14:20 08.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` ժամեր անց կայանալիք հանդիպումը բավական սուր հարցադրումներով է լինելու: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
Նա հիշեցրեց` ընդամենը երկու օր առաջ ՌԴ նախագահ Վՙլադիմիր Պուտինի խորհրդական Յուրի Ուշակովը ադրբեջանական կայքերից մեկին տված հարցազրույցում բացահայտ կերպով նշել էր, որ Ռուսաստանը մեծ քանակութամբ հարցեր ունի Հայաստանի նոր իշխանություններին, միաժամանակ նշել էր, որ երևի հայկական կողմն էլ հարցեր ունի:
«Այն, որ Թավշյա հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերությունները ճգնաժամի մեջ են, դա փաստ է, և ոչ ոք չի կարող հերքել: Դրա վառ վկայությունն էր նաև Լավրովի վերջին հայտարարությունը, որ իրավիճակը եռում է, այնպես որ իրոք բավական բարդ հանդիպում է սպասվում: Մեզ նաև մեսիջներ են ուղարկվում Մոսկվայից: Հանդիպումից մեկ օր առաջ պաշտոնական Մոսկվան ևս հասկացրեց մեզ` հայկական կողմին, որ ամեն ինչ այնպես չի լինելու, ինչպես սպասում են Երևանում, գոնե այն առումով, որ Միքայել Հարությունյանին պետք է հանձնեին Հայաստանի իշխանություններին, սակայն կոնկրետ ՌԴ տարածքում նրա նկատմամբ հետախուզումը չեղարկվել է:
Դրան գումարած` երեկ Ռուսաստանի` Կրեմլին մոտ կանգնած ԶԼՄ-ները հայտարարեցին, որ Պուտինը սեպտեմբերի վերջին նաև այց է կատարելու Բաքու: Պետք չէ մոռանալ նաև, որ Պուտին-Ալիև վերջին հանդիպման ժամանակ, որ տեղի ունեցավ Սոչիում, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ամենակարևոր համաձայնագիրը կնքվեց` Ադրբեջանին ևս հինգ միլիարդ դոլարի զենք մատակարարելու մասին»,- ասաց նա:
Քաղաքագետի խոսքով` սրանք խնդիրներ են, որոնք պետք է լուծումը ստանան, իսկ թե ինչ ընթացք կունենան բանակցությունները, քաղաքագետը դժվարացավ ասել, սակայն հույս հայտնեց, որ բանակցությունների միջոցով հայ-ռուսական հարաբերությունները կկարգավորվեն: Նա ընդգծեց` ցավով, բայց պետք է խոստովանել, որ ապրելով այս տարածաշրջանում` ինքներս չենք կարող ապահովել մեր անվտանգությունը և տեղին չեն հայտարարությունները, թե կարևոր չէ, որ Հայաստանի իշխանություններին չեն վստահում ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Արևմուտքը, կարևոր է, որ վստահում է հայ ժողովուրդը: Համբարյանը շեշտեց` Հայաստանը ո՛չ Շվեյցարիան է, ո՛չ Ավստրիան, ո՛չ Հունգարիան, ո՛չ Չեխիան, որ շրջապատված լինի քաղաքակիրթ երկրներով, մեր երկիրը շրջապատված է Ադրբեջանի և Թուրքիայի նման հարևաններով, որոնք հարմար պահի են սպասում հաշվեհարդար տեսնելու համար, ուստի մեծ նշանակություն ունի անվտանգությունը, որի կարևոր ապահովողներից մեկը հենց Ռուսաստանն է:
Հարցին` հնարավո՞ր է, արդյոք, հասնել նրան, որ հայ-ռուսական հարաբերություններում Հայաստանը քիչ թե շատ հավասար դիրքերից հանդես գա, Համբարյանը պատասխանեց.
«Պետք է նշել, որ նախկինում, գոնե Ռոբերտ Քոչարյանի կառավարման սկզբնական շրջանում կարծես այդ կոմպլեմենտարությունը կար, հետագայում, ցավոք, այդ «գույք` պարտքի դիմաց» ծրագիրը, Սերժ Սարգսյանի քաղաքականությունը, երբ բացահայտ Ռուսաստանի շահերն էին տարվում առաջ, բերեցին նրան, որ մենք հիմա վերադաս-ստորադաս կարգավիճակով ենք հարաբերվում: Հիմա, որքան ես հասկանում եմ, Նիկոլ Փաշինյանը ցանկանում է վերականգնել հենց այդ կոմպլեմենտարությունը, հուսանք, որ դա նրան կհաջողվի: Այն, ինչ եղել է հայ-ռուսական հարաբերություններում մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, իհարկե, մեզ բացարձակ ձեռնտու չէ, միևնույն ժամանակ, ցավով եմ նշում, մենք պետք է ընդունենք այն փաստը, որ մեր անվտանգությունը ևս կախված է Ռուսաստանից. այստեղ պետք է գտնվի ոսկե միջինը, որպեսզի և մենք մեր դեմքը պահպանենք, և Ռուսաստանը դժգոհ չմնա, դա պետք է բանակցությունների միջոցով լուծվի»:
Համբարյանը նշեց, որ ինքը կտրականապես դեմ է և՛ այն տեսակետին, որ պետք է խզել Ռուսաստանի հետ հարաբերությունները, և՛ այն տեսակետին, որ Հայաստանն ուղղակիորեն պետք է կատարի բոլոր այն հրահանգները, որոնք գալիս են Մոսկվայից:
Անդրադառնալով տեսակետին, թե Նիկոլ Փաշինյանի` Ֆրանսիա կատարելիք այցը ինչ-որ առումով Մոսկվա այցը հավասարակշռելու միտում ունի, Համբարյանը չբացառեց, որ կարող է այդ հանգամանքն էլ լինել, ասաց, որ դա ողջունելի է համարում, որովհետև նկատում է` Նիկոլ Փաշինյանը ուզում է այդ կոմպլեմենտարությունը պահպանել:
Քաղաքագետից հետաքրքրվեցինք` Հայաստանի նոր կառավարությանը մինչ օրս հաջողվե՞լ է արտաքին քաղաքականության մեջ պահպանել հավասարակշռությունը, թե՞, այնուամենայնիվ, կան գերակայություններ: Նա պատասխանեց, որ հաջողվել է, ապա նշեց, որ շատ կարճ ժամանակ է անցել հեղափոխությունից, բացի այդ նկատել է մի բան` և՛ Եվրոպան, և՛ Ռուսաստանը մեր դեմ պայման են դնում, այսինքն՝ եթե եղել է հեղափոխություն, ուրեմն պետք է լինեն իրական փոփոխություններ:
«Երևի Արևմուտքը սպասում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է անեն այն քայլերը, որ արեց Միխայիլ Սաակաշվիլին Վրաստանում 2003-ից հետո, երբ, գալով իշխանության, Վրաստանի տարածքից դուրս բերեց ռուսական բազաները: Դրանից հետո միայն Վրաստանը դիվանագիտական և ֆինանսական աջակլցություն ստացավ Արևմուտքից: Նույն ռուսական կողմը երևի սպասում է, որ պետք է շարունակվեն հայ-ռուսական հարաբերությունները նախկին` վերադաս-ստորադաս տարբերակով: Իհարկե, երկու կողմի նպատակներն էլ մեզ համար անընդունելի են, և այս ամենը պետք է լուծվի բանակցությունների միջոցով»,- նշեց նա:
23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում00:00 24.11.2024
Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...
23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համարԿորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...
23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANAԻսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...
23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարներըSolar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...
23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթՆոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...
23:20 23.11.2024
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևըՄիացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...