ՀՀ սուվերեն տարածքում ինժեներական աշխատանքների իրականացումը ՀՀ ինքնիշխան իրավունքն է․ դրանք կրում են բացառապես պաշտպանական բնույթ․ ՊՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+8.09 oC

ՀՀ սուվերեն տարածքում ինժեներական աշխատանքների իրականացումը ՀՀ ինքնիշխան իրավունքն է․ դրանք կրում են բացառապես պաշտպանական բնույթ․ ՊՆ

20:28 01.04.2024

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ նշելով, թե իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային և կրակային այլ միջոցների կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր է իրականացնում:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նաև հրապարակել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահպանության թիկունքային տեղամասերում վերջին ամիսներին իրականացրած ինժեներական, ամրաշինական և, ընդհանուր առմամբ, պաշտպանական բնույթի ու նշանակության ենթակառուցվածքների շինարարական աշխատանքների տեսամոնտաժված կադրերը` այսպիսով փորձելով դրանք ներկայացնել իբրև վերջին մի քանի օրերին տեղի ունեցած ակտիվ աշխատանքներ և կուտակումներ առաջնագծում:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՀՀ սուվերեն տարածքում ինժեներական աշխատանքների իրականացումը ՀՀ ինքնիշխան իրավունքն է, դրանք կրում են բացառապես պաշտպանական բնույթ և միտված են ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը:
Ինչպես նշել էինք, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի երկայնքով վերջին շրջանի օպերատիվ իրավիճակը ՀՀ ՊՆ-ն գնահատում է կայուն և սահմանի պահպանության համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չի տեսնում, հետևաբար զորքերի կուտակումների մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լիբանանը ԱՄՆ-ից՝ Իսրայելի կողմից ինքնիշխանության հարգման երաշխիքներ է ցանկանում

21:20 21.11.2024

Լիբանանը ԱՄՆ-ից՝ Իսրայելի կողմից ինքնիշխանության հարգման երաշխիքներ է ցանկանում

Լիբանանի իշխանությունները ցանկանում են համոզվել, որ Միացյալ Նահանգները կերաշխավորի Իսրայելի կողմից հարգանքը Լիբանանի ինքնիշխանության նկատմամբ՝ «Հըզբոլլահի» և Իսրայելի միջև հնարավոր զինադադարից հետո, հայտնում է The National-ը՝ հղում անելով աղբյուրներին։ «Հիմա հարցն այն է, թե արդյոք ամերիկյան վարչակազմը կկարողանա երաշխավորել, որ հրադադարի հաստատումից հետո Իսրայելը չի ​​շարունակի խախտել Լիբանանի ինքնիշխանությունը»,-ասել է թերթի աղբյուրը։ Զրուցակիցը նշել է, […] ...

Այդ տարիները երկու մարսեցիների՝ Մեսսիի և Ռոնալդուի ժամանակաշրջանն էր

21:12 21.11.2024

Այդ տարիները երկու մարսեցիների՝ Մեսսիի և Ռոնալդուի ժամանակաշրջանն էր

Իսպանիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին խոսել է իսպանացի ֆուտբոլիստների «Ոսկե գնդակի» նվաճումների մասին: «Իսպանիան ունեցել է պատմության մեծագույն ժամանակաշրջաններից մեկը: 2008-2012-ին այստեղ այստեղ էին ամենաուժեղ ֆուտբոլիստներից մի քանիսը, և տարօրինակ էր, որ մենք միայն մեկ «Ոսկե գնդակ» ունեինք: Բայց այդ տարիները երկու մարսեցիների՝ Մեսսիի և Ռոնալդուի ժամանակաշրջանն էր»,- Ռոդրիի խոսքերն է մեջբերում Diario […] ...

Այնպես չէ, որ Թրամփի ադմինիստրացիայի օրոք ամեն ինչ կործանված է Հայաստանի համար. Առնոլդ Բլեյան

21:04 21.11.2024

Այնպես չէ, որ Թրամփի ադմինիստրացիայի օրոք ամեն ինչ կործանված է Հայաստանի համար. Առնոլդ Բլեյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» ղեկավար Առնոլդ Բլեյանին: Անդրադարձ է եղել վերջին օրերի քաղաքական զարգացումներին, այդ թվում ԳԴՀ-ի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի՝ Հայաստան կատարած անսպասելի այցին, Ադրբեջանում ընթացող COP-29-ին, դրա շուրջ տեղի ունեցող գործընթացներին: Հյուրն անդրադարձել է նաև ամերիկյան ընտրությունների հետ կապված հնարավոր քաղաքական վերադասավորումներին, նաև հայ-ադրբեջանական ու տարածաշրջանային խնդիրների […] ...

Համաժողով՝ նվիրված Հայաստանի և Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի միջև տնտեսական համագործակցության հնարավորություններին

20:56 21.11.2024

Համաժողով՝ նվիրված Հայաստանի և Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի միջև տնտեսական համագործակցության հնարավորություններին

Նոյեմբերի 21-ին Լիոնում ընթացող «Օվերն-Ռոն – Ալպ – Հայաստան – Սյունիք բարեկամության օր» միջոցառումների շրջանակներում տեղի է ունեցել համաժողով՝ նվիրված Հայաստանի և ռեգիոնի միջև տնտեսական համագործակցության խորացման հեռանկարներին։ Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի առաջարկով ՕՌԱ-Հայաստան տնտեսական առաջին այս հանդիպումը նվիրված էր «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության» ճանապարհային քարտեզի կարևորագույն ուղղություններից մեկին՝ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող էներգետիկայի ոլորտին, մասնավորապես` վերականգնվող […] ...

«Ռեալի» կանանց թիմը BMW-ից ավտոմեքենաներ է ստացել

20:51 21.11.2024

«Ռեալի» կանանց թիմը BMW-ից ավտոմեքենաներ է ստացել

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստուհիները ստացել են նոր ավտոմեքենաներ իրենց հովանավոր BMW-ից։ Գերմանական ավտոմեքենաների արտադրողն արդեն երրորդ տարին է, ինչ հովանավորում է ակումբը։ Համագործակցության շրջանակներում ակումբի տղամարդկանց և կանանց թիմերի խաղացողներն ու մարզիչները ընտրում են իրենց համար ավտոմեքենաներ։ Տղամարդիկ ավտոմեքենաները ստացել էին դեռևս սեպտեմբերին։ Ակումբի ներկայացուցիչներն ընտրություն են կատարել iX2, iX, iX1, i4, i5, i7 և XM […] ...

Նոյեմբերի 22-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանքանջատումներ են լինելու

20:48 21.11.2024

Նոյեմբերի 22-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանքանջատումներ են լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Դավթաշեն 1-ին թաղ․ 1, 16, 17, 18, 19 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-14:00 Նար-Դոսի փ. 74-120 առանձնատներ, 11։00-17:00 Բայրոնի փ. 1/1, 3, 10/5 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Լոմոնոսովի անվան […] ...

BACK_TO_TOP