Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավարը պատասխանել է ՀԱՊԿ-ից ՀՀ դուրս գալուց ՄԲ պաշտպանական արդյունաբերության համար հնարավոր օգուտների մասին հարցին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+16.09 oC

Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավարը պատասխանել է ՀԱՊԿ-ից ՀՀ դուրս գալուց ՄԲ պաշտպանական արդյունաբերության համար հնարավոր օգուտների մասին հարցին

11:49 11.03.2024

Մեծ Բրիտանիան կշարունակի սերտորեն համագործակցել Հայաստանի հետ՝ ուսումնասիրելու համար ավելի սերտ համագործակցության հնարավորությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի զինված ուժերի պետական նախարար Ջեյմս Հիպին՝ պատասխանելով խորհրդարանի Հյուսիսային Իռլանդիայի գործերի կոմիտեի նախագահ Ռոբերտ Բաքլենդի այն հարցին, թե ինչպես է գնահատում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից Հայաստանի դուրս գալուց Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերության համար հնարավոր օգուտները:

Ջեյմս Հիպին նշել է. «Փետրվարի 22-ին Հայաստանը սառեցրեց իր անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)՝ հայտարարելով, որ Ռուսաստանը չի կատարել Հայաստանի նկատմամբ անվտանգության ապահովման իր պարտավորությունները: Դա դեռ չի նշանակում կազմակերպությունից պաշտոնապես դուրս գալ։

Մեծ Բրիտանիան ճանաչում է այս որոշումը որպես Հայաստանի ինքնիշխան իրավունք և համագործակցելու Է եվրատլանտյան դաշնակիցների հետ՝ աջակցելու Հայաստանին՝ ի դեմս ռուսական պատասխանի սպառնալիքների:

Մեծ Բրիտանիան ստորագրել է զենքի մատակարարման վերաբերյալ ԵԱՀԿ էմբարգոն, ուստի Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերության համար ցանկացած օգուտ պետք է ստացվի սահմանված սահմանափակումների շրջանակներում: Մենք կշարունակենք սերտորեն համագործակցել Հայաստանի հետ ՝ ուսումնասիրելու համար ավելի սերտ համագործակցության հնարավորությունները»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24-ին փետրվարի 22-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը գործնականում սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին։ «Ես գնահատում եմ, որ ՀԱՊԿ-ն չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, մասնավորապես 2021 թվականին, 2022 թվականին, և դա չէր կարող անցնել առանց հետևանքների։ Եվ հետևանքն էլ այն է, որ մենք գործնականում, ըստ էության, սառեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում»,- նշել է Փաշինյանը։

Նա արդեն փետրվարի 28-ին ՀՀ Ազգային ժողովում հայտարարել է. ««Մենք հարց ենք տվել ՀԱՊԿ-ին և մինչև այսօր այդ հարցի պատասխանը չենք ստացել: Եվ այդ հարցի բացակայությունը, մեր կարծիքով, սպառնալիքներ է ստեղծում ՀՀ ազգային անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը: Հարցը շատ պարզ է՝ ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին Հայաստանի Հանրապետությունում: Իսկ հարցը ծագել է 2021 թ. մայիսի իրադարձություններից հետո, 2021-ի նոյեմբերի իրադարձություններից հետո, 2022-ի սեպտեմբերի իրադարձություններից հետո: Եվ հարցը ծագել է հետևյալ համատեքստում՝ ՀԱՊԿ-ը այստեղ առաքելություն է գործուղել և առաքելության գործողությունների ու ուսումնասիրությունների արդյունքում պետք է տար իրադրության գնահատական: Ըստ էության ՀԱՊԿ-ի մեր գործընկերները հրաժարվել են իրադրությանը տալ գնահատական, ինչն առաջացրել է այս իրավիճակը»։ ՀՀ վարչապետը նաև հավելել է, որ ՀԱՊԿ-ը, փոխանակ կատարելու Հայաստանի նկատմամբ իր պարտավորություններն անվտանգային ոլորտում, ընդհակառակը՝ անվտանգային խնդիրներ է առաջացնում Հայաստանի Հանրապետության համար: Եվ դա սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգությանը:

«Հետևաբար, այս հանգամանքի բերումով ՀԱՊԿ-ը, ի հեճուկս սեփական պարտավորությունների, որ պետք է ապահովեր ՀՀ անվտանգության նկատմամբ համարժեք դիրքորոշումը և պատասխանը, անում է ուղիղ հակառակը: Եվ հիմա մենք դե ֆակտո սառեցրել ենք, և, եթե այս գործընթացը շարունակվի, դե յուրե էլ պետք է սառեցնենք, ի՞նչ անենք ուրիշ»,- եզրափակել է Փաշինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է

16:29 25.11.2024

Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է

Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի 18-ին մայրաքաղաքի Վարդանանց և Երվանդ Քոչարի փողոցների խաչմերուկի մոտ, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով, ձերբակալել ու Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 32-ամյա և 24-ամյա երկու տղամարդու: Անձնական խուզարկությամբ երկուսի մոտ էլ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածներ: Քրեական ոստիկաններն արդեն […] ...

Քննարկվել են սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության ուժեղացված միջոցառումները

16:24 25.11.2024

Քննարկվել են սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության ուժեղացված միջոցառումները

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ քննարկվել են սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության ուժեղացված միջոցառումների ընթացիկ աշխատանքները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՇՄ նախարարը: «Այսօր ընդլայնված կազմով քննարկել ենք Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքը, միջոցառումների կողմ գերատեսչությունները զեկուցել են արդեն իսկ կատարված աշխատանքերի մասին, ներկայացրել խնդիրները։ […] ...

Մաքգրեգորը մեղավոր է ճանաչվել սեռական ոտնձգություն կատարելու գործով

16:17 25.11.2024

Մաքգրեգորը մեղավոր է ճանաչվել սեռական ոտնձգություն կատարելու գործով

UFC-ի երկու քաշային կարգերի նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մեղավոր է ճանաչվել սեռական ոտնձգություն կատարելու գործով, հայտնում է MMA Junkie-ն։ 2021 թվականին Մաքգրեգորի և նրա ընկերոջ՝ Ջեյմս Լոուրենսի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել՝ երեք տարի առաջ հարբած վիճակում Նիկիտա Հենդին բռնաբարելու համար: Դուբլինի դատարանը Մաքգրեգորին պարտավորեցրել է բարոյական վնաս հասցնելու համար 250 հազար դոլար վճարել […] ...

Թուրքիայում մարմարի հանքավայրում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր

16:12 25.11.2024

Թուրքիայում մարմարի հանքավայրում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր

Թուրքիայի Բալըքեսիր նահանգի մարմարի հանքավայրում սողանք է տեղի ունեցել, 2 հանքափոր զոհվել է: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Այս պահին դեպքի վայրում համապատասխան աշխատանքներ են տարվում։ ...

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

16:06 25.11.2024

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա […] ...

Տիգրան Բարսեղյանի հերթական գոլը

16:00 25.11.2024

Տիգրան Բարսեղյանի հերթական գոլը

Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Տիգրան Բարսեղյանը հերթական գոլի հեղինակն է դարձելմ Բրատիսլավայի «Սլովանի» կազմում։ Սլովակիայի առաջնության 15-րդ տուրի արտագնա խաղում «Սլովանը» մրցել է «Կոշիցեի» դեմ։ Խաղն ավարտվել է 1-1 հաշվով: Ընթացիկ մրցաշրջանում Բարսեղյանը մասնակցել է 23 հանդիպման, դարձել 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: «Սլովանը» 35 միավորով առաջատարն է, «Կոշիցեն»` 18 միավորով 5-րդը: […] ...

BACK_TO_TOP