18:42 27.03.2018
Կառավարությունը նախատեսում է բացահայտել հանքարդյունաբերական ոլորտի ընկերությունների իրական սեփականատերերին: Նրանց բացահայտելու համար գործադիրն արդեն անհրաժեշտ միջոցաոումների ճանապարհային քարտեզ է մշակել: SHANTNEWS-ը փորձել է պարզել, թե ի՞նչ է իրենից ներկայացնում ճանապարհային քարտեզն ու ինչո՞ւ է կառավարությունը նման բան նախաձեռնում:
Ի՞նչ է պատահել
Կառավարության մարտի 29-ի նիստում ընգրկվել է «Հայաստանի Հանրապետության մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման համար անհրաժեշտ միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» նախագիծը: Այդ նախագծով նախատեսում է մինչև 2020թ. հունվարի 1-ը բացահայտել հանքարդյունաբերական ոլորտի ընկերությունների իրական սեփականատերերին:
«Այդ նպատակով ճանապարհային քարտեզով նախատեսվում է մի շարք օրենսդրական ակտերի մշակում: Ճանապարհային քարտեզում նշված միջոցառումների մի մասը կիրականացվի Համաշխարհային բանկի դրամաշնորհի շրջանակներում: Արդյունքում կձևավորվի և լայն հանրության ուշադրությանը կներկայացվի իրական սեփականատերերի ռեգիստրը», – ասվում է գործադիրի հեղինակած փաստաթղթում:
Ինչո՞ւ է գործադիրը նման բան նախաձեռնում
2016 թվականին պաշտոնապես հայտարավել է Հայաստանում Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության ստանդարտները ներդնելու աշխատանքերի մեկնարկը: ԱՃԹՆ (EITI) համաշխարհային չափորոշիչ է, որը խթանում նավթի, գազի և բնական այլ պաշարների բաց և պատասխանատու կառավարումը: Այդ չափորոշիչի անդամ է 51 երկիր, Հայաստանը ԱՃԹՆ թեկնածու է:
Կառավարության փաստաթղթում նշվում է, որ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության երկրներում 2020 թվականից սկսած հանքարդյունահանող ընկերությունները պետք է բացահայտեն իրենց իրական սեփականատերերին, այդ թվում՝ քաղաքական ազդեցություն ունեցող անձանց: Հենց այդ նպատակով է Հայաստանը ճանապարհային քարտեզ մշակել:
Ի՞նչ օգուտ դրանից
Ասենք՝ ինչ-որ հանքի իրական սեփականատեր, մնալով անհայտ, կարող է պատգամավոր լինել և ազդեցություն ունենալ ոլորտի քաղաքականության մշակման վրա:
«Կարող են օրենքներ ընդունել կամ ազդել օրենքների ընդունման վրա, որոնք դրական կազդեն իրենց բիզնեսի վրա: Կարող են, չէ՞, ճնշում գործադրել, որ ստուգումները պատշաճ կերպով չիրականացվեն՝ պարզելու համար այդ հանքավայրում առկա իրական խնդիրները», – ասել է «Էկոլոգիական իրավունք» ՀԿ ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանը:
Այդ խնդիրները բացառելու համար էլ հենց նախատեսվում է բացահայտել հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների իրական սեփականատերերին, ինչը հիմա գրեթե անհնար է:
«Հանքարդյունաբերության ոլորտի բոլոր կազմակերպությունները ներգրավված են օֆշորային գոտիներում, ինչը բարդացնում է դրանց սեփականատերերի մասին ինֆորմացիայի ձեռքբերմանը: Մենք չգիտենք, պաշտոնյաներ են այնտեղ ներգրավված, որոնք կարող են ազդել որոշումների վրա հանքավայրերի թույլտվության վերաբերյալ և այլն, ինչը շատ կարևոր է», – նշել է Գրիգորյանը:
Մասնագետի խոսքով՝ կառավարության կողմից ներկայացված փաստաթուղթը բավարար չէ ընկերությունների իրական սեփականատերերի վերաբերյալ հավաստի տեղեկություններ ստանալու համար:
«Դեռևս չկա որևէ մեխանիզմ ստուգելու համար, թե որքանով են, այդ տեղեկությունները, որոնք տրամադրվելու են իրական սեփականատերերի վերաբերյալ, հավաստի և համապատասխանում իրականությանը», -ասել է Գրիգորյանը:
Այդուամենայնիվ, Արթուր Գրիգորյանը կառավարության նախաձեռնությունը դրական տեղաշարժ է համարում:
Նշենք, որ հանքարդյունաբերական ոլորտի ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտման ճանապարահային քարտեզով նախատեսվում են մի շարք օրենսդրական փոփոխություններ:
14:18 01.11.2024
Վալերիկ Մովսիսյանը բրոնզե մեդալ է նվաճելԼեհաստանում շարունակվող մինչև 20 և 23 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 89 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը նվաճել է բրոնզե մեդալ: Պատանի ծանրորդը Մ20 տարեկանների պայքարում երկամարտում գրանցել է 339 կգ (155+184) արդյունք։ Նա պոկում վարժությունում երկրորդն է եղել և արժանացել փոքր արծաթե մեդալի: Հիշեցնենք, որ մրցաշարում Հայաստանից ոսկե մեդալակիր էին դարձել Աննա Ամրոյանը (76 կգ), Ժորա […] ...
14:13 01.11.2024
Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել «Կլիմայի փոփոխություն եւ էներգիայի անցումային մոտեցումներ. գործելու հնարավորություններ խորհրդարանականների համար» համաժողովի բացմանըՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 1-ին մասնակցել է «Կլիմայի փոփոխություն եւ էներգիայի անցումային մոտեցումներ. գործելու հնարավորություններ խորհրդարանականների համար» համաժողովին: Համաժողովին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, Կառավարության անդամներ, դիվանագիտական կորպուսի ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ աշխատակազմի փորձագետներ, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ընդգծելով, որ կլիմայական ճգնաժամը մեր ժամանակների ամենալուրջ մարտահրավերներից է եւ պահանջում է […] ...
14:00 01.11.2024
Հիմնանորոգվում է Հ-38, /Հ-30/ (Թթուջուր) – /Հ-36/ (Նավուր) հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածըՀիմնանորոգվում է Հ-38, /Հ-30/ (Թթուջուր) – /Հ-36/ (Նավուր) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ15+100 հատվածը։ 15.1կմ երկարությամբ ճանապարհահատվածն անցնում է Գեղարքունիքի մարզով։ Ճանապարհը միացնում է Ճամբարակի տարածաշրջանի Թթուջուր բնակավայրը Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի հետ։ Շինարարությունը կատարում է «Բիլդեր քոնսթրաքշն» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Ռ Քոնսալթ» ՍՊԸ-ն։ Ճանապարհի մոտ 10կմ հատվածում արդեն իսկ տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը, […] ...
13:48 01.11.2024
Ադրբեջանական կեղծիքն Ամբերդի վերաբերյալՀայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ հավակնությունների քաղաքականության շրջանակում Իլհամ Ալիևն ադրբեջանցի գիտնականներին հանձնարարել էր ուսումնասիրել և աշխարհին ներկայացնել «Արևմտյան Ադրբեջանը»։ Մասնավորապես, նա հայտարարել էր, որ «Արևմտյան Ադրբեջանը պատմական ադրբեջանական երկրամաս է, իսկ քաղաքների ու գյուղերի անվանումներն ադրբեջանական ծագում ունեն»։ Այս մասին հոդված է հրապարակել «Գեղարդ» հիմնադրամը: ««Օգտակարը» հաճելիի հետ համատեղելով՝ ադրբեջանցի գիտնականները մեծ եռանդով անցել են […] ...
13:40 01.11.2024
ԱՄՆ-ն 2024 թվականին 29,8 միլիարդ դոլար է ծախսել ռազմական հետախուզության վրաՄիացյալ Նահանգները 29,8 միլիարդ դոլար է ծախսել ռազմական հետախուզության վրա 2024 թվականի սեպտեմբերի 30-ին ավարտված ֆինանսական տարում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Պենտագոնը։Ինչպես նշված է հակիրճ մամուլի հաղորդագրության մեջ, ռազմական հետախուզության ծրագրի իրականացման բյուջեն կազմել է 29,8 միլիարդ դոլար։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունն ընդգծել է, որ այս ծրագրի մանրամասնությունների կամ դրա ֆինանսավորման վերաբերյալ այլ տեղեկատվություն […] ...
13:31 01.11.2024
2024-ին գրանցվել է կարմրուկով վարակման 556 դեպք2024-ին արձանագրվել է կարմրուկով վարակման 556 դեպք, նրանցից 335-ը երեխա է, 221-ը՝ մեծահասակ: Այս մասին հայտնում է ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ ...