19:07 17.04.2024
Ապրիլի 3-16-ը ՆԳՆ կրթահամալիրում անցկացվեց Քրեական ոստիկանության մասնագիտացված ծառայության ձևավորման ուղղությամբ հարցազրույցի փուլը, որին մասնակցում էր 920 դիմորդ:
Հարցազրույցներն ավարտվեցին ապրիլի 16-ին՝ Ոստիկանության համար խորհրդանշական օրը։
Դիմորդների շարքում էին ինչպես գործող ոստիկաններ՝ քրեական հետախույզներ, համայնքային ոստիկաններ, պարեկներ, այնպես էլ քաղաքացիական անձինք։
Հարցազրույց անցկացնող չորս հանձնաժողովները նախագահում էին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ոստիկանության պետի տեղակալներ Վարդան Վարդանյանն ու Կարեն Հակոբյանը և ՔՈԳՎ վարչության պետ Արթուր Եգանյանը։
«Մի քանի ուղղությամբ ենք աշխատում՝ հայտնաբերել այնպիսի անձանց, որոնք Քրեական ոստիկանությունում աշխատելու ներուժ ունեն, գնահատել այն անձանց աշխատանքը, որոնք 24/7 ռեժիմով մեր քաղաքացիներին ծառայություն են մատուցում և նաև ձեռնամուխ են լինում հանցագործությունների բացահայտմանը, նրանց տալ հնարավորություն՝ կրթական գործընթացով անցնելու պայմաններում նշանակվել Քրեական ոստիկանությունում: Մի կողմից բացահայտում ենք մեր լավ կադրերին, որոնք իրենց պոտենցիալը առավելագույնս կարող են օրինակ ծառայեցնել ոչ թե Քրեական ոստիկանությունում աշխատանքի շրջանակներում, այլ նաև Պարեկային ծառայությունում, Համայնքային ոստիկանությունում կամ ոստիկանության այլ ստորաբաժանումում, մյուս կողմից իդենտիֆիկացնում ենք այնպիսի անձանց, որոնց հետագա ծառայությունը պետք է նորից վերագնահատվի, և հասկանանք՝ արդյոք ոստիկանությունում կա տվյալ պոտենցիալին համապատասխան որևէ ուղղություն»,-ասում է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:
Հանձնաժողովներում ներգրավված էին ՆԳՆ ոստիկանության, պետական կառավարման այլ համակարգերի, միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև հոգեբան:
«Կան հարցվողներ, որոնք բավական հուզված են ներկայանում, ինչը, կարծում եմ, նորմալ է, խոսում է նրանց հուզականության մասին: Կան նաև մարդիկ, ովքեր շատ պատրաստված են, բոլոր հարցերին պատասխանում են հանգիստ, հավասարակշռված»,-ներկայացնում է հոգեբան Քրիստինա Ավետիսյանը:
Այս փուլում ստուգվում էին դիմորդների անձնային որակները, ստեղծագործական մտածողությունը, ներուժը, ինչը կարևոր է վերապատրաստման ավարտից հետո հանրային անվտանգության ապահովման և հանցավորության դեմ պայքարում առավել բարձր ցուցանիշներ գրանցելու համար։
ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանի խոսքով՝ «Որոշ գործընթացներ դեռ առջևում են: Դրանք հաղթահարելուց հետո, նկատի ունեմ դասընթացների փուլը, կձևավորվի Քրեական ոստիկանության նոր ստորաբաժանումը։ Մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձրել կիբեռհանցագործությունների, թմրամիջոցների դեմ պայքարի ստորաբաժանումների վրա։ Կարծում եմ՝ ապագայում կունենանք ավելի պրոֆեսիոնալ կառույց»:
Մասնագիտացված ծառայության բովանդակային, կառուցվածքային և կառավարման մեթոդաբանության փոփոխության արդյունքում Քրեական ոստիկանությունը կունենա ոլորտային ուղղաձիգ կառավարում թե՛ մարզերում, թե՛ մայրաքաղաքում։
«Ընդհանուր առմամբ, գործող ոստիկաններից գոհ ենք: Հատկապես կցանկանայի առանձնացնել ՔՈԳՎ ծառայողների մասնագիտական պատրաստվածությունը, փորձը և հետագա մղումը՝ ավելի լավ ծառայելու իրենց գործում։ Ինչ վերաբերում է քաղաքացիական անձանց, փորձում ենք լավագույններին ընտրել: Կան արժանի թեկնածուներ, բայց կցանկանայինք, որ ավելի լավ պատրաստված լինեին»,-նշում է ՄԱԶԾ ներկայացուցիչ, հանձնաժողովի անդամ Դավիթ Հարությունյանը:
Գործող ոստիկանի դեպքում հանձնաժողովի խնդիրն էր հասկանալ, թե նա պատրա՞ստ է ընկալել բարեփոխված ծառայության պահանջները, ստացած գիտելիքներն ու մասնագիտական ունակությունները ծառայեցնել արդի մարտահրավերներին դիմագրավելուն։ Քաղաքացիական անձանց դեպքում հանձնաժողովի ուշադրության կենտրոնում էին Քրեական ոստիկանությունում ծառայության անցնելու մոտիվացիայի, դիտողականության, սովորելու ունակությունների և որակական հատկանիշների վերաբերյալ հարցերը։
Հոգեբան Անահիտ Սահակյանի խոսքով՝ «Ի սկզբանե իմ առջև հարց եմ դրել քրեական ոստիկանների ընտրության դեպքում ինչը պետք է հաշվի առնել, ինչպիսի հարցեր տալ, որպեսզի ունենանք ապագա քրեական ոստիկանի հոգեբանական նկարագիրը, այսինքն՝ անհրաժեշտ հոգեբանական առանձնահատկությունները, որոնք, իհարկե, վերապատրաստումից հետո նաև կստանան համապատասխան գիտելիքներ, կարողություններ, հմտություններ»:
Հարցազրույցների ընթացքում Քրեական ոստիկանությունում ծառայության նոր մոտեցումների վերաբերյալ իրենց ակտիվությամբ աչքի ընկան նաև կին դիմորդները։
Դիմորդ Թամարա Սարգսյանն ասում է՝ «ՆԳՆ կրթահամալիրի պաշտոնական կայքէջում տեսել եմ Քրեական ոստիկանություն ընդունելության մասին հայտարարությունը, որոշել եմ գալ և ուժերս փորձել։ Կարծում եմ՝ սա լավ հնարավորություն է մասնագիտական առաջընթացի համար»:
ՆԳ նախարարության նախաձեռնությամբ` Քրեական ոստիկանություն ընդունելության մրցութային տեղերի 20 տոկոսը հատկացվել է կին դիմորդներին, ինչը կխթանի ոստիկանությունում կանանց ներգրավվածությանը:
«Ոստիկանության համակարգում կանանց ներգրավվածության բարձրացումը ՆԳՆ բարեփոխումների կարևոր առանցքում է, և այս տեսանկյունից մեզ համար շատ կարևոր է ունենալ բովանդակային առումով կանանց և աղջիկների ներգրավում ոստիկանության աշխատանքներում, ծառայության կազմակերպման շրջանակներում: Այստեղ մենք Պարեկային ծառայության օրինակով նախ փոփոխեցինք պահանջները ոստիկանության համակարգ մուտք գործելու համար, և այն հավասարապես կիրառելի է նաև Քրեական ոստիկանության համար»,-ասում է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:
Հարցազրույցի մասնակից քաղաքացիական անձանց մեջ նույնպես կային ներուժ ունեցող դիմորդներ, որոնք վերապատրաստվելուց հետո կարող են դառնալ արհեստավարժ ու բարեվարք ոստիկան: Նրանց ստացած գիտելիքների և գործող ոստիկանների փորձառության համատեղումը Քրեական ոստիկանությունում նոր որակ կապահովի:
«Մասնագիտությամբ իրավագետ եմ, 2023 թ. ավարտել եմ ՆԳՆ կրթահամալիրը։ Ընդունվում եմ Քրեական ոստիկանություն, որովհետև մտածում եմ, որ մասնագիտության համար լավ սկիզբ է»,-ասում է դիմորդ Դիանա Վերանյանը:
Հանձնաժողովի անդամները գործող ոստիկանների դեպքում մանրամասն ուսումնասիրում էին նրանց աշխատանքային կենսագրությունը և համալիր պատկերացում կազմում ծառայողական փորձի մասին։
Դիմորդ Նարինե Խաչատրյանը նշում է՝ «Ոստիկանությունում ծառայում եմ շուրջ 19 տարի և հուսով եմ, որ այդ տարիների ընթացքում ձեռք բերած աշխատանքային փորձս կկարողանամ հնարավորինս արդյունավետ օգտագործել Քրեական ոստիկանությունում»:
Հարցազրույցը հաջողությամբ հաղթահարածները կրթահամալիրում կանցնեն հատուկ վերապատրաստում և թափանցիկ ընթացակարգով կնշանակվեն Քրեական ոստիկանության համապատասխան պաշտոնների:
21:00 19.04.2025
Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերըԴեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...
20:50 19.04.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...
20:40 19.04.2025
ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժածԱպրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...
20:31 19.04.2025
Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է ԳրոսսիինԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...
20:20 19.04.2025
Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվելՆոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...
20:10 19.04.2025
Իրանի ԱԳ նախարարը բացահայտել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասներըԻրանի հետ բանակցություններում Միացյալ Նահանգները իրանական միջուկային ծրագրից դուրս հարցեր չբարձրացրեց, և Թեհրանը Վաշինգտոնին ասաց, որ ոչ միջուկային հարցերը չեն ընդունվի, իրանական Tasnim լրատվական գործակալությանը ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Հռոմում Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններից հետո: Շաբաթ օրը Իտալիայի մայրաքաղաքում կայացել է Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների երկրորդ փուլը՝ Օմանի արտգործնախարարության ղեկավարի միջնորդությամբ։ Երրորդ […] ...