16:55 29.03.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մարտի 25-ից 31-ն իրականացնում է «Թատերական շաբաթ» ծրագիրը: Թատերական այս նոր նախագծին մասնակցում են նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզերի համայնքային ենթակայությամբ գործող թատրոնները։
«Թատերական շաբաթ» նոր նախաձեռնությունը մեծապես ոգևորել է երեխաներին և թատերական հանրությանը: Մեծ ակտիվություն են ցուցաբերում ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզերի թատերական կազմակերպությունները: Ծրագրի շրջանակում մարտի 25-31-ը թատերասերները բացառիկ հնարավորություն ունեն շրջայցեր կատարելու թատրոններում, ծանոթանալու թատրոնների պատմությանը, այցելելու հագուստի, փայտամշակման, բուտաֆորական առարկաների արտադրամասեր և դիմահարդարման սենյակներ, ինչպես նաև զրուցելու դերասանների հետ և մասնակցելու վարպետության դասերի:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հետևում է «Թատերական շաբաթվա» միջոցառումների ընթացքին և ներկա լինում ծրագրերին:
Նախարարի տեղակալն այցելել է ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոն, որը շաբաթվա ընթացքում ընդունել է բազմաթիվ հյուրերի: Այցելուները մարտի 25-ից 31-ը բացառիկ հնարավորություն ունեն թատրոնի գրական մասի վարիչ Մարինե Մարինոսյանի ուղեկցությամբ շրջելու թատրոնի թանգարանում, ծանոթանալու պատմությանն ու ավանդույթներին, այցելելու թատրոնի տարբեր արտադրամասեր` բուտաֆորների պատրաստման, հագուստի, դիմահարդարման։ Իրականացվում են նաև վարպետության դասընթացներ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների համար: Վերապատրաստման դասընթացի մասնակիցները կսովորեն՝ ինչպես բեմում ստեղծել կերպարներ, ազատ արտահայտել զգացմունքները, կատարելագործել բեմական խոսքի հմտությունները:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Թատերական շաբաթ» ծրագրին մասնակցում է Հենրիկ Մալյանի անվան թատրոնը։ Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը երեխաների հետ շրջայց է կատարել թատրոնում, ծանոթացել «Դու կարող ես» խորագրով մանկական ինտերակտիվ ներկայացման հերոսներին: Երեխաները թատրոնի աշխատակիցներին օգնել են տեղադրել դեկորացիաները, հետևել են դերասանների դիմահարդարման ընթացքին, ինչպես նաև մասնագետի ներկայացմամբ ծանոթացել լուսային և ձայնային տեխնիկայի կիրառման նրբություններին։
Թատրոնի միջազգային օրը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն։ Փոխնախարարը մասնակցել է «Թատերադաս» խորագրով շրջայցին, ներկա գտնվել Մայր թատրոնի հեղինակային «Դասարան+Դասական» կրթական ծրագրի դասերին: Նշենք, որ «Թատերական շաբաթ» ծրագրի ընթացքում դպրոցականներին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները կդիմավորեն մուտքի մոտ և կծանոթացնեն թատրոնի համառոտ պատմությանը, արձանաշարերին: Թատրոնի տարածքում, հետնաբեմում երեխաներին կներկայացվեն բեմի տեխնիկական, լուսաձայնային հնարավորությունները, դեկորացիաները։ «Թատերական շաբաթ» ծրագրի շրջանակում թատրոն այցելած երեխաները տարբեր բեմական հարթակներում կդիտեն «Դասարան+Դասական» թատերական կրթամշակութային ծրագրի մասնակից-դպրոցականների բեմական փորձերը՝ մնջախաղային, պարային, դրամատիկական, մյուզիքլային ներկայացումներից հատվածներ։
«Թատերական շաբաթվա» ընթացքում նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է նաև Աբովյանի դրամատիկական թատրոն: Նախագծի շրջանակում թատրոնը հյուրընկալել էր թատերասեր դպրոցահասակ երեխաներին։ Նախարարի տեղակալը երեխաների հետ շրջել է տարածքում, ծանոթացել թատրոնի պատմությանը, կուլիսային կյանքին, այնուհետև թատրոնի փոքր դահլիճում անցկացվել է զրույց-քննարկում։
Դանիել Դանիելյանն այցելել է Հրազդանի դրամատիկական թատրոն-մշակութային կենտրոն: «Թատերական շաբաթվա» ընթացքում դպրոցականները, գրադարանների ընթերցողները, աշխատակիցները և ՀԴԹ թատրոն-ստուդիայի սաները ծանոթացել են թատրոնի գործունեությանը, շրջայց կատարել, մասնակցել նոր ներկայացման նախապատրաստական աշխատանքներին։ Նախագծի շրջանակում կազմակերպվել են հանդիպումներ սիրված և ճանաչված դերասանների հետ։ Երեխաները մտերմիկ զրույցի և հարցեր ուղղելու հնարավորություն են ունեցել։ ՀՀ վաստակավոր արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Ջուլիետա Ստեփանյանը ՀԴԹ թատրոն-ստուդիայի սաների համար անցկացրել է վարպետության դասեր:
Հրազդանի դրամատիկական թատրոն այցի շրջանակում նախարարի տեղակալը ծանոթացել է նաև թատրոնի անձնակազմի հետ, այնուհետև տնօրեն Վահագն Մարգարյանի հետ քննարկել է թատրոնի առաջիկա գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի խոսքով՝ թատրոնների անձնակազմերը մեծ խանդավառությամբ են միացել «Թատերական շաբաթ» ծրագրին. «Բոլորը ոգևորված են այս ծրագրով, գիտակցում են, որ այս նախագիծը կարևոր ուղերձներ է պարունակում: Ծրագրի նպատակն է կրթել երեխաներին որպես հանդիսատես, ամրապնդել կապը թատրոնի հետ։ Ծրագիրն աննախադեպ հնարավորություն է ընձեռում երեխաներին՝ ծանոթանալու թատրոն երևույթի, ոլորտի լավագույն մասնագետների հետ, պատկերացում կազմելու թատրոն համակարգի կառուցվածքի մասին։ Գովելի է, որ բոլոր թատրոններն ունեն իրենց առանձնահատուկ ծրագրերը և ձևաչափերը: Այսինքն այցելելով թատրոններ, երեխաները հայտնվում են տարբեր միջավայրերում, տեղեկատվությունն ու տպավորություններն էլ տարբեր են: Ծրագրի շրջանակում թատրոններում հանդիպել եմ նաև ծնողների և ուսուցիչների հետ, որոնք մեծ ոգևորությամբ էին խոսում այս ծրագրի արդյունավետության և կարևորության մասին»:
Դանիել Դանիելյանի տեղեկացմամբ՝ «Թատերական շաբաթ» ծրագրի շրջանակում այցելել է նաև մարզային և համայնքային թատրոններ, որտեղ ծրագիրն իրականացվում է հավուր պատշաճի և մեծ ոգևորությամբ. ««Թատերական շաբաթին» են միացել Վանաձորի Հ․ Աբելյանի անվան պետական դրամատիկական, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական, Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական, Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնները: Այս թատրոնները ևս նախագծի շրջանակում երեխաներին ներկայացնում են հետաքրքիր կրթամշակութային նախագծեր և թատերական ներկայացումներ»:
Նախարարի տեղակալի այցերը թատրոններ շարունակվում են:
Նշենք, որ «Թատերական շաբաթ» ծրագրի շրջանակում թատրոններում իրականացվում են տարաբնույթ կրթամշակութային ծրագրեր, ինտերակտիվ ներկայացումներ, հանդիպումներ դերասանների, ռեժիսորների հետ, շրջայցեր դպրոցահասակ երեխաների համար։
Յուրաքանչյուր թատրոն առաջարկում է իր ծրագիրը, որին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել։
16:23 19.04.2025
Քո վճարած հարկը կյանք է փրկում. Անահիտ Ավանեսյան16:12 19.04.2025
Վալոդյա Գրիգորյանը ստանձնեց Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնըՎալոդյա Գրիգորյանն այսօր՝ ապրիլի 19-ին, երդմամբ ստանձնեց Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը: Այս մասին հայտնում են Փարաքարի համայնքապետարանից։ ...
16:05 19.04.2025
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ՌԴ-ում էրՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ՌԴ-ում էր: Սանկտ Պետերբուրգում մեր երկրի խորհրդարանի ղեկավարը նախ մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի, ապա 58-րդ լիագումար նիստի աշխատանքներին, որոնց հաջորդել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը: Մասնակիցներին ելույթով դիմել է Ալեն Սիմոնյանը: Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում: ...
16:00 19.04.2025
44-ամյա տղամարդու մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել. նա կալանավորվել էՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության քրեական ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներն իրացրին Երևանի պարեկների և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ: Նրանք ապրիլի 14-ին մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցում ձերբակալել և, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, Մալաթիայի բաժին են տեղափոխել Նոր Հաճն քաղաքի 44-ամյա մի բնակչի։ 44-ամյա տղամարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին։ Նախաձեռնվել […] ...
15:53 19.04.2025
12 տարի անց. «Հայ սուպերսթար»-ը վերադառնում է12 տարվա դադարից հետո դարձյալ եթերում կլինի «Հայսուպերսթար»-ը: «Շանթ»-ի հոբելյանական տարում լեգենդար այս նախագիծը հեռուստաընկերության անակնկալն է իր հեռուստադիտողների համար: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
15:41 19.04.2025
Ձեր վճարած հարկերի շնորհիվ իրականացվել է 3 տասնյակի հասնող պետական աջակցության ծրագիր. Էկոնոմիկայի նախարարությունՎճարված հարկերի շնորհիվ իրականացվել է 3 տասնյակի հասնող պետական աջակցության ծրագիր: Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից: «Հարգելի քաղաքացիներ, ձեր վճարած հարկերի շնորհիվ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իրականացրել է 3 տասնյակի հասնող պետական աջակցության ծրագրեր։ Միայն վերջին 1 տարում այդ ծրագրերից օգտվել է ավելի քան 10․000 քաղաքացի։ Պետության օժանդակությամբ նրանք կարողացել են իրենց կատարած ներդրումների դիմաց […] ...
15:30 19.04.2025
Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժածԱյսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...