Ադրբեջանը սկսում է իրավական հիմքեր նախապատրաստել Արցախը լքած հայերի անշարժ գույքը բռնագանձելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 12 2024
  • $
    399.59
  • RUBLE
    3.75
  • 420.17
WEATHER
+1.09 oC

Ադրբեջանը սկսում է իրավական հիմքեր նախապատրաստել Արցախը լքած հայերի անշարժ գույքը բռնագանձելու համար

22:43 09.04.2024

Իլհամ Ալիևը հրամանագրով նշանակել է Ստեփանակերտի քաղաքային դատարանի անդամներին ու դատարանի նախագահին: Իրավապաշտպանները կարծում են, որ այդպիսով Ադրբեջանի իշխանությունները հիմքեր են նախապատրաստում  արցախցիներին պատկանող անշարժ գույքի սեփականության իրավունքը վերանայելու համար:

Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում Արտյոմ Երկանյանը մանրամասներ է հայտնել:

«Նախ բնական հարց է առանում՝ ինչո՞վ է զբաղվելու դատարանը մի քաղաքում, որը քաղաքացիական բնակչություն չունի. այնտեղ կան զինվորականներ, այնտեղ կան պետական գերատեսչությունների, կառույցների ներկայացուցիչներ, որոնք զբաղվում են ենթակառուցվածքային նախագծերի իրականացմամբ, բայց նրանք մշտական բնակիչներ չեն, նրանք վերադառնալու են:

Այսպիսով, իսկապես տեղին է հնչում վարկածն այն մասին, որ այդ դատարանների միջոցով տեղի օրինական բնակիչների գույքի տնօրինության հարցն է լուծվելու»,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Իրավական տեսակետից ինչպե՞ս կարող է իրականացվել այդ գործընթացը:  Որքանո՞վ է դա տեղավորվում միջազգային նորմերի շրջանակների մեջ:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օրենքը գալիս է բարձր տեխնոլոգիաների ոլորտի միջոցով ամբողջ տնտեսությունը զարգացնելու. ԱԺ-ն ընդունել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված օրինագիծ   

12:48 04.12.2024

Օրենքը գալիս է բարձր տեխնոլոգիաների ոլորտի միջոցով ամբողջ տնտեսությունը զարգացնելու. ԱԺ-ն ընդունել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված օրինագիծ   

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ դեկտեմբերի 4-ին ընդունել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը։ Օրինագծերին կողմ է քվեարկել 89 պատգամավոր, դեմ՝ 0 , ձեռնպահ՝ 5: Օրինագծերի լրամշակված փաթեթը 2-րդ ընթեցրմամբ դեկտեմբերի 3-ին ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նախարարը […] ...

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մալթայում՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական խորհրդի 31-րդ հանդիպմանը

12:42 04.12.2024

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մալթայում՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական խորհրդի 31-րդ հանդիպմանը

Դեկտեմբերի 4-ից 5-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մալթայում՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական խորհրդի 31-րդ հանդիպմանը։ Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ: ...

ՄԱԿ-ը մոտ 50 միլիարդ դոլար է խնդրել՝ հակամարտություններից և սովից տուժածներին օգնելու համար

12:38 04.12.2024

ՄԱԿ-ը մոտ 50 միլիարդ դոլար է խնդրել՝ հակամարտություններից և սովից տուժածներին օգնելու համար

ՄԱԿ-ը խնդրել է 2025 թվականին տրամադրել 47 միլիարդ դոլարի օգնություն՝ հակամարտություններից և սովից տուժած մոտ 190 միլիոն մարդկանց օգնելու համար: Այնուամենայնիվ, այս տարվա կոչով նույնիսկ կիսով չափ չի ֆինանսավորվում: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի ղեկավար Թոմ Ֆլետչերը, հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով OCHA-ի հրապարակմանը։ ՄԱԿ-ը հույս ունի հաջորդ տարի օգնություն տրամադրել […] ...

Մեքենայից գողություն կատարած տղամարդիկ հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննական մարմին

12:30 04.12.2024

Մեքենայից գողություն կատարած տղամարդիկ հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննական մարմին

Դեկտեմբերի 3-ին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում Արևշատ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդը հաղորդում էր տվել, որ գիշերը՝ ժամը 4-ի սահմաններում, գողացել են տան բակում կայանված իր «Մերսեդեսի» պահեստային անվադողի համար նախատեսված պատյանը` պատճառելով 3000 դոլարի վնաս: Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված գողությունը կատարել են Էջմիածին քաղաքի բնակիչ 35 տարեկան երկու […] ...

Թեհրանը դեռ մտադիր չէ երկխոսություն վարել Թրամփի հետ. Աբբաս Արաղչի

12:25 04.12.2024

Թեհրանը դեռ մտադիր չէ երկխոսություն վարել Թրամփի հետ. Աբբաս Արաղչի

Իրանի իշխանությունները մտադիր չեն երկխոսություն վարել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, քանի դեռ Վաշինգտոնի նոր վարչակազմը հստակ չի մշակել իր քաղաքականությունը։ Այս մասին Al Araby Al Jadeed-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Այս պահին մենք մտադիր չենք երկխոսության գնալ, քանի որ նման երկխոսության հիմք չկա: Պետք է […] ...

42-ամյա տղամարդու մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել

12:13 04.12.2024

42-ամյա տղամարդու մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները ապօրինի զենք-զինամթերք պահելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էին ստացել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 3-ին Նոր Խարբերդ գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին է տեղափոխվել նույն գյուղի բնակիչ 42-ամյա տղամարդը: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 7 փամփուշտով: 42-ամյա տղամարդը, հայտնաբերվածը և կազմված […] ...

BACK_TO_TOP