13:38 27.03.2018
Բաքվին զենք մատակարարողների ցանկում առաջին տեղում Ռուսաստանն է, հետո՝ Իսրայելը, ապա՝ Թուրքիան։ Այս գործարքների «շնորհիվ» Ադրբեջանը 23-րդ խոշորագույն զենք ներմուծողն է աշխարհում։ Այս մասին հայտնի է դառնում SIPRI-ի այսօր հրապարակված զեկույցից։
2013-2017 թվականներին խոշոր սպառազինությունների ներմուծումների 1,3 տոկոսը կատարվել է հենց Ադրբեջանի կողմից։ Նախորդ ժամանակաշրջանի՝ 2008-2012 թվականների համեմատությամբ՝ հարևան երկիրն իր սպառազինությունների ներմուծումն ավելացրել է 1,5 անգամ։
Բաքվին զենք վաճառող վերը նշված երեք երկրները ադրբեջանական շուկան գրավել են հետևյալ համամասնություններով.
Սա, ի դեպ, պաշտոնական և հայտնի դարձած տվյալներն են։ Ադրբեջանի դեպքում կան նաև զենքի ներմուծումներ, որոնք կատարվում են գաղտնի, զարտուղի ճանապարհներով, միջազգային նորմերի շրջանցումներով և այլն։ Սրա օրինակ է չեխական արտադրության հրետանային համակարգերի ներմուծումը, որը կատարվել է Իսրայելի միջոցով, քանի որ Չեխիան չէր կարող ուղղակի զենք վաճառել հակամարտության մեջ գտնվող երկրի։
Լուսանկարում պատկերցված է չեխական արտադրության հրետանու մասնակցությունը ադրբեջանական զորավարժությանը։
Զենք ներմուծողների ցուցակը, ինչպես և վերջին մի քանի տարիներին, գլխավորում են Հնդկաստանը (խոշորագույն մատակարարներ՝ Ռուսաստան, ԱՄՆ, Իսրայել), Սաուդյան Արաբիան (ԱՄՆ, Բրիտանիա, Ֆրանսիա) և Եգիպտոսը (Ֆրանսիա, ԱՄՆ, ՌԴ)։
Ադրբեջանն իր «պատվավոր» տեղն ունի նաև խոշոր զենք վաճառողների գնորդների շարքում։ Այսպես, Իսրայելը 8-րդ խոշորագույն զենք արտահանողն է աշխարհում, և այս երկրի զենքի արտահանումների 13 տոկոսը բաժին է ընկնում Ադրբեջանին։ Սա Իսրայելից զենք ներկրողների ցանկում երկրորդ տեղն է, սրանից բարձր տեղ գրավում է միայն Հնդկաստանը՝ 49 տոկոս ցուցանիշով։
Հատուկ արձանագրենք, որ խոսքը 2013-2017 թվականների ներմուծումների մասին է։ Դիտարկվող ժամանակաշրջանի ավարտին թե՛ Ռուսաստանի, թե՛ Իսրայելի կողմից եղել են զենքի արտահանման քաղաքականության որոշ վերանայումներ։
Մասնավորապես, Իսրայելի դեպքում իսրայելցի ԱԹՍ մասնագետների մասնակցությունն Արցախի հայկական դիրքերի հարվածներին բերեց իսրայելական ընկերության նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը և Ադրբեջանին մահապարտ անօդաչու թռչող սարքերի վաճառքի հետագա գործարքների սառեցմանը։ (Լուսանկարում՝ Իլհամ Ալիևի այցը Իսրայելի արտոնագրով Ադրբեջանում մահապարտ ԱԹՍ-ների հավաքման արտադրամաս)։
Թեև Ռուսաստանը շարունակում է մնալ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի խոշորագույն զենք մատակարարողը, սակայն Ռուսաստանի դաշնային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևը մարտի կեսերին հայտարարեց, որ Մոսկվան վերանայել է Բաքվին զենքի մատակարարումների քաղաքականությունը։
Պաշտոնյան նշել է, որ Ռուսաստանը կատարում է Ադրբեջանին զենքի վաճառքի այն պայմանագրերը, որոնք կնքվել են մինչև 2016 թվականի ապրիլը, քանի որ պարտավոր է դա անել, սակայն հետագայում զենքի նման խոշոր մատակարարումներ չեն լինի։
«Իմ տեղեկություններով՝ հետագայում այն չի իրականացվի այն մասշտաբներով, ինչ իրականացվել է մինչ այդ: Անխոս, մենք արձագանքում ենք այն իրավիճակին, որը եղել է 2016-ի ապրիլին», – նշել է Կոսաչևը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանն Ադրբեջանին մեծ ծավալով զենքի մատակարարումներ է իրականացրել 2011 թվականից սկսած։ Մատակարարված սպառազինության ցանկում են եղել Տ-90 տանկեր, «Սմերչ», «ՏՕՍ-1Ա» համակարգեր և այլ հարձակողական զինատեսակներ։ Իսկ Իսրայելն Ադրբեջանին վաճառում է հիմնականում անօդաչու թռչող սարքել, այդ թվում և մահապարտ։
Ե՛վ Ռուսաստանի, և՛ Իսրայելի, և՛ Թուրքիայի մատակարարած զինատեսակներն Ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանը կիրառել է հայկական կողմի դեմ։
15:08 08.04.2025
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեթամֆետամին և հաբերՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացված տվյալներն իրացվեցին մարզի պարեկների հետ: Ապրիլի 7-ին` ժամը 15.10-ին, Արմավիր-Երևան ավտոճանապարհի Ակնալիճ գյուղի հատվածում, հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածով, ձերբակալվեց և վարչություն տեղափոխվեց Արմավիր քաղաքի բնակիչ 40-ամյա մի տղամարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամի նմանվող զանգվածով հանդերձ 12,8 գրամ կշռող ապակյա ծխամորճ և երեք դեղահաբ: Տղամարդը հայտնեց, որ ծխամորճում մեթամֆետամին […] ...
15:03 08.04.2025
Ալեն Սիմոնյանը ստորագրել է Վիլեն Գաբրիելյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունըԱլեն Սիմոնյանը ստորագրել է Վիլեն Գաբրիելյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը։ «Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի եւ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է […] ...
14:58 08.04.2025
Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպան Միքայել Մավրոսին: Հանդիպման առանցքում են եղել Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ միջազգային հարթակներում համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: Զրուցակիցները քննարկել են նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերություններին, միջխորհրդարանական համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող երկկողմ հետաքրքրության մի շարք հարցեր: ...
14:53 08.04.2025
Հայտնաբերելով իրավախախտումը՝ Արագածոտնի պարեկները բացահայտեցին նաև խոշոր չափերի թմրանյութ ապօրինի պահելու դեպքԱպրիլի 4-ին Արագածոտնի մարզի պարեկները Երևան-Գյումրի ավտոճանապարհին, առանց վարորդական իրավունքի վկայականի վարելու համար, կանգնեցրել են «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան։ Այնուհետև, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, 31-ամյա վարորդին և 24-ամյա ուղևորին ձերբակալել և տեղափոխել են Համայնքային ոստիկանության Թալինի բաժին: Ուղևորի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են կանեփի սերմեր և դատարկ կաթուցիչ։ Փաստաթղթերը ներկայացվել են Թալինի քննչական բաժին, ուղևորը […] ...
14:49 08.04.2025
Բրազիլիան դադարեցնում է առանց վիզայի ճանապարհորդությունը ԱՄՆ քաղաքացիների համարԲրազիլիան ապրիլի 10-ից կվերացնի առանց վիզայի ռեժիմը ԱՄՆ քաղաքացիների համար, հայտարարել է Բրազիլիայում ԱՄՆ դեսպանատունը։ «2025 թվականի ապրիլի 10-ից Բրազիլիայի կառավարությունը կվերականգնի մուտքի արտոնագրի պահանջները Բրազիլիա մեկնող ԱՄՆ բոլոր քաղաքացիների համար։ Խնդրում ենք կիսել այս տեղեկատվությունը հարազատների, ընկերների և գործընկերների հետ, ովքեր պատրաստվում են այցելել Բրազիլիա»,- ասվում է դեսպանատան պաշտոնական կայքում։ Ինչպես պարզաբանել է բրազիլական […] ...