10:37 28.03.2018
Բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից մարտի 19-ից 23-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 28 իրավախախտում, 32-ի (23-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 3.100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Բնապահպանական իրավախախտումների հետևանքով շրջակա միջավայրին հասցվել է 9.356.930 դրամի վնաս:
Ներկայացնենք հայտնաբերված իրավախախտումներն ըստ ոլորտների
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 16 դեպք:
Քննված վարչական վարույթներով նշանակվել է 2.300.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հաշվարկվել 9.344.900 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից՝
Լոռի՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (21 հաճարենի, 4 բոխի, 1 թեղի, 1 հացենի) հաշվարկվել է 3.713.300 ՀՀ դրամի, վառելափայտի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (1.72 խմ փայտանյութ)՝ 61.900 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշ՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (1 հաճարենի, 1 բոխի, 1 կաղնի) հաշվարկվել է 39.000 ՀՀ դրամի, վառելափայտի ապօրինի տեղափոխման 6 դեպքով (14.2 խմ փայտանյութ)՝ 406.180 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Շիրակ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 բարդի և 4 ճյուղ) նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հաշվարկվել 66.420 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Երևան՝ ապօրինի ծառահատման 1 դեպքի (1 ցցաչոր ծիրանենի) վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում։
Գեղարքունիք՝ վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքի (5.6 խմ փայտանյութ) վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում։Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝
Լոռի՝ ապօրինի ծառահատման 3 դեպք, որից՝ 2 դեպքով նշանակվել է 50.000-ական ՀՀ դրամի վարչական տուգանք, ընդամենը՝ 100.000 ՀՀ դրամ, 1 դեպքով հաշվարկվել է 166.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
Վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (0.28 խմ փայտանյութ) հաշվարկվել է 10.100 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:Տավուշ՝ ապօրինի ծառահատման 16 դեպք, որից՝ 12 դեպքով նշանակվել է 1.200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, 4 դեպքով հաշվարկվել է 4.881.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որի վերաբելյալ հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին։
Փայտանյութի ապօրինի տեղափոխման 9 դեպքով նշանակվել է 900.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 2 դեպք:
Երևան՝ առանց անթափանց ծածկոցի շինարարական աղբի տեղափոխման 1 դեպքի վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում։
Առանց ՍԹԱ թույլտվության աշխատելու 1 դեպքով հաշվարկվել է 12.030 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս և նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրվել է իրավախախտման 11 դեպք:
Կայացվել է վարչական տուգանքի 7 որոշում․
Արագածոտն՝ 2 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 50.000-ական ՀՀ դրամի և 1 տնտեսվարողի նկատմամբ՝ 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանքներ, ընդամենը՝ 200.000 ՀՀ դրամ։ 4 տնտեսվարողի վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթները գտնվում են քննության ընթացքում։
Շիրակ՝ 2 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 100.000-ական ՀՀ դրամի վարչական տուգանք՝ ընդամենը՝ 200.000 ՀՀ դրամ։
Գեղարքունիք՝ 2 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 150.000-ական ՀՀ դրամի վարչական տուգանք՝ ընդամենը՝ 300.000 ՀՀ դրամ։
Լուսանկարը՝ Ներսես Մատինյանի
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...