11:29 28.03.2018
Հայկական ռազմարդյունաբերության տեխնոլոգիական մակարդակը թույլ է տալիս ռազմական տեխնիկայի որոշակի ուղղություններում ավելի մեծ հավակնություններ ունենալ։ Պաշտպանության նախարարությունն ուսումնասիրել է այն ոլորտները, որտեղ զարգացման հնարավորություն կա։ Դրանք այսօր ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ – ՊՆ ռազմարդյունաբերական պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը։
«Ուղղությունները, որոնք մենք համարում ենք մեզ համար կարևոր, և արդեն տեսնում ենք, որ հաջողությունների ենք հասնում, էլեկտրոնիկայի հետ կապված ուղղություններն են, կապը, ռադիոլոկացիան, հետախուզության հետ կապված խնդիրներ, ռոբոտացված համակարգեր, այդ թվում՝ ԱԹՍ-ներ, օպտիկա-էլեկտրոնիկա, լազերային տեխնիկա և այլն», – նշեց Փախչանյանը։
Այդ ուղղություններում, ըստ Փախչանյանի, ոչ միայն կան հնարավորություններ, այլև հենց նախարարությունն այդ ուղղություններում նախընտրում է համագործակցել տեղական արտադրողների հետ։
«Ուղղությունները, որտեղ չենք կարող, տանկերն են, ՀՕՊ համակարգեր և այլն, որոնք մեզ համար դեռ չափազանց բարդ են, տեխնոլոգիաների տեսակետից Հայաստանում նման հնարավորություններ առայժմ չունենք, բայց մոդեռնիզացիայի ուղղությամբ որոշակի աշխատանքներ անում ենք նաև այդ ուղղությամբ», – նշեց փոխնախարարը։
Ասուլիսի ընթացքում Փախչանյանն անդրադարձավ նաև Ապրիլյան պատերազմից հետո դիրքերի կահավորմանն ու տեխնոլոգիական համալրմանը։ Հայկական արտադրության զինտեխնիկայի ու պաշտպանական միջոցների ամենաթարմ օրինակները ներկայացվելու են նաև վաղը՝ մարտի 29-ին, Երևանում մեկնարկող ArmHiTec պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսի ընթացքում։
13:00 05.04.2025
Ռումինիայում ՆԱՏՕ-ի զորավարժությունները հետաձգվել են ճանապարհային վատ պայմանների պատճառովՆԱՏՕ-ի Dacian Spring 25 զորավարժությունները, որոնք պետք է անցկացվեին Ռումինիայում 2025 թվականի մայիսին, ստիպված էին հետաձգվել երկրում ճանապարհների և կամուրջների վատ վիճակի պատճառով։ Այս մասին ասվում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» մեդիա կորպորացիայի կայքում տեղադրված նյութում: «10 ամսվա ընթացքում բանակը, արտաքին գործերի նախարարությունը և դաշինքի երեք երկրները մի քանի քաղաքապետարանների, ինչպես նաև զարգացման, հանրային աշխատանքների և կառավարման […] ...
12:53 05.04.2025
ԱՄՆ-ը սխալմամբ նամակներ է ուղարկել ուկրաինացիներին՝ պահանջելով լքել նահանգը․ The Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը սխալմամբ նամակներ է ուղարկել Ուկրաինայի քաղաքացիներին, ովքեր երկիր են ժամանել ուկրաինական հակամարտության բռնկումից հետո՝ պահանջելով անհապաղ հեռանալ ԱՄՆ-ից։ Այս մասին հայտնում է The Washington Post (WP) թերթը։ «Եկել է Միացյալ Նահանգները լքելու ժամանակը»,-մեջբերում է հրատարակությունը նամակից մի հատված։ Պարբերականը գրում է, որ հումանիտար նկատառումներով ԱՄՆ ժամանած ուկրաինացիներին ասել են, որ […] ...
12:44 05.04.2025
Կառուցվել ու արդեն շահագործման է հանձնվել 16 դպրոց, 19 հասցեներում շինարարական աշխատանքները շարունակվում ենՎերջին տարիների ընթացքում Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությամբ կառուցվել ու արդեն շահագործման է հանձնվել 16 դպրոց: Հիմա 19 հասցեներում շինարարական աշխատանքները շարունակվում են: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից և նշում, որ գնման գործընթացներում օրենսդրական վերջին փոփոխություններից հիմա դպրոց-մանկապարտեզների շինարարություններն ավելի ճկուն են և կանխատեսելի: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
12:34 05.04.2025
Հայկական իմպրեսիոնիզմ․ Հայաստանի ազգային պատկերասրահում վերաբացվել է հայկական արվեստի մշտական ցուցադրությունը1863 թ. Փարիզի սալոնի ժյուրին մերժում է Էդուար Մանեի «Նախաճաշ» կտավը: Հասարակությունը ծաղրում է, քննադատները վերաբերվում են քամահրանքով: Պահպանողական տեսաբան Ժյուլ-Անտուան Կաստանյարին այդ նկարն անվանում է «պարզապես էսքիզ, էտյուդ», իսկ արվեստաբան Լեոն Լագրանժը խոսել անգամ չի ուզում «այդ Մանեի էտյուդային անհեթեթությունների մասին», հայտնում են Հայաստանի ազգային պատկերասրահից։ «Մեկ տասնամյակ անց, նկարավաճառ Պոլ Դյուրան-Ռյուելի ցուցասրահում, բացվում […] ...
12:22 05.04.2025
Հարավային Կորեայի նախագահի իմփիչմենթի ֆոնին Սեուլում հանրահավաքներ են անցկացվումՍեուլում արդեն երկրորդ օրն է, ինչ ընթանում են Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Յուն Սեոկ Յեոլի կողմնակիցների և քաղաքական հակառակորդների ցույցերը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ապրիլի 4-ին Սահմանադրական դատարանը միաձայն պաշտոնանկ արեց Յուն Սեոկ Յոլին։ Տեղական ժամանակով 13:00-ին (Մոսկվայի ժամանակով 07:00-ին), չնայած թույլ անձրեւին, նախկին նախագահի կողմնակիցները հավաքվել են Գվանգվամուն հրապարակի մոտ՝ դեմ արտահայտվելու […] ...
12:10 05.04.2025
Մադուրո. Վենեսուելան կհաղթահարի ԱՄՆ-ի հայտարարած համաշխարհային առևտրային պատերազմի դժվարություններըՎենեսուելան կհաղթահարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից աշխարհին հայտարարած առեւտրատնտեսական պատերազմի դժվարությունները։ Այս մասին հայտարարել է Բոլիվարիայի Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն։ «Մենք պատրաստ ենք հաղթահարել տնտեսական պատերազմի ցանկացած դժվարություն, որը ԱՄՆ նախագահը հայտարարեց ամբողջ աշխարհին և Վենեսուելային», -ասել է Մադուրոն Venezolana de Televisión հեռուստաալիքի եթերում։ Նա կարծում է, որ Թրամփը մաքսատուրքային և հարկային միջոցներ է […] ...