19:49 07.09.2018
Երևանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Հայկ Մարությանը չի ուզում դավադրապաշտապան երանգ և ուղղորդում տեսնել այն հարցում, որ իր մասնակցությամբ սկանդալային տեսանյութն այդքան տարածվեց։ Այս մասին ինքը՝ Մարությանը, հայտնեց «Ազատության» ռադիոկայանի եթերում իր հարցազրույցի ընթացքում։ Խոսքն այն հայտարարության մասին է, որում Մարությանը առանձնացրել էր «սև ու սպիտակ ուժերին» և նշել, թե իրենց դեմ խաղ չկա։
«Իմ ձևակերպումը ոչ այնքան ճշգրիտ էր, բայց այո՛, սխալ չէր։ Եվ այո՛, սև ուժեր գոյություն ունեն։ Եվ այո՛, մենք բոլորս իրար հետ, Դուք, ես, ամբողջ մեր հայ ժողովուրդը մայիսի 2-ին միասին դուրս էինք եկել փողոց՝ Հայաստանի հյուսիսից մինչև հարավ, արևելքից մինչև արևմուտք՝ հենց այդ սև ուժերի դեմ»,- հայտարարեց թեկնածուն։
Այդ ուժերը, ըստ Մարությանի, սպասում են իրենց ռևանշին, և իր ելույթում թեկնածուն փորձել է ոչ թե պառակտել ժողովրդին, այլ միասնության կոչ անել՝ միասին լինելու այդ ուժերի դեմ պայքարում՝ թույլ չտալու համար, որ այդ ուժերը «նորից գրավեն Հայաստանը»։
Մարությանի խոսքերով՝ «սև ուժերի» մասին իր հայտարարությունը չի վերաբերել նախընտրական պրոցեսին։
11:52 29.04.2025
Իսպանիայում, Պորտուգալիայում և Ֆրանսիայում էլեկտրամատակարարումը գրեթե ամբողջությամբ վերականգնվել էԵրեքշաբթի առավոտից էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է գրեթե ամբողջ Իսպանիայում, հաղորդում են եվրոպական լրատվամիջոցները՝ հղում անելով Red Electrica օպերատորին։ Պորտուգալիայի վարչապետ Լուիս Մոնտենեգրոն հայտարարել է, որ երկրի բնակչության 80%-ի համար վերականգնվել է էլեկտրաէներգիան։ Նա ասել է, որ անջատման պատճառ հանդիսացած խնդիրը «հավանաբար տեղի է ունեցել Իսպանիայում»։ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ քննիչները կվերլուծեն էլեկտրաէներգիայի անջատումների բոլոր հնարավոր պատճառները […] ...
11:44 29.04.2025
Նռնաձորի վարչական տարածքում իրականացվելու են պայթեցման աշխատանքներԱպրիլի 29-ին՝ ժամը 13։00-17։00-ն ընկած ժամանակահատվածում, Սյունիքի մարզի Նռնաձորի վարչական տարածքում, ճանապարհների կառուցման աշխատանքներով պայմանավորված, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: «Բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն»,-հայտնում են ՀՀ ՏԿԵ-ից։ ...
11:33 29.04.2025
Միխեիլ Կավելաշվիլին այցելել է ԾիծեռնակաբերդՊաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ ...
11:28 29.04.2025
Մեկնարկել է հանրային իրազեկման արշավ՝ ուղղված ատելության խոսքի և խտրականության դեմ պայքարին, հարգանքի և ներառականության մշակույթի խթանմանըԱրդարադատության նախարարությունը մեկնարկել է հանրային իրազեկման արշավ՝ ուղղված ատելության խոսքի և խտրականության դեմ պայքարին, հարգանքի և ներառականության մշակույթի խթանմանը: Որպես նախաձեռնության մաս՝ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում և հանրային նշանակության վայրերում, ինչպես նաև ՀՀ մարզերում տեղադրվել են տեղեկատվական պաստառներ՝ խրախուսելու երկխոսությունը և հարգանքի մթնոլորտը: «Միավորվե՛նք դիմակայելու խտրականությանը և ատելության խոսքին՝ կառուցելով հասարակություն, որտեղ բոլորը հավասար են»,-հայտնում են […] ...
11:23 29.04.2025
Կայք և Վարդենիս բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներԱպրիլի 30-ին` ժամը 10:30-ից մինչև 10:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Կայք, իսկ ժամը 11:30-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Վարդենիս բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: ...