19:20 07.09.2018
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել և հաստատվել է երկու թեկնածություն ԿԲ-ում և Հաշվեքննիչ պալատում առկա թափուր պաշտոնների համար:
Երկու թեկնածուներին էլ ներկայացրել է ԱԺ ՀՀԿ խմբակցությունը: Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար հաստատվել է Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար Մարտին Գալստյանի թեկնածությունը, իսկ Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար հաստատվել է Վերահսկիչ պալատի աշխատակից Կարեն Կարապետյանի թեկնածությունը:
Սկզբում հանձնաժողովին իր աշխատանքային կենսագրականն է ներկայացրել Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թեկնածու Մարտին Գալստյանը: Թեկնածուին հարցեր ուղղելիս ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը հայտարարել է, որ թեկնածուի դեմ որևէ առարկություն չունի, սակայն գտնում է, որ այս առաջադրմամբ Հանրապետական կուսակցությունը խախտում է հավասար մրցակցային հնարավորությունները: Նա հարց է ուղղել հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանին, թե ինչու միայն Հանրապետական կուսակցությունն է թեկնածու առաջադրել:
Գագիկ Մինասյանը հարցին հարցով է պատասխանել, թե ինչու թեկնածու չի առաջադրել «Ծառուկյան» խմբակցությունը, քանի որ ԱԺ նախագահը բոլոր խմբակցություններին ծանուցման հայտ է ներկայացրել, որ բոլորը սահմանված ժամկետում կարող են թեկնածուներ առաջադրել:
Սերգեյ Բագրատյանն իր հերթին պնդել է, որ նախօրոք ճշտել է, ինչի արդյունքում է նման պատասխանատու հայտարարություն անում: Վերջինս պնդել է, որ իրենց խմբակցությունը նման բովանդակությամբ ոչ մի ծանուցում չի ստացել:
Գագիկ Մինասյանն էլ համոզված հայտարարել է, որ թեև առավել քան վստահ է, որ նման ծանուցում եղել է, այդուհանդերձ, խոստացել է գործընկերոջը նիստից հետո պաշտոնապես ճշտել: Խոսակցությանը միջամտել է հանձնաժողովի անդամ Սամվել Նիկոյանը՝ կատակով խորհուրդ տալով Բագրատյանին գրազ գալ:
Մինասյանը հստակեցրել է, որ ինքը գրազին չի մասնակցում, Բագրատյանն էլ պարզաբանել է, որ Նիկոյանի հետ գրազ կգա:
Նույն հարցադրումը Բագրատյանը կրկնել է նաև Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու Կարեն Կարապետյանի ներկայացումից հետո:
Թեկնածու Կարեն Կարապետյանը, սակայն, պարզաբանել է, որ նախորդ օրը՝ որպես ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու, հանդիպում է ունեցել թե՛ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչների հետ, թե՛ ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի հետ ու նման հարցադրումներ չեն հնչել:
Բագրատյանին այդ հայտարարությունը անակնկալի է բերել: Սամվել Նիկոյանն էլ վերջինիս առաջարկել է նիստից հետո հստակեցնել, պայմանով, որ եթե պարզվի, որ իրոք մյուս խմբակցությունները տեղյակ չեն եղել, ապա ինքը ևս կկանգնի Բագրատյանի կողքին ու կհայտարարի՝ ընտրություններն իրոք ոչ մրցակցային են, բայց եթե հակառակը պարզվի, ապա Բագրատյանն էլ պետք է հայտարարի, որ սխալվել է: Բագրատյանն ընդունել է առաջարկը:
11:05 29.04.2025
Մեծամոր համայնքի Բերքաշատ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակԱպրիլի 30-ին Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բերքաշատ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում՝ ժամը 12։00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
10:59 29.04.2025
Վարակիչ հիվանդությունները կանխարգելելու և առողջությունը պաշտպանելու անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է․ ՀՀ ԱՆԻմունիտետը մարդու օրգանիզմի պաշտպանական համակարգն է: Այն պատնեշում է արտաքին վնասակար գործոններից՝ մանրէներից, վիրուսներից, թույներից և օտար բջիջներից։ Իմունիտետն ակտիվորեն պայքարում է հիվանդությունների դեմ: Վարակիչ հիվանդությունները կանխարգելելու և մարդու առողջությունը պաշտպանելու լավագույն, անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է, հիշեցնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Պատվաստումները՝ կանխում են հիվանդության առաջացումը, նպաստում են առողջության պահպանմանը, նվազեցնում են մահացության […] ...
10:54 29.04.2025
Պայթյուն՝ Սևան-Երևան ճանապարհին գործող գազալցակայանումԱյսօր՝ ապրիլի 29-ին, պայթյուն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում գործող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել գազալցակայանի հետնամաում՝ […] ...
10:51 29.04.2025
Ավտոբուսի վարորդ է ազատվել աշխատանքից քաղաքացու հետ վեճից հետո«Երևանի ավտոբուս» ՓԲԸ մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ երեկվա միջադեպից հետո ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից։ «Երեկոյան համացանցում տարածված տեսանյութը, որտեղ 49 երթուղին սպասարկող 5750 պետհամարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը ոչ պատշաճ վարքագիծ է դրսևորում քաղաքացու նկատմամբ, մանրամասն ուսումնասիրվել է «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ում, որոշում է կայացվել վարորդին ազատել աշխատանքից»,-գրել է «Երեւանի […] ...
10:30 29.04.2025
Ավարտվել է Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ 14 անձի մասով քրեական վարույթի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի փետրվարի 5-ին Մերձավան բնակավայրում մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել ծեծկռտուք, որի ժամանակ Ա.Ղ.-ն իր մոտ եղած ինքնաձիգով կրակոցներ է արձակել Մ.Խ.-ի կողմնակիցների […] ...
10:13 29.04.2025
Մ-2 միջպետական ճանապարհի մի հատվածում կատարվում են գծանշման աշխատանքներՄ-2 միջպետական ճանապարհի՝ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանով անցնող հատվածում ճանապարհների ընթացիկ սպասարկման շրջանակներում կատարվում են գծանշման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...