Օրենսդրական կարգավորմամբ կերի անվտանգության, բուսասանիտարիայի ոլորտներում վերահսկողությունն առավել արդյունավետ կդառնա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 10 2024
  • $
    387.47
  • RUBLE
    4.00
  • 420.95
WEATHER
+9.09 oC

Օրենսդրական կարգավորմամբ կերի անվտանգության, բուսասանիտարիայի ոլորտներում վերահսկողությունն առավել արդյունավետ կդառնա

16:24 02.04.2024

Կառավարությունը փոփոխություններ ու լրացումներ է առաջարկում «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին», «Կերի մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում: Նախատեսվում է Հայաստանում չգրանցված, պիտանիության ժամկետն անցած, մակնշմանը ներկայացվող պահանջների խախտումներով, ինչպես նաեւ նմուշառման եւ լաբորատոր փորձաքննության արդյունքում սահմանված պահանջներին ազդող նյութի պարունակության անհամապատասխանության դեպքում պեստիցիդների (թունաքիմիկատների) եւ ագրոքիմիկատների իրացման (վաճառքի) կասեցում:

Կսահմանվի վերահսկվող ապրանքների ներմուծման, արտահանման եւ տարանցիկ փոխադրման դեպքում լիազոր մարմնի կողմից իր իրավասության շրջանակում տրամադրվող թույլատվական փաստաթղթերի ամբողջական ցանկը: Կսահմանվի նաեւ «ազգային ռեֆերենս լաբորատորիայի» հասկացությունը, կխմբագրվի անվտանգությունը հիմնավորող ուղեկցող փաստաթղթերի ցանկը: Տարընկալումներից խուսափելու համար առաջարկվում է օրենքից հանել «բույսերի պաշտպանության միջոցների, պարարտանյութերի» բառերը, քանի որ կան սահմանված «պեստիցիդներ» եւ «ագրոքիմիկատներ» բառերը: Առաջարկվում է նաեւ սահմանել ռիսկի գնահատման գիտական կենտրոնի լիազորությունների կասեցման կամ դադարեցման իրավական հիմքը՝ կարգավորելով առկա օրենսդրական բացը:

Օրենսդրական կարգավորումները Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանը: Նրա խոսքով անհրաժեշտ է նաեւ ամրագրել կերային հավելումների գրանցման, մերժման, կասեցման եւ դադարեցման, ինչպես նաեւ կերային հավելումների ռեեստրի վարման հետ կապված հարաբերությունները, եւ վերը նշված լիազորությունները վերապահել ոլորտի քաղաքականությունը մշակող համապատասխան նախարարությանը:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Միքայել Թումասյանը, կարեւորելով նախաձեռնությամբ առաջարկվող կարգավորումները, գործադիր մարմնի հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել: Նրա խոսքով հետագայում Հայաստանում արտադրվող պեստիցիդների մասով երկու տարի փորձաքննական ժամկետը կարող է արգելել ներդրումները, քանի որ ներդրողների համար այդ ժամկետը կարող է երկարատեւ լինել: Այս համատեքստում պատգամավորը կարեւորել է փոփոխություններն այդ ոլորտում, որոնք կարող են խթանել ներդրումները: Միքայել Թումասյանն անդրադարձել է նաեւ ժամկետանց ապրանքների, դրանց ոչնչացման նորմերի մասով կարգավորումներին:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Թբիլիսյան խճուղում

10:21 18.10.2024

ՃՏՊ Թբիլիսյան խճուղում

Հոկտեմբերի 17-ին, ժամը 18:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ե., ծնված 1965 թ.) բախվել է կայանած «KamAZ» […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, որոշ շրջաններում մառախուղ է

10:14 18.10.2024

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, որոշ շրջաններում մառախուղ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Շիրակի մարզի Անիի և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Սյունիքի մարզի Գորայք-«Զանգեր», Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին, Գորիս և Քաջարան քաղաքներում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային […] ...

ՀՀ ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտեն նոր նախագահ ունի

10:07 18.10.2024

ՀՀ ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտեն նոր նախագահ ունի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 18-ի N 931 Ա որոշմամբ Արամ Ջիվանյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արամ Ջիվանյանին նշանակել ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ», – նշված է որոշման մեջ։ Արամ Ջիվանյանը մաթեմատիկոս է, «Գիտուժ» նախաձեռնության անդամ, շուրջ երկու տարի ներգրավված է եղել […] ...

Հանրապետությունում տեղացել է առաջին ձյունը

10:00 18.10.2024

Հանրապետությունում տեղացել է առաջին ձյունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․ «Անցած գիշեր հանրապետության մի շարք լեռնային բնակավայրերում տեղացել է առաջին ձյունը։ Արագածոտնի մարզ, գյուղ Գեղարոտ»։ ...

SHANTNEWS

22:00 17.10.2024

SHANTNEWS

Իսրայելի ոստիկանությունն ավարտել է Սինվարի մարմնի՝ մատնահետքով նույնականացումը

21:48 17.10.2024

Իսրայելի ոստիկանությունն ավարտել է Սինվարի մարմնի՝ մատնահետքով նույնականացումը

Իսրայելի ոստիկանությունը հայտարարել է, որ ավարտել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարի դիակի նույնականացումը՝ օգտագործելով մատնահետքերը։ «Նախնական նույնականացումը կատարվել է ատամների համեմատությամբ, ինչը արագ և ճշգրիտ ընթացակարգ է։ Այժմ ավարտվել է նաև մատնահետքերի համադրումը»,- ասվում է ոստիկանության մամուլի ծառայության հաղորդագրությունում։ ...

BACK_TO_TOP