Արմավիրի մարզպետին ու «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրենին է ներկայացվել մարզի շինարարական հրապարակներում իրականացվող աշխատանքների վիճակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+13.09 oC

Արմավիրի մարզպետին ու «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրենին է ներկայացվել մարզի շինարարական հրապարակներում իրականացվող աշխատանքների վիճակը

09:39 07.03.2024

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը շրջայց են կատարել Արմավիրի մարզի շինարարական հրապարակներում՝ ծանոթանալով ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։ Շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները շինտեղամասերում ներկայացրել են աշխատանքների ընթացիկ վիճակը։
Առաջին կանգառը Ծիածան բնակավայրում էր։ Այստեղ նորոգվում է Տ-3-44, /Մ-5/ – Ծիածան – Աղավնատուն – Լեռնամերձ ավտոճանապարհի 7.3կմ հատվածը։ Կապալառուի կողմից կատարվում են հողային աշխատանքներ‚ հանույթ‚ տեղադրվում է հարթեցնող շերտ։ Այս հատվածում նախատեսված է նաև կամրջի‚ արհեստական այլ կառույցների նորոգում‚ կկառուցվեն մայթեր‚ գյուղտեխնիկայի անցումներ‚ ճանապարհը երկշերտ ասֆալտապատումից հետո կկահավորվի անվտանգության տարրերով։
Տ-3-11 /Հ-15/ (Արմավիր գ.) – Նալբանդյան – Գետաշեն – Նոր Կեսարիա – /Մ-5/ ավտոճանապարհի կմ6+000-կմ10+000 հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է‚ այստեղ որոշ հատվածներում կատարվում են մայթերի սալիկապատման և այլ աշխատանքներ։
Հ-15, /Մ-5/ (Նորապատ) -Արգավանդ –/Մ-3/ (Վարդանաշեն) հանրապետական նշանակության ավտոճանապարհի առաջինից երրորդ կմ հատվածում այս պահին կատարվում են մայթերի կառուցման աշխատանքներ։ Ճանապարհին առկա են մի շարք կամուրջներ‚ որոնք նույնպես կնորոգվեն։ Շինարարը նշեց‚ որ որոշ տեղամասերում ճանապարհի երթևեկության մեծ ինտենսիվությունը որոշակիորեն խոչընդոտում է շինարարական աշխատանքներին։
Գոռ Ավետիսյանը և Դավիթ Խուդաթյանն իրենց նկատառումները ներկայացրին շինարարներին ու տեխհսկողներին։ Ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրենը շեշտեց‚ որ աշխատանքների ընթացքում խստագույնս պետք է առաջնորդվել շինարարական նորմերով‚ ցանկացած շեղում շիննորմերից ունենալու է համարժեք արձագանք։ Պարոն Ավետիսյանը կապալառուներին հանձնարարեց նաև աշխատանքների ընթացքում հետևել անվտանգության նորմերին‚ կատարել շինհրապարակների պատշաճ կահավորում։
Ճանապարհային դեպարտամենտի ղեկավարը և Արմավիրի մարզպետը քննարկեցին նաև մարզով անցնող ճանապարհների ներկա վիճակը‚ առանձնացվեցին որոշ ճանապարհահատվածներ‚ որոնք նորոգման կարիք ունեն։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՏԿԵ նախարարն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավարին

19:12 25.11.2024

ՏԿԵ նախարարն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավարին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրային։ Նախարարը ողջունել է պարոն Չուրային և պատրաստակամություն է հայտնել շարունակել Բանկի հետ համագործակցությունը, քանի որ համատեղ իրականացվող ծրագրերը շատ կարևոր են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համար։ Մաչեյ Չուրան շնորհավորել է նախարար Խուդաթյանին պաշտոնի […] ...

Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը ընկերական հանդիպումներ կանցկացնի Մոլդովայի ընտրանու հետ

19:06 25.11.2024

Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը ընկերական հանդիպումներ կանցկացնի Մոլդովայի ընտրանու հետ

Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը մինչև նոյեմբերի 26-ը մարզական հավաք կանցկացնի Ավանի ակադեմիայում, իսկ հետո կմեկնի Մոլդովա, որտեղ երկու ընկերական խաղ կանցկացնի այդ երկրի հավաքականի հետ։ Խաղերը կկայանան նոյեմբերի 28-ին և դեկտեմբերի 1-ին: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը ներկայացրել է հայտացուցակը: Դարպասապահներ․ Ալինա Պողոսյան` «Կռիլյա Սովետով» (ՌՈՒՍԱՍՏԱՆ) Լիլիթ Բաբայան ` «Փյունիկ – աղջիկներ» Սվետլանա […] ...

Երևանի պարեկները թմրանյութի ապօրինի շրջանառության հերթական դեպքն են բացահայտել

19:00 25.11.2024

Երևանի պարեկները թմրանյութի ապօրինի շրջանառության հերթական դեպքն են բացահայտել

Երևան քաղաքի պարեկները նոյեմբերի 24-ին Էրեբունի վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս Արին-Բերդի փողոցի հասցեներից մեկի մոտ նկատել են երկու երիտասարդի, որոնք տեսնելով պարեկներին՝ արագ նստել են «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան ու հեռացել: Պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-21214»-ը: Փաստաթղթերը ստուգելու ընթացքում պարեկները յուրահատուկ սուր հոտ են զգացել: Հարցին՝ թե մեքենայում ինչ արգելված իրեր, առարկաներ կան, երիտասարդները պատասխանել […] ...

Բռնության կանխարգելումը ՆԳՆ առաջնահերթություններից է. նախարարությունը միանում է ընդդեմ գենդերային բռնության քարոզարշավին

18:54 25.11.2024

Բռնության կանխարգելումը ՆԳՆ առաջնահերթություններից է. նախարարությունը միանում է ընդդեմ գենդերային բռնության քարոզարշավին

Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա շրջանակում նոյեմբերի 25-ին Հայաստանում մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» թեմայով քարոզարշավը, որի նպատակն է գենդերային բռնության ու տեսակների մասին իրազեկել բնակչությանը, խթանել հասարակության շահերի պաշտպանությանն ու բռնության կանխարգելմանն ուղված միջոցառումների իրականացմանը, ԶԼՄ-ներում խնդրի լուսաբանման տարածվածությանը, ամրապնդել կանանց իրավունքների և առողջապահության հարցերով զբաղվող կազմակերպությունների փոխլրացնող համագործակցությունը: ՆԳ նախարարությունը […] ...

Դի Մարիան հեթ-տրիկի հեղինակ է դարձել 18 րոպեում

18:45 25.11.2024

Դի Մարիան հեթ-տրիկի հեղինակ է դարձել 18 րոպեում

Արգենտինայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Անխել Դի Մարիան Լիսաբոնի «Բենֆիկայի» կազմում Պորտուգալիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ խաղի մեկնարկային 18 րոպեում հեթ-տրիկի հեղինակ է դարձել: Դի Մարիայի թիմը մրցել է «Էսթրելա Ամադորայի» դեմ։ «Բենֆիկան» տնային մրցավեճում հաղթել է 7-0 հաշվով: «Բենֆիկան» 1/8 եզրափակչում կհանդիպի «Ֆարենսեի» հետ: ...

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2024 թ. 9 ամսվա պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը

18:38 25.11.2024

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2024 թ. 9 ամսվա պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է ՀՀ 2024 թվականի 9 ամիսների պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը: Ֆինանսների նախարարության կողմից ներկայացվել են հաշվետու ժամանակահատվածում մակրոտնտեսական ընթացիկ զարգացումները, հիմնական արդյունքները: Անդրադարձ է կատարվել նաև տնտեսական ակտիվությանը նպաստող գործոններին, արտահանման և ներմուծման դինամիկային, աշխատանքի շուկայի զարգացումներին, պետական բյուջեի հարկային եկամուտներին: Հաջորդիվ՝ […] ...

BACK_TO_TOP