Ամուսնության առաջարկ՝ NBA-ի խաղի ժամանակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 10 2024
  • $
    387.42
  • RUBLE
    4.02
  • 425.54
WEATHER
+23.09 oC

Ամուսնության առաջարկ՝ NBA-ի խաղի ժամանակ

17:47 27.03.2018

Երկրպագուն ամուսնության յուրօրինակ առաջարկ արել է ամերիկյան Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Ֆիլադելֆիա» -«Դենվեր» խաղի ընդմիջմանը: Առաջարկը հնչել է երկրպագուների համար հայտարարված մրցույթի ժամանակ։ Սիրահար զույգը ևս մասնակցում էր այդ մրցույթին։ 

Աղջիկը գնդակը զամբյուղը մեջ նետելու մի քանի փորձ է արել և հետո,երբ վերջապես դա նրան հաջողվել է,  ուրախացած հետ է շրջվել ու տեսել մատանին ձեռքին ծնկի իջած ընկերոջը:  Աղջիկը նույնպես  ծնկի է իջել և ընդունել առաջարկը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Foxconn-ը Մեքսիկայում սուպերչիպերի արտադրության ամենամեծ գործարանը կկառուցի․ Reuters

18:32 08.10.2024

Foxconn-ը Մեքսիկայում սուպերչիպերի արտադրության ամենամեծ գործարանը կկառուցի․ Reuters

Foxconn-ը Մեքսիկայում սկսել է Nvidia GB200 սուպերչիպերի արտադրության համար աշխարհի ամենամեծ գործարանի կառուցումը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Գործակալության տվյալներով՝ այս չիպերը Nvidia-ի Blackwell գրաֆիկական պրոցեսորի հիմնական բաղադրիչներն են, որը ներկայացվել է 2024 թվականի մարտին։ Reuters-ը նաև նշում է, որ Foxconn-ն արդեն ունի արտադրական օբյեկտներ Մեքսիկայում, կորպորացիայի ներդրումներն այս երկրում այժմ գնահատվում են ավելի քան […] ...

ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահ միջև համաձայնություն է ձեռքբերվել Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանության վերաբերյալ․ վարչապետի մամուլի խոսնակ

18:30 08.10.2024

ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահ միջև համաձայնություն է ձեռքբերվել Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանության վերաբերյալ․ վարչապետի մամուլի խոսնակ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև համաձայնություն է ձեռքբերվել այն մասին, որ 2025թ. հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը, հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով։ ...

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համագործակցությունը շարունակվում է

18:26 08.10.2024

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համագործակցությունը շարունակվում է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ֆլորենս Բաուերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը կողմերն անդրադարձել են համատեղ իրականացվող ծրագրերին և համագործակցության նոր հեռանկարներին: Ողջունելով հյուրերին՝ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ ԿԳՄՍ նախարարությունը բարձր է գնահատում ՄԱԿ-ի կառույցների հետ ճկուն համագործակցությունը […] ...

Ավարտական փուլում են գտնվում Լոռու մարզի Ստեփանավան համայնքի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք կարևոր ծրագրեր

18:20 08.10.2024

Ավարտական փուլում են գտնվում Լոռու մարզի Ստեփանավան համայնքի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք կարևոր ծրագրեր

2023թ.-ին պետություն-համայնք համաֆինանսավորմամբ մեկնարկել և ներկայում ավարտական փուլում են գտնվում Լոռու մարզի Ստեփանավան համայնքի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք կարևոր ծրագրեր։ Այս մասին հայտնում է ՏԿԵ նախարարությունը։ Ստեփանավանի քաղաքային այգու և Ալեայի անցուղու հիմնանորոգում՝ 395 մլն դրամ նախահաշվային արժեքով: Պետություն-համայնք համագործակցությամբ իրականացվող ծրագրում պետության հատկացումը 45% է, համայնքինը՝ 55%: Աշխատանքներն ավարտական փուլում են: Ծրագրի […] ...

Փաշինյանը Պուտինի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները․ վարչապետի մամուլի խոսնակ

18:17 08.10.2024

Փաշինյանը Պուտինի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները․ վարչապետի մամուլի խոսնակ

Վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները, ՌԴ նախագահին է փոխանցել «Խաղաղության խաչմերուկ» բրոշյուրը, ինչպես նաեւ մտահոգություն հայտնել տարածաշրջանային թեմաների վերաբերյալ ՌԴ մի շարք պաշտոնյաների կողմից օգտագործվող ձևակերպումների եւ բառապաշարի վերաբերյալ, հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ «Տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Կառավարության խոսույթը դռնփակ եւ դռնբաց ֆորմատներում […] ...

Սևան բնակավայրին հարող լճափնյա տարածքներից դուրս են բերվել ապօրինի տեղադրված  խեցգետնաորսիչներ

18:13 08.10.2024

Սևան բնակավայրին հարող լճափնյա տարածքներից դուրս են բերվել ապօրինի տեղադրված խեցգետնաորսիչներ

Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցների կողմից ձեռնարկած հերթական կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումների արդյունքում սույն թվականի հոկտեմբերի 8-ին Գեղարքունիքի մարզի Սևան բնակավայրին հարող լճափնյա տարածքներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 103 հատ խեցգետնաորսիչ: Փաստի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն, խեցգետինները բաց են թողնվել լիճ: Իրականացվող կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները կրում են շարունակական […] ...

BACK_TO_TOP