացնելիս՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ պարոն Գյուրջինյանն արդեն մեկ տարի հաջողությամբ իրականացնում էր համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները:

Դավիթ Գյուրջինյանը շնորհակալություն է հայտնել Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդին, նախագահ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, ԿԳՄՍ նախարարությանը, նախարար Ժաննա Անդրեասյանին, որոնք այդ մեկ տարվա ընթացքում աջակցել են իրեն համալսարանը ճգնաժամից դուրս բերելու և նոր ծրագրեր իրականացնելու հարցում. «Կարծում եմ, որ առաջիկա տարիների ընթացքում Բրյուսովի անվան պետական համալսարանը պիտի վերադառնա իր նախկին կոչմանը, որն է՝ լեզվաբանական և լեզվահասարագիտական կրթությունը, օտար լեզուների ուսուցումը: Եվ այս անորոշ անունը ժամանակավրեպ է՝ այսօր ուղղակի պետական համալսարան. ոչ տեղորոշված է, ոչ էլ մասնագիտություն կա այս անվան մեջ: Հետագայում ակնկալում եմ լիազոր մարմնի և կառավարության աջակցությունն այս հարցում նույնպես»:

Արձագանքելով վարչապետը նշել է՝ իհարկե, կառավարությունը կաջակցի այդ հարցում. «Կառավարությունն էլ Ձեզնից է աջակցություն ակնկալում, որովհետև գիտեք, որ բարձրագույն կրթության ոլորտում մենք բարեփոխումների շատ հավակնոտ ծրագիր ունենք, բայց բացի հավակնոտ ծրագրից՝ մենք կարիք ունենք ամբողջապես և օբյեկտիվորեն հասկանալու բուհական համակարգի կարիքները: Մենք, այո, կարող ենք ունենալ որոշակի մոտեցումներ, տպավորություններ, բայց մեզ համար կարևոր է, որ ներսից շահագրգիռ ուղերձներ գան դեպի կառավարություն, որպեսզի նաև այդ կոմունիկացիան ճիշտ լինի»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակը

21:17 19.04.2025

Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակը

Ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշենից դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […] ...

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

21:00 19.04.2025

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

Դեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

20:50 19.04.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

20:40 19.04.2025

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

Ապրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

20:31 19.04.2025

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

20:20 19.04.2025

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...

BACK_TO_TOP