Եղեգիս գետը ցամաքում է․ նոր հէկ-եր են կառուցվում․ ֆերմերներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 11 2024
  • $
    387.17
  • RUBLE
    3.95
  • 420.51
WEATHER
+8.09 oC

Եղեգիս գետը ցամաքում է․ նոր հէկ-եր են կառուցվում․ ֆերմերներ

12:42 28.03.2018

Եղեգիս գետը ցամաքում է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել են Վայոց Ձորից ֆերմեր Տիգրան Եղոյանը և Հովհաննես Ստեփանյանը։ Նրանց խոսքով՝ գետն առվակ է դարձել, իսկ պատճառը դրա վրա շուրջ 19 հէկ-երի գոյությունն է։

Ֆերմերները նշեցին, որ իրենք նամակով դիմել են բնապահպանության նախարարություն, որտեղից իրենց ասել են, որ ոչ թե 19, այլ 6 հէկ է գործում, սակայն ֆերմերները նկատում են, որ կարող է պետական ռեգիստրում այդքանը գրանցված լինեն, բայց ստվերում շատերն էլ են գործում։

Ըստ նրանց՝ գետում կար կարմրախայտ, բայց հիմա դրա մասին խոսք լինել չի կարող։ Բանախոսները նկարել և իրենց հետ բերել էին նկարներ, որտեղ երևում էր, թե ինչպես է բեռնատարն ուղևորվում նոր կառուցվող հէկ-եր։ Նրանք հայտարարել են նաև, որ եթե շարունակեն գետը ոչնչացնել, իրենք գործողությունների կդիմեն։ Բացի այդ՝ ֆերմերները նշեցին, որ այդ հէկ-երի հետևում օլիգարխներ են կանգնած։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղի է ունեցել «Իմ Քայլը» հիմնադրամի բարեգործական ընթրիքը

22:08 01.11.2024

Տեղի է ունեցել «Իմ Քայլը» հիմնադրամի բարեգործական ընթրիքը

«Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում իրականացվող «Երիտասարդի երազանք» նախագծի բարեգործական ընթրիքին մասնակցել է 62 հաջողակ տղամարդ գործարար, ինչի արդյունքում «Իմ Քայլը» հիմնադրամը հավաքել է 62 մլն դրամ: «Այս ծրագիրը մեծ կարևորություն ունի ոչ միայն «Իմ Քայլը» հիմնադրամի, ոչ միայն ծրագրի շահառուների համար, որոնք կստանան դրամաշնորհներ, այլ նաև մեր երկրի՝ Հայաստանի Հանրապետության, մեր երկրում բարեգործության մշակույթ ձևավորելու […] ...

SHANTNEWS

22:00 01.11.2024

SHANTNEWS

Վաղինակ Քարամյանը որոնվում է որպես անհետ կորած

21:52 01.11.2024

Վաղինակ Քարամյանը որոնվում է որպես անհետ կորած

ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1974 թվականին ծնված Վաղինակ Քարամյանը։ Նա հոկտեմբերի 20-ին դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել։ Վաղինակ Քարամյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել ոստիկանության Նոր Նորքի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02։ ...

Ֆրանսիայում հրաձգությունը վերաճել է ծեծկռտուքի, որին մասնակցել են հարյուրավոր մարդիկ

21:44 01.11.2024

Ֆրանսիայում հրաձգությունը վերաճել է ծեծկռտուքի, որին մասնակցել են հարյուրավոր մարդիկ

Ֆրանսիայի իշխանությունները հայտնում են, որ հինգշաբթի՝ հոկտեմբերի 31-ի երեկոյան, Պուատիե քաղաքում թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված փոխհրաձգությունը վերաճել է ծեծկռտուքի, որին մասնակցել է մինչև 600 մարդ։ Հինգ մարդ լուրջ վիրավորում է ստացել քաղաքի ռեստորանի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով, այդ թվում՝ 15-ամյա մի երիտասարդ, ով գլխի վիրավորումից հետո գտնվում է ծանր վիճակում։ Ոստիկանության աղբյուրը հայտնել […] ...

Այրվել է մոտ 16 հա խոտածածկույթ

21:36 01.11.2024

Այրվել է մոտ 16 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 1-ին, ժամը 19:21-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհի աջակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել, որ հրդեհը բռնկվել է Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհի 7-րդ կմ-ի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:15-ին, մարվել՝ 20:21-ին: Այրվել է […] ...

Կոչ ենք անում զերծ մնալ ՄԻՊ հաստատության հեղինակությունն արատավորող անհիմն հայտարարություններից․ ՄԻՊ աշխատակազմ

21:28 01.11.2024

Կոչ ենք անում զերծ մնալ ՄԻՊ հաստատության հեղինակությունն արատավորող անհիմն հայտարարություններից․ ՄԻՊ աշխատակազմ

«Այսօր՝ նոյեմբերի 1-ին, Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դիմաց տեղի է ունեցած բողոքի ակցիայի ժամանակ մասնակիցներն անթույլատրելի և իրականության հետ աղերս չունեցող գնահատականներ են հնչեցրել Պաշտպանի և ՄԻՊ հաստատության գործունեության վերաբերյալ՝ փորձելով ստվերել կառույցի անկախությունն ու անաչառությունը: Վերոնշյալի հաշվառմամբ և Պաշտպանի գործունեությանը կոնկրետ քաղաքական դերակատարների կողմից միջամտելու շարունակական պրակտիկան նկատի ունենալով՝ կոչ ենք անում զերծ մնալ […] ...

BACK_TO_TOP