Առաջարկվում է կանոնակարգել սպանդանոցային գործունեությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 09 2024
  • $
    387.19
  • RUBLE
    4.25
  • 430.63
WEATHER
+20.09 oC

Առաջարկվում է կանոնակարգել սպանդանոցային գործունեությունը

16:06 02.04.2024

Օրենսդրական նախաձեռնության ընդունմամբ կխստացվի վերահսկողությունը, որն ուղղված է կանոնակարգելու սպանդանոցային գործունեությունը: Այն է՝ խախտումների դեպքում պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձը ստուգումների դեպքում ունենա իրավական հիմք՝ կասեցնելու կամ դադարեցնելու սպանդանոցային գործունեությունը: Ինչպես նաեւ առաջարկվում է սահմանել լիազորող նորմեր, որպեսզի նոր մշակվող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախաբանում հնարավոր լինի սահմանել այն լիազորող նորմերը, որոնք լիազորում են Կառավարությանն ընդունելու համապատասխան իրավական ակտերը:

Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանը՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 2-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Պատգամավորները սպանդանոցային գործունեության, դրանց համալրման վերաբերյալ հարցեր են հնչեցրել եւ առաջարկներ ներկայացրել փոխնախարարին: Էկոնոմիկայի փոխնախարարը պարզաբանել է, որ Կառավարության թիվ 993 որոշմամբ արդեն լրացում է կատարվել, որտեղ ներառվել է «սպանդանոցային կետ» հասկացությունը, այսինքն՝ մարդիկ կարող են ավելի դյուրացված տարբերակով՝ սպանդանոցային կետ հիմնելով, իրականացնել կենդանիների սպանդը սպանդանոցային կետերում:

Այս համատեքստում պատգամավոր Միքայել Թումասյանն առաջարկել է տարբեր ձեւերով լավարկել իրազեկման աշխատանքը:

«Եթե կան Կառավարության ծրագրեր, փոփոխություններ, եթե ունենք պոտենցիալ շահառուներին իրազեկելու մեթոդներ, ապա պետք է գնանք, տեղում իրազեկենք, որ մարդիկ տեղյակ լինեն»,- մասնավորապես ասել է նա:

Տաթեւիկ Սարգսյանը պարզաբանել է, որ օրենքների նախագծերը ոչ միայն դրվում են հանրային քննարկման, այլեւ նախարարության համապատասխան ստորաբաժանումը մարզերում՝ գյուղացիների շրջանում, մարզպետարաններում, փոփոխվող ծրագրերի վերաբերյալ խորհրդատվություն է տալիս:

Օրենսդրական նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 16.09.2024

SHANTNEWS

Լավրովը Գազայի հատվածի հակամարտությունն անվանել է գլխավոր միջազգային խնդիրը

21:55 16.09.2024

Լավրովը Գազայի հատվածի հակամարտությունն անվանել է գլխավոր միջազգային խնդիրը

Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը լուծելու խնդիրը չի կարելի անտեսել, անհրաժեշտ է ստիպել բոլորին, ովքեր դեմ են դրան, իրականացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումները՝ անկախ պաղեստինյան պետության ստեղծման վերաբերյալ, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք ողջունում ենք ցանկացած քայլ, որն ուղղված է արյունահեղության շուտափույթ դադարեցմանը, կայուն, մշտական ​​հրադադարի ապահովմանը: Մենք նույնին ենք ձգտում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Ամբողջ […] ...

Լիխաչովն ու Գրոսսին քննարկել են Զապորոժիեի ԱԷԿ-ի հարցը

21:50 16.09.2024

Լիխաչովն ու Գրոսսին քննարկել են Զապորոժիեի ԱԷԿ-ի հարցը

Ռոսատոմի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին Վիեննայում կազմակերպության Գլխավոր կոնֆերանսի շրջանակում քննարկել են Զապորոժիեի ԱԷԿ-ի հարցը։ «Սա Ռուսաստանի հետ վերջին խորհրդակցությունների շարունակությունն է Կալինինգրադում՝ Ուկրաինա և Ռուսաստանի Դաշնություն կատարած այցերից հետո: Ընդգծվել է ՄԱԳԱՏԷ-ի ներկայության կարևորությունը Զապորոժիեի ատոմակայանում»,- գրել է Գրոսսին X-ում՝ հանդիպումը համարելով ժամանակին։ Գրոսսին վերջին 1,5 […] ...

Վարչապետ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան ավարտվեց

21:48 16.09.2024

Վարչապետ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան ավարտվեց

Ավարտվեց պաշտոնական այցը Վրաստան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ...

Ես մրցում եմ անգամ իմ երեխաների հետ, երբ պարտվում եմ, զայրանում եմ․ Ռոնալդու

21:45 16.09.2024

Ես մրցում եմ անգամ իմ երեխաների հետ, երբ պարտվում եմ, զայրանում եմ․ Ռոնալդու

Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է զավակների բնավորության մասին: «Մի քանի օր առաջ Կարմիր ծովում էինք, ամեն օր պադել էինք խաղում: Ես և որդիս զայրանում ենք իրար վրա, հաճախ մի քանի օր չենք խոսում: Ես երջանիկ եմ, քանի որ նույնիսկ փոքրիկ Մատեոն է մրցակցություն սիրում: Դա ցույց է […] ...

Իրանի նախագահը հերքում է Եմենի հութիներին հիպերձայնային զենքի փոխանցումը

21:40 16.09.2024

Իրանի նախագահը հերքում է Եմենի հութիներին հիպերձայնային զենքի փոխանցումը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկուշաբթի իր առաջին ասուլիսի ժամանակ հերքել է այն պնդումները, թե Իրանը հիպերձայնային զենք է փոխանցել Եմեն։ «Իրանը չի փոխանցել որևէ հրթիռ, որը Եմենի կողմից արձակվել է Իսրայելի տարածքի վրա: Իրանն ու Եմենը, իհարկե, նույն տեսակետն ունեն Իսրայելի հարցում։ Մենք ունենք հրթիռային հզորություն, բայց իրենք՝ եմենցիներն, ունեն իրենց սեփական տեխնոլոգիան»,- ասել է […] ...

BACK_TO_TOP