«Ճվճվ Արո»-ի կրտսեր որդու համար առաջարկված 10 մլն դրամ գրավը մերժվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

«Ճվճվ Արո»-ի կրտսեր որդու համար առաջարկված 10 մլն դրամ գրավը մերժվել է

22:01 07.09.2018

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրաժարվում է կալանքից ազատ արձակել կողոպուտի և խուլիգանության համար մեղադրվող Ճվճվ Արոյի կրտսեր որդուն՝ քրեական պատմություններով հայտնի Սերժ Վարդանյանին։  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում Վարդանյանի պաշտպան Սամվել Ջաղինյանը նշեց, որ իր պաշտպանյալն արդեն տևական ժամանակ է՝ ապօրինի պահվում է կալանքի տակ։

«Իմ պաշտպանյալը մեղադրվում է միջին ծանրության հանցագործություն կատարելու մեջ։ Նրա համար անգամ 10 մլն դրամ գրավ ենք առաջարկել, սակայն դատարանը մերժեց՝ պատճառաբանելով, որ այս գործով տուժողները դեռևս դատարանում հարցաքննված չեն»,- ասաց նա։

Փաստաբանը տեղեկացրեց, որ արդեն երեք ամիս է՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանին չի հաջողվում այս գործով դատաքննությանն ապահովել երկու տուժողների մասնակցությունն ու հարցաքննել նրանց. արդյունքում ոտնահարվում են Սերժ Վարդանյանի իրավունքները։

2017թ. սեպտեմբերի 12-ին՝ ժամը 03։00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հր. Քոչար փողոցի կամրջի հարևանությամբ կայանված «Օպել Աստրա» մակնիշի մեքենայի սրահում Սերժ Վարդանյանը հափշտակել է Կարեն Արայի Գասպարյանի պարանոցի՝ 200.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա վզնոցը:

Բացի այդ՝ նա մեղադրվում է 2017թ. նոյեմբերի 26-ին «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիրում խուլիգանություն կատարելու մեջ:

Ըստ գործի նյութերի՝ խուլիգանությանը մասնակցել են նաև Վարդանյանի ընկերները՝ Սամվել Քրմոյանն ու Գևորգ Խաչատրյանը: «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիրում Գևորգ Խաչատրյանը, Սերժ Վարդանյանը, Սամվել Քրմոյանը և ոմն Վալոդ բարձրաձայն տվել են սեռական բնույթի հայհոյանքներ, ինչի պատճառով հաճախորդները հեռացել են ռեստորանից: Այնուհետև վիճաբանության մեջ են մտել մատուցող Հովհաննես Գասպարյանի հետ, որի ընթացքում Սամվել Քրմոյանը բռունցքներով հարվածել է Հովհաննես Գասպարյանի ձախ աչքին և նրան պատճառել թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք։

Սերժ Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ մյուս երկու ամբաստանյալների նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Shantnews.am-ը, 2018թ. հունվարի 8-ին որոշում է կայացվել Սերժ Արայի Վարդանյանին ՀՀ քր. օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և միջնորդություն ներկայացվել դատարան խափանման միջոց կալանավորումն ընտրելու համար, ինչն էլ բավարարվել է»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

15:25 11.04.2025

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

BACK_TO_TOP