17:17 28.03.2018
ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ արձագանքել է ՄԻՊ-ի արտահերթ զեկույցին՝ հոգեբուժարաններում արձանագրված խախտումների մասին: Նախարարության հայտարարության մեջ նշված է.
«ՀՀ առողջապահության նախարարությունը մանրակրկիտ, կետ առ կետ ուսումնասիրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» արտահերթ հրապարակային զեկույցը։ Նախարարությունը կարևորում է զգայուն այս ոլորտում առկա խնդիրների բարձրաձայնման յուրաքանչյուր կառուցողական խոսք և պատրաստակամ է իր ունեցած ռեսուրսների ներածին չափով լուծումներ տալու դրանց։
Զեկույցում բարձրացված հարցերը, հոգեբուժական կազմակերպություններ կատարած այցերի ընթացքում բացահայտված թերություններն ու բացթողումները խմբավորվել են ըստ լուծման հնարավորությունների և եղանակների։
Հոգեբուժական կազմակերպություններին հրահանգվել է կարճ ժամկետում վերացնել առկա բոլոր այն խախտումներն ու թերությունները, որոնց լուծումները պայմանավորված են կազմակերպական և կարգապահական գործոնով։ Նշենք, որ զեկույցում նշված բազմաթիվ թերություններ արդեն իսկ վերացվել են։
2017 թվականից սկսված հոգեբուժական ծառայության օպտիմալացման ծրագիրը միտված է եղած ֆինանսական միջոցների առավել արդյունավետ կառավարմանը։ Բոլոր հոգեբուժական կազմակերպություններին հանձնարարվել է ներկայացնել ծրագրեր` ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից հիշատակված այն թերությունների վերացման ուղղությամբ, որոնք ֆինանսական ներդրումներ են պահանջում։ Հանձնարարվել է նաև ՀՀ ԱՆ Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի հետ հաշվարկել դրանց իրականացման համար պահանջվող գումարների չափը` նշելով ակնկալվող արդյունքները։
Հավելենք, որ նախարարությունն աշխատանքներ է տանում նաև հոգեբուժության ոլորտը նեղ մասնագետներով համալրելու ուղղությամբ։
Միաժամանակ, կարևորելով հոգեբուժության ոլորտի զարգացման խնդիրը` ՀՀ ԱՆ աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչությանը հանձնարարվել է գլխավոր և առաջատար մասնագետների հետ մշակել հոգեբուժական ծառայության զարգացման հայեցակարգ։
ՀՀ ԱՆ աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների հետ ունեցած աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկել է «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» արտահերթ հրապարակային զեկույցում բարձրացված խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր։ Նշվել է, որ բարձրացված խնդիրների մի մասի կարգավորման գործում այլ գերատեսչությունները ևս անելիքներ ունեն։ ՀՀ առողջապահության նախարարությունն այդ կապակցությամբ առաջարկություններով կդիմի համապատասխան գերատեսչություններին։
Աշխատանքային հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հոգեբուժարանների կրտսեր բուժաշխատողների համար դասընթացներ կազմակերպելու կարևորությանը։ Այս առնչությամբ ՄԻՊ-ի գրասենյակը դրականորեն է արձագանքել աջակցության առաջարկին»։
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...