Ինչո՞ւ է Ռուսաստանի ԿԸՀ նախագահը դասել Հայաստանը Մոսկվայի «ամենաոչ բարեկամական» պետությունների շարքին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+8.09 oC

Ինչո՞ւ է Ռուսաստանի ԿԸՀ նախագահը դասել Հայաստանը Մոսկվայի «ամենաոչ բարեկամական» պետությունների շարքին

22:36 21.03.2024

Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր պաշտոնապես հրապարակել է նախագահական ընտրությունների  արդյունքները:  Վլադիմիր Պուտինը հավաքել է ձայների 87,28% -ը, երկրորդ տեղը զբաղեցրած Կոմկուսի թեկնածու Նիկոլայ Խարիտոնովին ձայն է տվել ընտրողների 4,31% տոկոսը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը մամլո ասուլիսում անդրադարձել է նաև Հայաստանում բացված տեղամասերում արձանագրված արդյունքներին:

Ինչո՞ւ է Պամֆիլովան հատուկ հիշատակել Հայաստանի մասին, և որքա՞ն ձայն է ստացել Պուտինը Հայաստանում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։

«ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան հիշատակել է Հայաստանի մասին հետևյալ համատեքստում, բառացիորեն մեջբերեմ նրա խոսքերը. «Այն երկրներում, որոնք համարվում են Ռուսաստանի ամենաոչ բարեկամական պետություններ, ևս հաղթել է Վլադիմիր Պուտինը»:

Եվ ահա, թվարկելով այդ պետությունները, նա հիշատակել է նաև Հայաստանը, նույն շարքում հիշելով նաև ԱՄՆ-ին, Գերմանիային, Էստոնիային և Լատվիային:

Շատ տարօրինակ պատճառաբանություն է բերել, թե ինչու է Հայաստանը դասում Ռուսաստանի ամենաոչ բարեկամական պետությունների շարքին՝ ասելով, որ պատճառն այն է, որ հարևան Վրաստանից Հայաստան շատ են եկել ընդդիմադիր հայացքներ ունեցող ռուս ռելոկանտներ և դա է պատճառը, որ Հայաստանը ևս հայտնվել է ԱՄՆ-ի, Գերմանիայի, Էստոնիայի և Լատվիայի հետ մի շարքում:

Իսկապես գիտենք, որ Վրաստանից բազմաթիվ ռուս ընդդիմադիրներ են եկել Երևան, քանի որ Վրաստանում ընտրատեղամաս չէր բացվել, սակայն դժվարանում եմ հասկանալ, թե արդյոք դա կարող է իսկապես հիմք հանդիսանալ Հայաստանը ոչ բարեկամական պետություն անվանելու համար. ամեն դեպքում, կարծում եմ, որ սա ոչ կոռեկտ ձևակերպում էր, մանավանդ, որ Հայաստանն այստեղ ընդհանրապես որևէ դեր չունի, Հայաստանը չի միջամտում Ռուսաստանի ընտրական գործընթացներին՝ նույնիսկ եթե այդ գործընթացները Հայաստանի տարածքում են տեղի ունենում:

Դե իսկ ամենագլխավոր հարցն այն է, թե արդյոք ԿԸՀ-ի նախագահն է այն մարդը, ով իրավասու է Ռուսաստանում որոշել՝ որ պետությունն է Ռուսաստանի բարեկամ պետությունը և որը պետությունը՝ ոչ այնքան: Որքան գիտեմ, սովորաբար դա քաղաքական իշխանությունների իրավասության հարցն է»,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Արդյո՞ք այլ պետություններում բացված ընտրատեղամասերում Պուտինը շատ ավելի քիչ ձայն է հավաքել, քան Ռուսաստանում: Հայաստանում ռուս ընդիմադիրները ընտրությունների օրը փորձել էին հակապուտինյան ակցիաներ անցկացնել: Դա կարո՞ղ է բացասաբար ազդել Երևանի ու Մոսկվայի հարաբերությունների վրա:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

08:30 18.04.2025

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

ԱՄՆ վարչակազմը հրաժարվել է երաշխավորել, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմասնակցի ԵՄ-ի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլին, որը նախատեսված է հաջորդ շաբաթ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում։ Լրագրողների համար հերթական ճեպազրույցում, մեկնաբանելով եվրոպացիների այս ծրագրերը, ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսը փաստացի խոստովանել է, որ Ռուբիոն կարող է չգնալ Լոնդոն։ «Ես լսել եմ այս հայտարարությունը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:20 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

08:15 18.04.2025

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

Հենրիխ Մխիթարյանը Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից (2-2) հետո գրառում է կատարել. «Կհանդիպենք կիսաեզրափակչում»,- սոցցանցերում գրել է 36-ամյա ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը կիսաեզրափակչում կմրցի կատալոնական «Բարսելոնայի» հետ:   ...

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

08:10 18.04.2025

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

ԱՄՆ-ի 145% մաքսատուրքերը, որոնք սահմանվում են չինական ապրանքների վրա, կարող են կրճատվել և դժվար թե այն բարձրացվի։ Այս մասին հինգշաբթի օրը Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ ուզում, որ սակագները բարձրանան, ես կարող եմ չբարձրացնել դրանք կամ, նույնիսկ, հնարավոր է ցանկանամ իջեցնել դրանք որոշակի մակարդակի»,- ասել է պետության […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:00 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հոկեյում էական առաջընթաց ունենք

00:00 18.04.2025

Հոկեյում էական առաջընթաց ունենք

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...

BACK_TO_TOP