3 տարվա ընդմիջումից հետո Տոնի Կրոսը վերադարձել է Գերմանիայի հավաքական – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC

3 տարվա ընդմիջումից հետո Տոնի Կրոսը վերադարձել է Գերմանիայի հավաքական

22:19 14.03.2024

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը հրապարակել է ազգային թիմի հայտացուցակը Ֆրանսիայի և Նիդերլանդների դեմ ընկերական խաղերի համար:

Բունդեսթիմի հայտացուցակում է ընդգրկվել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը, որը 2021 թվականի ամռանը կայացած Եվրոպայի առաջնությունից հետո հայտարարել էր Գերմանիայի հավաքականից հեռանալու մասին, իսկ այս տարվա փետրվարին տեղեկացրել էր, որ մտադիր է վերադառնալ ազգային թիմ:

34-ամյա Կրոսը մինչև այժմ 106 հանդիպման է մասնակցել Գերմանիայի ազգային հավաքականի կազմում, դարձել 17 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ:

Գերմանիայի ազգային հավաքականի հայտացուցակը.

Դարպասապահներ. Օլիվեր Բաուման, Բերնդ Լենո, Մանուել Նոյեր, Մարկ-Անդրե տեր Շտեգեն։

Պաշտպաններ. Վալդեմար Անտոն, Յան-Նիկլաս Բեստե, Բենյամին Հենրիխս, Յոզուա Կիմիխ, Ռոբին Կոխ, Մաքսիմիլիան Միտելշտադտ, Դավիդ Ռաում, Անտոնիո Ռյուդիգեր, Ջոնաթան Տա։

Կիսապաշտպաններ. Ռոբերտ Անդրիխ, Քրիս Ֆյուրիխ, Պասկալ Գրոս, Իլկայ Գյունդոգան, Տոնի Կրոս, Ջամալ Մուսիալա, Ալեքսանդր Պավլովիչ, Ֆլորիան Վիրց։

Հարձակվողներ. Մաքսիմիլիան Բեյեր, Նիկլաս Ֆյուլկրուգ, Կայ Հավերց, Թոմաս Մյուլեր, Դենիզ Ունդավ:

Գերմանացիները մարտի 23-ին կհյուրընկալվեն աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականին, իսկ երեք օր անց կընդունեն Նիդերլանդներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեդալներ՝ Դելփյան խաղերից

12:20 28.11.2024

Մեդալներ՝ Դելփյան խաղերից

Ռուսաստանի Դաշնության Կոմի Հանրապետության Սիկտիվկար քաղաքում անցկացվել են 3-րդ երիտասարդական բաց Արկտիկական և ԱՊՀ մասնակից պետությունների 18-րդ երիտասարդական Դելփյան խաղերը՝ 10 անվանակարգերում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայկական ազգային Դելփյան կոմիտեի (ՀԱԴԿ) մասնագիտական ընտրությամբ խաղերին մասնակցել է նաև ՀՀ պատվիրակությունը՝ 6 մասնակցով՝ դաշնամուր, ջութակ, ժողովրդական նվագարաններ և կերպարվեստ անվանակարգերում: ՀՀ պատվիրակության […] ...

Նշանակվեցին Քննչական և Պետական եկամուտների կոմիտեների նախագահները

12:12 28.11.2024

Նշանակվեցին Քննչական և Պետական եկամուտների կոմիտեների նախագահները

ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահ, իսկ ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ: Որոշումը կայացվել է կառավարության այսօրվա նիստին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շնորհավորելով նորանշանակ պաշտոնյաներին, նշել է, որ կառավարությունն արձանագրել է ռազմավարական նպատակ, որ ՀՀ-ում ի վերջո հաստատվի  համընդհանուր և համատարած արդարության զգացում,   իսկ արդարություն և արդարադատություն հասկացությունները […] ...

Եվրահանձնակատարն ասել է, որ ԵՄ-ն կորցնում է մրցունակությունը

12:06 28.11.2024

Եվրահանձնակատարն ասել է, որ ԵՄ-ն կորցնում է մրցունակությունը

ԵՄ տնտեսությունը կորցնում է մրցունակությունը, և առաջիկա տարիներին ԵՄ երկրները պետք է ջանքեր գործադրեն ներդրումներն ու աշխատատեղերը պահպանելու համար։ Այս մասին հայտարարել է Պորտուգալիայի ֆինանսների նախկին նախարար Մարիա Լուիս Ալբուկերկեն, ով 2024 թվականի դեկտեմբերի 1-ից կստանձնի ֆինանսական ծառայությունների և ներդրումների հարցերով եվրահանձնակատարի պարտականությունները։ «Մենք հստակ գիտակցում ենք այն փաստը, որ Եվրոպան կորցնում է մրցունակությունը», – […] ...

SHANTNEWS

12:00 28.11.2024

SHANTNEWS

Համայնքային ոստիկանները զարգացնում են մասնագիտական գիտելիքներն ու կատարելագործում հմտությունները

11:57 28.11.2024

Համայնքային ոստիկանները զարգացնում են մասնագիտական գիտելիքներն ու կատարելագործում հմտությունները

ՆԳ նախարարության բարեփոխումների արդյունքում շուրջ մեկ ամիս է, ինչ ձևավորվել է Համայնքային ոստիկանությունը։ Նախարարությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել ծառայողների կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստումներ։ Այս անգամ թիրախում համայնքային ոստիկանների մասնագիտական գիտելիքների և հմտությունների կատարելագործումն է՝ երեխաների իրավունքների պաշտպանության և անվտանգ միջավայրի ապահովման ուղղությամբ։ Նոյեմբերի 26-ին ՆԳՆ կրթահամալիրում Մանկական զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Ապահով տարածքների և համայնքահեն […] ...

Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի

11:50 28.11.2024

Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի

Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Հունգարիայում դեսպանություն բացելու որոշմանը: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի համար Հունգարիան ունի կարևոր նշանակություն՝ որպես ԵՄ անդամ երկիր։ 2022թ․ դեկտեմբերի 1-ին Լոձում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել վերականգնել լիարժեք դիվանագիտական […] ...

BACK_TO_TOP