23:08 20.03.2024
ՀՀ Ազգային ժողովը ձայների 57 կողմ, 27 ձեռնպահ հարաբերակցությամբ վավերացրել է ԵՄ քաղաքացիական դիտորդների առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը։ Խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ձեռնպահ են քվեարկել։ Այդ փաստաթղթով կարգավորվում են դիտորդական առաքելության գործառույթները, դիտորդներին անձեռնմխելիություն է տրամադրվում։ Համաձայանգիրը ներկայացնող փոխարտգործնախարարը հայտարարել է, որ եվրոպական առաքելության տեղակայումը Հայաստանում միտված է տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմանն ու կայունության ապահովմանը։ Իսկ ահա Կրեմլում խորհրդարանի այսօրվա որոշմանն այլ գնահատական են տվել: Թեմային անրադարձել է Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Ի՞նչ է ասել Պոսկովը: «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը:
«Դմիտրի Պեսկովն ասել է, որ այս առաքելության արդյունավետությունն արժե կասկածի տակ դնել, քանի որ այն չի ճանաչվում ադրբեջանական կողմից, և հայկական կողմի որոշումը՝ այս առաքելությանը կարգավիճակ տալու վերաբերյալ նա անվանել է միակողմանի:
Իրականում առաքելության արդյունավետության մասին իսկապես կարելի է վիճել. Երևանում ևս շատերը կասկածի տակ են դնում առաքելության արդյունավետությունը,և դա հասկանալի է՝ հաշվի առնելով, որ առաքելությունը քաղաքացիական է, այսինքն՝ այդ մարդիկ իրենցից զինուժ չեն ներկայացնում, չեն կարող զսպել ադրբեջանական ագրեսիան, այլ ընդամենը մանդատ ունեն՝ արձանագրելու այն, ինչի ականատես են եղել և զեկուցել Բրյուսել ու իրենց մայրաքաղաքներ:
Եվ այսպես, եթե կարելի է իսկապես խոսել առաքելության արդյունավետության մասին, ապա տարօրինակ է թվում Դմիտրի Պեսկովի այն գնահատականը, որի համաձայն՝ Ադրբեջանը ևս պետք է իրավունք ունենա մասնակցել Հայաստանի տարածքում այդ առաքելությունը տեղաբաշխելու կամ չտեղաբաշխելու հարցի վերաբերյալ այդ քննարկումներին:
Իրականում Ադրբեջանը որևէ իրավունք չունի նման հարցերին միջամտելու, քանի որ մինչ այդ դիտորդները տեղաբաշխվել են միջազգայնորեն ճանաչված Հայաստանի սուվերեն տարածքում»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Ինչո՞վ են Բաքվում հիմնավորում իրենց վստահությունը առ այն, որ այս դիտորդական առաքելությունը տեղաբաշխելուց առաջ իրենցից պետք է թույլտվություն հարցնեին: Սահմանային միջադեպերը իսկապես ավելի հազվադեպ են դարձել: Կարո՞ղ ենք ասել, որ դա եվրոպացի դիտորդների տեղաբաշխման հետևանք է:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
08:35 18.04.2025
Ովքե՞ր են ՉԼ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները08:20 18.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:10 18.04.2025
Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել08:00 18.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են23:59 17.04.2025
Լարսը փակ է բեռնատարների համար23:57 17.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են23:48 17.04.2025
Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա23:43 17.04.2025
Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը23:22 17.04.2025
Երևան-Սևան ավտոճանապարհին «Datsun»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի23:19 17.04.2025
Կառավարությունը սահմանել է ամառային զորակոչի ժամկետը22:49 17.04.2025
Կստեղծվի Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ22:37 17.04.2025
ՃՏՊ Սիսիան-Շամբ ավտոճանապարհին22:03 17.04.2025
Ռաֆիկ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն․ ծանրամատի ԵԱ21:48 17.04.2025
Կբարելավվեն Տավուշի մարզային նշանակության ավտոճանապարհները08:30 18.04.2025
Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններինԱՄՆ վարչակազմը հրաժարվել է երաշխավորել, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմասնակցի ԵՄ-ի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլին, որը նախատեսված է հաջորդ շաբաթ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում։ Լրագրողների համար հերթական ճեպազրույցում, մեկնաբանելով եվրոպացիների այս ծրագրերը, ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսը փաստացի խոստովանել է, որ Ռուբիոն կարող է չգնալ Լոնդոն։ «Ես լսել եմ այս հայտարարությունը […] ...
08:20 18.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:15 18.04.2025
Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետոՀենրիխ Մխիթարյանը Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից (2-2) հետո գրառում է կատարել. «Կհանդիպենք կիսաեզրափակչում»,- սոցցանցերում գրել է 36-ամյա ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը կիսաեզրափակչում կմրցի կատալոնական «Բարսելոնայի» հետ: ...
08:10 18.04.2025
Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնելԱՄՆ-ի 145% մաքսատուրքերը, որոնք սահմանվում են չինական ապրանքների վրա, կարող են կրճատվել և դժվար թե այն բարձրացվի։ Այս մասին հինգշաբթի օրը Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ ուզում, որ սակագները բարձրանան, ես կարող եմ չբարձրացնել դրանք կամ, նույնիսկ, հնարավոր է ցանկանամ իջեցնել դրանք որոշակի մակարդակի»,- ասել է պետության […] ...
08:00 18.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 18.04.2025
Հոկեյում էական առաջընթաց ունենքԵրևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...