18:38 14.03.2024
Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Մադրիդի «Աթլետիկոյից» կրած պարտությունը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում։ Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության եզրափակչի մասնակիցը պարտվել էր հետխաղային 11-մետրանոցներով։
«Մենք հիասթափված ենք, սակայն պետք է հպարտանանք Չեմպիոնների լիգայում մեր արածով։ Երկրորդ խաղակեսում պետք է ավելի լավ խաղայինք, լրացուցիչ ժամանակում՝ նույնպես։ Ցավոք, թույլ տվեցինք շատ սխալներ։
Դիմարկոյի գոլից հետո տպավորություն էր, որ խաղը մեր ձեռքում է, բայց մրցակիցը շատ արագ խփեց պատասխան գոլը՝ ստանալով շատ էներգիա ու վստահություն․ դա վերաբերում է նաև նրանց երկրպագուներին։
Սովոր չենք պարտությունների։ Մենք հիասթափված ենք, մանրուքները որոշիչ են այս մակարդակում։ Ամեն դեպքում, հարցեր չունեմ իմ խաղացողներին։ Նրանք արեցին այն ամենը, ինչ կարող էին»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
12:20 28.11.2024
Մեդալներ՝ Դելփյան խաղերից09:03 28.11.2024
ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում08:35 28.11.2024
Դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին22:08 27.11.2024
“Փարաջանովյան օրեր Աթենքում”` դեկտեմբերի 3-ին և 4-ին21:44 27.11.2024
Լիբանանում խորհրդարանի նախագահը կոչ է արել ամրապնդել պետականությունը21:12 27.11.2024
ՊՍԺ-ը ՉԼ հիմնական փուլում չի կարողանա հայտնվել թոփ-8-ում․ Opta19:17 27.11.2024
Հայաստանի Մ19 հավաքականը պարտվել է Ուկրաինայի ընտրանուն18:47 27.11.2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 132 տրանսպորտային միջոց18:36 27.11.2024
Վիրցը կրկնել է Մեսսիի ռեկորդը12:29 28.11.2024
ՆԱՏՕ-ում խոսել են Ուկրաինա զորքեր ուղարկելու մասինՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ասել է, որ խելամիտ որոշում չի համարում դաշինքի ուժերին Ուկրաինայի հակամարտության մեջ ներգրավելը։ «Չեմ կարծում, որ դա խելամիտ որոշում կլինի»,- ասել է նա՝ պատասխանելով Fox News-ի հաղորդավարի հարցին, թե արդյոք դաշինքը դիտարկում է զորքեր տեղակայելու հարցը, եթե երրորդ երկրները շարունակեն աջակցել Ռուսաստանին հակամարտությունում: ...
12:20 28.11.2024
Մեդալներ՝ Դելփյան խաղերիցՌուսաստանի Դաշնության Կոմի Հանրապետության Սիկտիվկար քաղաքում անցկացվել են 3-րդ երիտասարդական բաց Արկտիկական և ԱՊՀ մասնակից պետությունների 18-րդ երիտասարդական Դելփյան խաղերը՝ 10 անվանակարգերում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայկական ազգային Դելփյան կոմիտեի (ՀԱԴԿ) մասնագիտական ընտրությամբ խաղերին մասնակցել է նաև ՀՀ պատվիրակությունը՝ 6 մասնակցով՝ դաշնամուր, ջութակ, ժողովրդական նվագարաններ և կերպարվեստ անվանակարգերում: ՀՀ պատվիրակության […] ...
12:12 28.11.2024
Նշանակվեցին Քննչական և Պետական եկամուտների կոմիտեների նախագահներըՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահ, իսկ ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ: Որոշումը կայացվել է կառավարության այսօրվա նիստին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շնորհավորելով նորանշանակ պաշտոնյաներին, նշել է, որ կառավարությունն արձանագրել է ռազմավարական նպատակ, որ ՀՀ-ում ի վերջո հաստատվի համընդհանուր և համատարած արդարության զգացում, իսկ արդարություն և արդարադատություն հասկացությունները […] ...
12:06 28.11.2024
Եվրահանձնակատարն ասել է, որ ԵՄ-ն կորցնում է մրցունակությունըԵՄ տնտեսությունը կորցնում է մրցունակությունը, և առաջիկա տարիներին ԵՄ երկրները պետք է ջանքեր գործադրեն ներդրումներն ու աշխատատեղերը պահպանելու համար։ Այս մասին հայտարարել է Պորտուգալիայի ֆինանսների նախկին նախարար Մարիա Լուիս Ալբուկերկեն, ով 2024 թվականի դեկտեմբերի 1-ից կստանձնի ֆինանսական ծառայությունների և ներդրումների հարցերով եվրահանձնակատարի պարտականությունները։ «Մենք հստակ գիտակցում ենք այն փաստը, որ Եվրոպան կորցնում է մրցունակությունը», – […] ...
11:57 28.11.2024
Համայնքային ոստիկանները զարգացնում են մասնագիտական գիտելիքներն ու կատարելագործում հմտություններըՆԳ նախարարության բարեփոխումների արդյունքում շուրջ մեկ ամիս է, ինչ ձևավորվել է Համայնքային ոստիկանությունը։ Նախարարությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել ծառայողների կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստումներ։ Այս անգամ թիրախում համայնքային ոստիկանների մասնագիտական գիտելիքների և հմտությունների կատարելագործումն է՝ երեխաների իրավունքների պաշտպանության և անվտանգ միջավայրի ապահովման ուղղությամբ։ Նոյեմբերի 26-ին ՆԳՆ կրթահամալիրում Մանկական զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Ապահով տարածքների և համայնքահեն […] ...