Լիլին և Հովիկը դարձյալ թաքնվել են Նիդերլանդների իշխանություններից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+14.09 oC

Լիլին և Հովիկը դարձյալ թաքնվել են Նիդերլանդների իշխանություններից

18:17 08.09.2018

Հայ երկու անչափահասները՝ Լիլին և Հովիկը, որոնց Նիդերլանդների իշխանությունները պետք է այսօր վտարեին Հայաստան, կրկին թաքնվել են իշխանություններից՝ արտաքսումից խուսափելու համար, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նշվում է, որ արդարադատության նախարարության խոսնակ Մաարթեն Մոլենբեեկը հայտարարել է, թե պատանիները անհետացել են նրանց ապաստան տված ընտանիքից այս գիշեր՝ Ամստերդամի դատարանի որոշումից մի քանի ժամ անց, որը վերջնականապես մերժել էր նրանց՝ Նիդերլանդներում օրինական կարգավիճակ ստանալու դիմումը:

Դատարանը որոշել էր, որ Հայաստանը անվտանգ երկիր է, և երեխաները պետք է արտաքսվեն՝ միանալու մորը, որն անցած տարի է վտարվել և այժմ ապրում է Հայաստանում:

Հարազատներն ու փաստաբանները, մինչդեռ, պնդում են, թե երեխաները Նիդերլանդներ են եկել տասը տարի առաջ Ռուսաստանից, երբեք չեն ապրել Հայաստանում, չգիտեն լեզուն և խնդիրներ կունենան ինտեգրման հարցում:

Ոստիկանությունն այժմ որոնողական գործողություններ է իրականացնում՝ անչափահասներին գտնելու համար:

Երեխաների վերադառնալու դեպքում, եթե նրանց մայրը չստանձներ նրանց խնամակալությունը, SHANTNEWS.am-ին հասած որոշ տեղեկությունների համաձայն, ապաստանի տրամադրման և լեզվական խոչընդոտները հաղթահարելու խնդիրներով զբաղվելու էր ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամը:

Ըստ մեր տեղեկությունների՝ նախատեսվում էր, որ երեխաները Հայաստանում կլինեին այսօր՝ ուշ երեկոյան: Նրանց դիմավորելու էին ոստիկանները, Միգրացիոն պետական ծառայության աշխատակիցները և եթե մայրը հայտնվեր օդանավակայանում և ստանձներ նրանց խնամակալությունը, դա կհամարվեր ընտանիքի վերամիավորում և այդքանով պետական կառույցների գործառույթը կսահմանափակվեր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիդերլանդների վարչական իրավունքի պետական խորհուրդն ավարտել է երկու հայ երեխաների՝ Հովիկի (13տ.) և Լիլիի (12տ.) գործով լսումները և որոշել մերժել այս երկրում ապաստան ստանալու նրանց խնդրանքը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ապրիլի 29-ին կդադարեցվի Արմավիրի մարզի որոշ հասցեների գազամատակարարումը

23:47 28.04.2025

Ապրիլի 29-ին կդադարեցվի Արմավիրի մարզի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով` ապրիլի 29-ին ժամը 09։00-ից մինչև ժամը 17։00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Մաշտոցի, Հ.Ավետիսյան, Նալբանդյան, Չարենցի, Հանրապետության, Աբովյան, Սայաթ-Նովայի, Մյասնիկյան, Շահումյան, Երևանյան, Տիեզերագնացների, Լերմոնտովի, Թումանյան, Եղոյան փողոցների գազասպառողների գազամատակարարումը։ ...

Երևանում աշխատակիցն ընկել է նոր կառուցվող շենքի 6-րդ հարկից

23:41 28.04.2025

Երևանում աշխատակիցն ընկել է նոր կառուցվող շենքի 6-րդ հարկից

Ապրիլի 28-ին, Երևանում կառուցվող էլիտար շենքերից մեկում հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել։ Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնականի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Ձորափի 70/2 հասցեում էլիտար կառուցվող շենքում աշխատակիցը բարձրությունից ընկել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Նշված կիսակառույց շենքի նկուղային հարկում՝ վերելակի հորանի […] ...

Աթենքի «Ակրոպոլ» թատրոնում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-ամյա տարելիցի ոգեկոչմանը

23:34 28.04.2025

Աթենքի «Ակրոպոլ» թատրոնում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-ամյա տարելիցի ոգեկոչմանը

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-ամյա տարելիցի ոգեկոչման արարողությունների շարքում Աթենքի “Ակրոպոլ” թատրոնում կայացավ կենտրոնական քաղաքական միջոցառումը և Անհայտ զինվորի հուշարձանին ծաղկեպսակների զետեղման արարողությունը, որը կազմակերպվել էր Ատտիկայի մարզպետարանի և Հունաստանի Հայ դատի հանձնախմբի կողմից։ Այս մասին հայտնել են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։ Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Հովհաննես Ղազարյանը, Հունաստանի կառավարության անունից արտաքին գործերի փոխնախարար Իոաննիս Լովերդոսը […] ...

Կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» գեղասահքի միջազգային մրցաշար

23:27 28.04.2025

Կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» գեղասահքի միջազգային մրցաշար

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ մայիսի 1-4-ը գեղասահքի բոլոր սիրահարներին հրավիրում ենք Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց՝ մասնակցելու «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» գեղասահքի միջազգային մրցաշարին: «Այս մրցաշարը կհամախմբի մեր մարզադպրոցի և աշխարհի տարբեր երկրների լավագույն մարզիկներին: Սպասում ենք ձեզ, ի դեպ, մուտքն ազատ է»,- նշվում է գրառման մեջ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Փեզեշքիանն Ալիևին հիշեցրել է, որ Իրանը պաշտպանելու է ՀՀ-ին իր օրինական իրավունքների շրջանակում

23:20 28.04.2025

Փեզեշքիանն Ալիևին հիշեցրել է, որ Իրանը պաշտպանելու է ՀՀ-ին իր օրինական իրավունքների շրջանակում

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնական այցով Բաքվում է: Կայացել են նրա բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այցի մասին, կարծես, նախապես հայտարարված չէր: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Իրականում Մասուդ Փեզեշքիանին դեռևս ամռանն էր Իլհամ Ալիևը հրավիրել Բաքու այցելել, սակայն այդ հրավերը իրականություն դարձնելու համար գրեթե 9 ամիս պահանջվեց: Վերջին անգամ Իրանի նախագահը […] ...

Ստյոպա Մկրտչյանը Խորվաթիայի առաջնությունում չորրորդ անընդմեջ խաղն է անցկացրել առանց փոխարինվելու

23:13 28.04.2025

Ստյոպա Մկրտչյանը Խորվաթիայի առաջնությունում չորրորդ անընդմեջ խաղն է անցկացրել առանց փոխարինվելու

Խորվաթիայի առաջնության 32-րդ տուրում «Օսյեկը» սեփական դաշտում 2-0 հաշվով հաղթել է Ջենարո Գատուզոյի գլխավորած «Հայդուկին»։ Տանտերերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը։ 22-ամյա ֆուտբոլիստը չորրորդ հանդիպումն է անցկացրել առանց փոխարինվելու։ «Օսյեկը» 37 միավորով 7-րդն է։ ...

BACK_TO_TOP