Երեխաների ապագան Նիդեռլանդներում է. հոլանդացի օմբուդսմենը՝ 2 հայ անչափահասների արտաքսման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+20.09 oC

Երեխաների ապագան Նիդեռլանդներում է. հոլանդացի օմբուդսմենը՝ 2 հայ անչափահասների արտաքսման մասին

15:09 07.09.2018

Նիդեռլանդների երեխաների հարցերով օմբուդսմեն Մարգարիտ Կլավերբոյերը հայտարարել է, որ երկու հայ երեխաներին՝ 12-ամյա Լիլիին ու 13-ամյա Հովիկին Հայաստան արտաքսելը երեխաների հիմնարար իրավունքների խախտում է: Այս մասին երեխաների իրավունքների պաշտպանն ասել է Pauw հեռուստածրագրի ժամանակ:

«Ես մանրամասն կարդացել եմ երեխաների ողջ գործը, գիտեմ, որ նրանց մայրը ներկայում ի վիճակի չէ խնամել նրանց: Նրանք ապրելու տեղ չունեն և չեն կարող գնալ դպրոց»,- ասել է Կլավերբոյերը:

Ըստ օմբուդսմենի՝ երեխաների ապագան Նիդեռլանդներում է: Նրա խոսքերով՝ այդ մասին ինքը քննարկում է ունեցել նաև արդարադատության նախարար Մարկ Հարբերսի հետ: Վերջինս իրավունք ունի երեխաներին տրամադրել բնակության իրավունք, սակայն մինչ օրս հրաժարվել է դա անել:

SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ Նիդեռլանդներից երկու հայ անչափահասների արտաքսման գործընթացին է անդրադարձել այդ երկրի վարչապետ Մարկ Ռյուտեն: Նիդեռլանդների Ուտրեխտ քաղաքի դատարանի որոշմամբ՝ երեխաները կարող են արտաքսվել Հայաստան: Երեխաներին և նրանց մորը՝ Արմինե Համբարձումյանին արտաքսելու մասին որոշումը կայացվել էր դեռևս 2017 թվականին:

«Պաշտպանություն հանուն երեխաների» կազմակերպությունը կոչ է արել առաջիկա հինգշաբթի զանգվածային բողոքի ցույց անցկացնել և 25 հազար ստորագրություն հավաքել՝ արտաքսման որոշումը բողոքարկելու համար: Եթե չհաջողվի, ապա Հովիկն ու Լիլին պետք է լքեն երկիրը սեպտեմբերի 8-ին: Իսկ ՀՀ միգրացիոն պետական ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ Հայաստանի միգրացիոն պետական ծառայությունը գիտի, որ առաջիկայում Նիդեռլանդներից Հայաստան են արտաքսվելու երկու հայ երեխաներ՝ 13-ամյա Հովիկն և 12-ամյա Լիլին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստին

16:22 29.04.2025

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստին

Ուզբեկստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Տաշքենդում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի 105-րդ նիստին, որի ընթացքում մասնակիցները մտքեր են փոխանակել ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական համագործակցության արդիական հարցերի շուրջ:   ...

Աշխարհի գավաթի բացարձակ հաղթողներ Արթուր Դավթյանն ու Համլետ Մանուկյանը պարգևատրվել են

16:16 29.04.2025

Աշխարհի գավաթի բացարձակ հաղթողներ Արթուր Դավթյանն ու Համլետ Մանուկյանը պարգևատրվել են

Սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի բացարձակ հաղթողներ Արթուր Դավթյանն ու Համլետ Մանուկյանը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում պարգևատրվել են: Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն ու Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը հենացատկում մասնակցել է աշխարհի գավաթի 6 փուլերից 5-ին և նվաճել 4 ոսկե մեդալ: Երիտասարդների աշխարհի չեմպիոն, 17-ամյա Համլետ Մանուկյանը նժույգ թափերում մասնակցել է […] ...

Գլխավոր դատախազը բավարարել է Ավստրիայի միջնորդությունը. բնակարանային գողություններ կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է Ավստրիայի իրավասու մարմիններին

16:00 29.04.2025

Գլխավոր դատախազը բավարարել է Ավստրիայի միջնորդությունը. բնակարանային գողություններ կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է Ավստրիայի իրավասու մարմիններին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ավստրիայի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը։ Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ բնակարանային գողություններ կատարելու մեջ մեղադրվող Ա.Ս.-ն հանձնվել է Ավստրիայի իրավասու մարմիններին: ...

Հայաստանի ազգային գրադարանում մեկնարկել է «Ֆրանսիա-Հայաստան. պատմական և մշակութային երկխոսություն» միջազգային գիտաժողովը

15:50 29.04.2025

Հայաստանի ազգային գրադարանում մեկնարկել է «Ֆրանսիա-Հայաստան. պատմական և մշակութային երկխոսություն» միջազգային գիտաժողովը

Հայաստանի ազգային գրադարանում մեկնարկել է «Ֆրանսիա-Հայաստան. պատմական և մշակութային երկխոսություն» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը: Բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Հայաստանի և Ֆրանսիայի ազգային գրադարանների տնօրենները, գրադարանային ոլորտի մասնագետներ, գրադարանավարներ։ Գիտաժողովն անցկացվում է Հայաստանում ֆրանկոֆոնիայի […] ...

Երևանում կայանալիք վոլեյբոլի Մ16 ԵԱ-ին կմասնակցեն 16 հավաքականներ

15:43 29.04.2025

Երևանում կայանալիք վոլեյբոլի Մ16 ԵԱ-ին կմասնակցեն 16 հավաքականներ

Հայտնի են դարձել հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը Երևանում կայանալիք վոլեյբոլի տղաների մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնության մասնակիցները: Մրցաշարին կմասնակցեն 16 երկրի հավաքականներ. 1․Հայաստան 2․Ֆրանսիա 3․Լեհաստան 4․Իտալիա 5․Հունգարիա 6․Լատվիա 7․Չեխիա 8․Թուրքիա 9․Բուլղարիա 10․Իսպանիա 11․Ուկրաինա 12․Ավստրիա 13․Հունաստան 14․Սերբիա 15․Սլովենիա 16․Ռումինիա Վիճակահանությունն առցանց կանցկացվի: Կլինի երկու ենթախումբ, 8-ական հավաքականով: Հայաստանի հավաքականը կլինի առաջին ենթախմբում: Երկու ենթախմբերում առաջին և […] ...

Օրենքի ընդունմամբ հիմք է դրվում Հայաստանում մշակութային աճուրդների դաշտի կայացմանը

15:35 29.04.2025

Օրենքի ընդունմամբ հիմք է դրվում Հայաստանում մշակութային աճուրդների դաշտի կայացմանը

Ամբողջ աշխարհում կարեւոր տեղ են զբաղեցնում մշակութային աճուրդները: Դրանք խթանում են արվեստի ստեղծագործությունների վաճառքի մեխանիզմների եւ գործիքակազմի զարգացումը, արվեստի շուկայի ձեւավորումը: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նրա խոսքով մշակութային աճուրդները կարեւոր հարթակներ են, որոնք ձեւավորում եւ արտացոլում են արվեստի շուկայի տեղաշարժը: «Ներկայում Հայաստանի Հանրապետությունում մշակութային աճուրդների […] ...

BACK_TO_TOP