Crocus-ում ահաբեկչությունից հետո Աղալարովը փախել է Բաքու – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+8.09 oC

Crocus-ում ահաբեկչությունից հետո Աղալարովը փախել է Բաքու

22:48 05.04.2024

Ռուսաստանյան լրատվամիջոցները գրում են, որ Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո այդ համալիրի համասեփականատեր, Իլհամ Ալիևի դստեր նախկին ամուսին Էմին Աղալարովը փախել է Ռուսաստանից: Պարզվում է՝ նա Ադրբեջանում է:

Ի՞նչ է անում նա Ադրբեջանում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Այո, արդեն մի քանի օր է, ինչ Էմին Աղալարովը Բաքվում է, նրա քույրը և մայրը ԱՄՆ-ում են՝ իրենց շքեղ առանձնատանը: Փաստորեն, Մոսկվայում ընտանիքի անդամներից մնացել է միայն Աղալարով ավագը:

Լրատվամիջոցները գրում են, որ Էմին Աղալարովը փախել է: Նա Բաքվում հարցազրույց է տվել և ասել՝ այն  որ ինքը գտնվում է Բաքվում, չի կարելի գնահատել որպես փախուստ: Նա ասել է, որ Բաքու է մեկնել գործերով, բիզնես նպատակով և պատրաստվում է այդ խնդիրները Բաքվում լուծելուց հետո անմիջապես վերադառնալ Մոսկվա:

Նշեմ, որ Ադրբեջանում նա կառուցում է 5 աստղանի շքեղ հյուրանոցային համալիր և ասում է, որ այդ համալիրի կառուցման գործի հետ կապված է Բաքու ժամանել, բայց մոսկովյան լրատվամիջոցների ներկայացուցիչները կարծում են, որ, այնուամենայնիվ, նրա Բաքու մեկնելն ուղղակիորեն կապված է Crocus City Hall-ում ահաբեկչության հետ կապված այն միջոցառումների հետ, որոնք այժմ Ռուսաստանի իրավապահները ձեռնարկում են Մոսկվայում:

Նշեմ, որ Աղալարովը լքել է Ռուսաստանն անմիջապես այն բանից հետո, երբ իրավապահները կանչել են այդ համալիրի գլխավոր տնօրեն Գրաչովին, և նա արդեն ցուցմունքներ է տալիս իրավապահներին»,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Ինչո՞ւմ կարող են մեղադրել Աղալարովներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հոկեյում էական առաջընթաց ունենք

00:00 18.04.2025

Հոկեյում էական առաջընթաց ունենք

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...

Լարսը փակ է բեռնատարների համար

23:59 17.04.2025

Լարսը փակ է բեռնատարների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար: ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 17.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա

23:48 17.04.2025

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա

Միացյալ Նահանգները չի շտապում հարձակվել Իրանի վրա՝ Թեհրանի զարգացող միջուկային ծրագրի պատճառով։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրան խնդրեցին մեկնաբանել Իսլամական Հանրապետության վրա հարձակվելու հնարավորությունը։ «Ես չէի ասի, որ մերժել եմ այս տարբերակը։ Ես չեմ շտապում դա անել, քանի որ կարծում եմ, որ Իրանն ունի հնարավորություն ստեղծելու […] ...

Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը

23:43 17.04.2025

Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը

Ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Քաջարան քաղաքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Սարգիս Խ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 40-ամյա Մոհարամ Ս․-ի վարած «Scania» մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։ Վթարի փաստով […] ...

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

23:34 17.04.2025

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

Ուրախ էի կրկին այցելել Սյունիք և ծանոթանալ նրա հարուստ մշակույթին ու պատմությանը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալահերը։ «Ոգեշնչող է տեսնել այն կարևոր աշխատանքը, որ կատարում են տեղական իշխանությունները և քաղաքացիական հասարակությունը, հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի»,- գրել է նա: Մեկ այլ […] ...

BACK_TO_TOP