14:39 07.09.2018
Մալիշկայի գյուղապետ, hանրապետական Մհեր Մովսիսյանն այսօր հրաժարական է տվել։ Այս մասին տեղեկությունը ShantNews.am-ի հետ զրույցում հաստատեց համայնքի ղեկավարը։ Նա հայտնեց, որ բնակչության մի մասը պահանջել է իր հրաժարականը, և որպեսզի բախումներ ու թշնամանք չլինի, հրաժարական է տվել։
Գյուղապետին հարցրեցինք, երբ գյուղապետի նոր ընտրություն լինի, պատրաստվո՞ւմ է վերընտրվել։ Նա ասաց, որ համայնքի բնակիչները կորոշեն։ Ճշտող հարցին՝ եթե համայնքի բնակիչներն իրեն առաջադրեն, պատրա՞ստ է նորից ստանձնել գյուղապետի պարտականությունները, Մովսիսյանը պատասխանեց․
«Եթե նորից ցանկություն առաջացնեն, ասեն՝ Ձեր թեկնածությունն առաջադրեք, ես կառաջադրվեմ», – ասաց Մովսիսյանը։
Հիշեցնենք, որ Մհեր Մովսիսյանը միաժամանակ մեղադրվում է նաև մի քանի քրեական գործով։ Այսպես։
Ոստիկանության ԿՀԴՊԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունից հունիսի 27-ին հայտնել են, որ Մովսիսյանը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իր կնոջը և երկու որդիներին ձևակերպել է Մալիշկայի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող մարզադպրոցում, որպես մարզիչներ, սակայն վերջիններս փաստացի չեն հաճախում աշխատանքի և ամսական ստանում են ընդհանուր 800.000 – 900.000 դրամ:
Պարզվել է նաև, որ 2016-2017թթ. ընթացքում Մալիշկայի համայնքապետարանի ընթացիկ նորոգման և պահպանման համար դուրս է գրվել շուրջ 29.000.000 դրամ, սակայն իրականում աշխատանքները կատարվել են մասնակի, ինչի արդյունքում Մալիշկա համայնքի ղեկավարի կողմից յուրացվել են խոշոր գումարներ:
Հուլիսի 17-ին հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել նախկին գյուղապետին այն բանի համար, որ նա, ըստ ծառայության տեղեկությունների, 2017 թվականի ապրիլի խորհրդարանական ընտրություններից առաջ ընտրակաշառք է բաժանել գյուղում՝ դրա համար թեկնածուից ստանալով 13 միլիոն դրամ։ 800 ձայն ապահովելով՝ Մովսիսյանը, նախապես պայմանավորված լինելով, թեկնածուին է վերադարձրել 5 միլիոն դրամը։
10:30 29.04.2025
Ավարտվել է Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ 14 անձի մասով քրեական վարույթի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի փետրվարի 5-ին Մերձավան բնակավայրում մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել ծեծկռտուք, որի ժամանակ Ա.Ղ.-ն իր մոտ եղած ինքնաձիգով կրակոցներ է արձակել Մ.Խ.-ի կողմնակիցների […] ...
10:22 29.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 29-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 438 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 444 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․66 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.79 դրամ: ...
10:13 29.04.2025
Մ-2 միջպետական ճանապարհի մի հատվածում կատարվում են գծանշման աշխատանքներՄ-2 միջպետական ճանապարհի՝ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանով անցնող հատվածում ճանապարհների ընթացիկ սպասարկման շրջանակներում կատարվում են գծանշման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...
10:00 29.04.2025
Հյուսիսային Կորեան ռազմական պատվիրակություն է ուղարկել ՌԴ-ում կայանալիք միջազգային ֆորումինԿԺԴՀ-ի պատվիրակությունը՝ Կորեայի ժողովրդական բանակի գլխավոր քաղաքական տնօրինության պետի տեղակալ Պակ Յոնգ Իրի գլխավորությամբ, մեկնել է Ռուսաստան՝ մասնակցելու III միջազգային հակաֆաշիստական կոնգրեսին։ Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ Ապրիլի 28-ին Փհենյանի միջազգային օդանավակայանում նրանց, ի թիվս այլոց, ճանապարհել է Ռուսաստանի ռազմական կցորդը։ Ապրիլի 28-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երախտագիտություն է հայտնել ԿԺԴՀ-ին, նրա […] ...
09:50 29.04.2025
Պաղեստինի նախագահը ծրագրում է Մոսկվա ժամանել մայիսի 8-ինՊաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը Ռուսաստան կժամանի մայիսի 8-ին և հուսով է, որ մայիսի 10-ին կհանդիպի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների համար: Այս մասին հայտնում է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով Մոսկվայում այդ երկրի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալին: Դեսպանի խոսքով՝ Աբասը Մոսկվա կժամանի մայիսի 8-ին և կմասնակցի Հաղթանակի օրվա տոնակատարություններին։ Մայիսի 10-ին նա ակնկալում է բանակցություններ վարել […] ...
09:40 29.04.2025
Կանադայի խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվել էԵրկուշաբթի օրը Կանադայում ավարտվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը։ Կանադայի ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ վերջին ընտրատեղամասերը փակվել են տեղական ժամանակով 19:00-ին: Երկուշաբթի Կանադայում տեղի են ունեցել Համայնքների պալատի (խորհրդարանի ստորին պալատ) 45-րդ ընտրությունները։ Պայքարը 343 մանդատի համար է. մեծամասնական կառավարություն ձեւավորելու համար հաղթողը պետք է ստանա 172 մանդատ։ Հաղթող կուսակցության առաջնորդը կդառնա երկրի վարչապետը։ Հաջորդ ընտրությունները […] ...