Գյումրիում աշխատանքային տոնավաճառ է անցկացվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+14.09 oC

Գյումրիում աշխատանքային տոնավաճառ է անցկացվել

16:10 07.09.2018

Զբաղվածության պետական գործակալությունը հերթական տոնավաճառն է այսօր անցկացրել Գյումրիում, որտեղ 33 գործատու 360 թափուր աշխատատեղ ունի, որոնք համալրելու համար որակյալ կադրեր է փնտրում:

Մասնակից գործատուների ցանկը գրեթե չի փոխվել, նույնն է նաև գործատու-գործազուրկ հարաբերակցությունը՝ գործազուրկների թիվը մի քանի անգամ գերազանցում է թափուր աշխատատեղերի քանակը։

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս, ավելի շատ պահանջարկ կա սպասարկման ոլորտում, որակյալ ծրագրավորողների պահանջ էլ կա։ Այս տարի նաև շինարարական կազմակերպությունների թափուր աշխատատեղերն են շատ։ Սա պայմանավորված է Գյումրիում փողոցաշինական մեծ ծրագրի մեկնարկով։ Գյումրիի գրեթե բոլոր կենտրոնական փողոցները հիմնանորոգվում են Վերակառուցման և զարգացման բանկի ֆինանսավորմամբ:

Ճանապարհաշինական ծրագիրը ուշ մեկնարկեց, իսկ շինարարներն ու բանվորներն էլ գարնանն են արտագնա աշխատանքի մեկնել: Հիմա բանվորների պակասի պատճառով փողոցաշինական աշխատանքները չեն հասցնում ավարտել։ Շատ շինարարներ էլ, որոնք արտագնա աշխատանքի չեն մեկնել, չեն համաձայնում ժամանակավոր աշխատանքի տեղավորվել։ Ցածր վարձատրությունը և  աշխատանքի սեզոնայնությունն են պատճառը, որ թափուր աշխատատեղերը չեն համալրվում, և տպավորություն է ստեղծվում, որ աշխատատեղեր կան, աշխատող չկան։

«Կան դեպքեր, որ աշխատավարձը ցածր է լինում, և մարդիկ չեն կարող աշխատել այդ ցածր աշխատավարձով, բայց հակառակ դեպքում էլ գործատուն չի կարող վճարել  բարձր աշխատավարձ: Տնտեսության աճի խնդիր կա: Կան դեպքեր էլ, որ գործատուն  փնտրում է լավ աշխատող, բայց կադր չկա: Երկու դեպքերն էլ արձանագրվում են»,-SHANTNEWS.AM-ի հետ զրույցում ասաց զբաղվածության պետական գործակալության պետի տեղակալ Գարիկ Սահակյանը:

Այս տոնավաճառը Գյումրիում թվով 11-րդն էր: Դրանց հանրագումարում, թե քանի մարդ է աշխատանք, իսկ քանի գործատու է որակյալ մասնագետ գտել, հստակ վիճակագրություն չկա: Սա զբաղվածության կենտրոնի պատասխանատուները պայմանավորում են նրանով, որ աշխատաշուկայում հոսունությունն է մեծ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավարտվել է Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ 14 անձի մասով քրեական վարույթի նախաքննությունը

10:30 29.04.2025

Ավարտվել է Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ 14 անձի մասով քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի փետրվարի 5-ին Մերձավան բնակավայրում մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել ծեծկռտուք, որի ժամանակ Ա.Ղ.-ն իր մոտ եղած ինքնաձիգով կրակոցներ է արձակել Մ.Խ.-ի կողմնակիցների […] ...

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 29-ին

10:22 29.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 29-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 438 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 444 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․66 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.79 դրամ: ...

Մ-2 միջպետական ճանապարհի մի հատվածում կատարվում են գծանշման աշխատանքներ

10:13 29.04.2025

Մ-2 միջպետական ճանապարհի մի հատվածում կատարվում են գծանշման աշխատանքներ

Մ-2 միջպետական ճանապարհի՝ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանով անցնող հատվածում ճանապարհների ընթացիկ սպասարկման շրջանակներում կատարվում են գծանշման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

Հյուսիսային Կորեան ռազմական պատվիրակություն է ուղարկել ՌԴ-ում կայանալիք միջազգային ֆորումին

10:00 29.04.2025

Հյուսիսային Կորեան ռազմական պատվիրակություն է ուղարկել ՌԴ-ում կայանալիք միջազգային ֆորումին

ԿԺԴՀ-ի պատվիրակությունը՝ Կորեայի ժողովրդական բանակի գլխավոր քաղաքական տնօրինության պետի տեղակալ Պակ Յոնգ Իրի գլխավորությամբ, մեկնել է Ռուսաստան՝ մասնակցելու III միջազգային հակաֆաշիստական ​​կոնգրեսին։ Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ Ապրիլի 28-ին Փհենյանի միջազգային օդանավակայանում նրանց, ի թիվս այլոց, ճանապարհել է Ռուսաստանի ռազմական կցորդը։ Ապրիլի 28-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երախտագիտություն է հայտնել ԿԺԴՀ-ին, նրա […] ...

Պաղեստինի նախագահը ծրագրում է Մոսկվա ժամանել մայիսի 8-ին

09:50 29.04.2025

Պաղեստինի նախագահը ծրագրում է Մոսկվա ժամանել մայիսի 8-ին

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը Ռուսաստան կժամանի մայիսի 8-ին և հուսով է, որ մայիսի 10-ին կհանդիպի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների համար: Այս մասին հայտնում է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով Մոսկվայում այդ երկրի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալին: Դեսպանի խոսքով՝ Աբասը Մոսկվա կժամանի մայիսի 8-ին և կմասնակցի Հաղթանակի օրվա տոնակատարություններին։ Մայիսի 10-ին նա ակնկալում է բանակցություններ վարել […] ...

Կանադայի խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվել է

09:40 29.04.2025

Կանադայի խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվել է

Երկուշաբթի օրը Կանադայում ավարտվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը։ Կանադայի ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ վերջին ընտրատեղամասերը փակվել են տեղական ժամանակով 19:00-ին: Երկուշաբթի Կանադայում տեղի են ունեցել Համայնքների պալատի (խորհրդարանի ստորին պալատ) 45-րդ ընտրությունները։ Պայքարը 343 մանդատի համար է. մեծամասնական կառավարություն ձեւավորելու համար հաղթողը պետք է ստանա 172 մանդատ։ Հաղթող կուսակցության առաջնորդը կդառնա երկրի վարչապետը։ Հաջորդ ընտրությունները […] ...

BACK_TO_TOP