Մայք Թայսոնը սկսել է պատրաստվել մենամարտին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC

Մայք Թայսոնը սկսել է պատրաստվել մենամարտին

19:21 14.03.2024

Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը սկսել է պատրաստվել առաջիկա մենամարտին: 57-ամյա Թայսոնը (50-6, 44 նոկաուտ) սոցցանցերում մարզումային տեսանյութ է հրապարակել նախկին բլոգեր Ջեյք Փոլի (9-1, 6 նոկաուտ) հետ մենամարտից առաջ։

«Օր առաջին։ Խրախճանքը նոր է մեկնարկում»,- տեսանյութին կից գրել է Մայք Թայսոնը։

Մենամարտը կայանալու է հուլիսի 20-ին Տեխասում և հեռարձակվելու է Netflix-ով։

Ջեյք Փոլը 2020 թվականից է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերա սկսել։ Սկզբում նա մենամարտում էր բլոգերների և հեռուստատեսային դեմքերի հետ, իսկ հետո՝ MMA-ի աստղերի հետ: Ամերիկացին բռնցքամարտի կանոններով անցկացրած մենամարտերում հաղթել է MMA-ի մարտիկներ Բեն Ասկրենին, Թայրոն Վուդլիին, Անդերսոն Սիլվային և Նեյթ Դիասին։ Փոլը նաև մենամարտել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների հետ, պարտվել է Թոմի Ֆյուրիին (Թայսոն Ֆյուրիի կրտսեր եղբայրը), հաղթել է փորձառու բռնցքամարտիկներ Ռայան Բյուրլանդին (17-2-1) և Անդրե Օգաստին (10-1-1):

Մայք Թայսոնը մարզական կարիերան ավարտել էր 2005 թվականին՝ Քևին Մակբրայդին պարտվելուց հետո, սակայն 2020 թվականին վերադարձել էր ռինգ և 8 ռաունդանոց ցուցադրական մենամարտ անցկացրել Ռոյ Ջոնսի հետ, գրանցվել էր ոչ-ոքի:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեդալներ՝ Դելփյան խաղերից

12:20 28.11.2024

Մեդալներ՝ Դելփյան խաղերից

Ռուսաստանի Դաշնության Կոմի Հանրապետության Սիկտիվկար քաղաքում անցկացվել են 3-րդ երիտասարդական բաց Արկտիկական և ԱՊՀ մասնակից պետությունների 18-րդ երիտասարդական Դելփյան խաղերը՝ 10 անվանակարգերում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայկական ազգային Դելփյան կոմիտեի (ՀԱԴԿ) մասնագիտական ընտրությամբ խաղերին մասնակցել է նաև ՀՀ պատվիրակությունը՝ 6 մասնակցով՝ դաշնամուր, ջութակ, ժողովրդական նվագարաններ և կերպարվեստ անվանակարգերում: ՀՀ պատվիրակության […] ...

Նշանակվեցին Քննչական և Պետական եկամուտների կոմիտեների նախագահները

12:12 28.11.2024

Նշանակվեցին Քննչական և Պետական եկամուտների կոմիտեների նախագահները

ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահ, իսկ ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ: Որոշումը կայացվել է կառավարության այսօրվա նիստին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շնորհավորելով նորանշանակ պաշտոնյաներին, նշել է, որ կառավարությունն արձանագրել է ռազմավարական նպատակ, որ ՀՀ-ում ի վերջո հաստատվի  համընդհանուր և համատարած արդարության զգացում,   իսկ արդարություն և արդարադատություն հասկացությունները […] ...

Եվրահանձնակատարն ասել է, որ ԵՄ-ն կորցնում է մրցունակությունը

12:06 28.11.2024

Եվրահանձնակատարն ասել է, որ ԵՄ-ն կորցնում է մրցունակությունը

ԵՄ տնտեսությունը կորցնում է մրցունակությունը, և առաջիկա տարիներին ԵՄ երկրները պետք է ջանքեր գործադրեն ներդրումներն ու աշխատատեղերը պահպանելու համար։ Այս մասին հայտարարել է Պորտուգալիայի ֆինանսների նախկին նախարար Մարիա Լուիս Ալբուկերկեն, ով 2024 թվականի դեկտեմբերի 1-ից կստանձնի ֆինանսական ծառայությունների և ներդրումների հարցերով եվրահանձնակատարի պարտականությունները։ «Մենք հստակ գիտակցում ենք այն փաստը, որ Եվրոպան կորցնում է մրցունակությունը», – […] ...

SHANTNEWS

12:00 28.11.2024

SHANTNEWS

Համայնքային ոստիկանները զարգացնում են մասնագիտական գիտելիքներն ու կատարելագործում հմտությունները

11:57 28.11.2024

Համայնքային ոստիկանները զարգացնում են մասնագիտական գիտելիքներն ու կատարելագործում հմտությունները

ՆԳ նախարարության բարեփոխումների արդյունքում շուրջ մեկ ամիս է, ինչ ձևավորվել է Համայնքային ոստիկանությունը։ Նախարարությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել ծառայողների կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստումներ։ Այս անգամ թիրախում համայնքային ոստիկանների մասնագիտական գիտելիքների և հմտությունների կատարելագործումն է՝ երեխաների իրավունքների պաշտպանության և անվտանգ միջավայրի ապահովման ուղղությամբ։ Նոյեմբերի 26-ին ՆԳՆ կրթահամալիրում Մանկական զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Ապահով տարածքների և համայնքահեն […] ...

Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի

11:50 28.11.2024

Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի

Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Հունգարիայում դեսպանություն բացելու որոշմանը: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի համար Հունգարիան ունի կարևոր նշանակություն՝ որպես ԵՄ անդամ երկիր։ 2022թ․ դեկտեմբերի 1-ին Լոձում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել վերականգնել լիարժեք դիվանագիտական […] ...

BACK_TO_TOP