Եվրահանձնաժողովը շարունակում է համարել Ադրբեջանին վստահելի դաշնակից, հակառակ Եվրախորհրդարանի կոչին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+8.09 oC

Եվրահանձնաժողովը շարունակում է համարել Ադրբեջանին վստահելի դաշնակից, հակառակ Եվրախորհրդարանի կոչին

22:43 01.03.2024

Պաշտոնական այցով Բաքվում է Էներգետիկայի հարցերով Եվրամիության հանձնակատար Քադրի Սիմփսոնը: Նա նոր համաձայնություններ է ձեռք բերել Եվրամիության ու Ադրբեջանի միջև համագործակցությունը զարգացնելու հեռանկարների մասին:

Ինչի՞ մասին է վկայում հանձնակատարի այցը Բաքու. արդյո՞ք նա արհամարում է Եվրախորհրդարանի որոշումը, ինչպե՞ս դա հասկանալ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։

«Այսօր Բաքվում իր աշխատանքն է սկսել «Հարավային գազային միջանցք» կոչվող նախագծին անդամակցող պետությունների Էներգետիկայի նախարարների կոնֆերանսը, և ահա այդ հանդիպմանը մասնակցելու նպատակով է Եվրամիության հանձնակատար Քադրի Սիմփսոնը ժամանել Բաքու: Նա այսօր Ալիևի հետ առանձին բանակցություններ է ունեցել, և պետք է ստորագրվի 2 փաստաթուղթ. հավանաբար արդեն ստորագրվել է:

Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ժամանակ տիկին Քադրի Սիմփսոնը բառացիորեն հայտարարել է. «Ադրբեջանը Եվրամիության ստուգված գործընկերն է էներգետիկայի ոլորտում, և այդ համագործակցությունը զարգացնելու դեռ մեծ պոտենցիալ կա»:

Հականշական է, որ այս հայտարարությունը հնչում է ընդամենը մեկ օր անց այն բանից հետո, երբ Եվրախորհրդարանը որոշում է ընդունել, որով կոչ է անում  եվրոպական գործադիր կառույցներին՝ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի դրա շնորհիվ կանխվի Հայաստանի դեմ ադրբեջանական պոտենցիալ ագրեսիան:

Ավելին, Եվրախորհրդարանը  կոչ է անում տնտեսական բնույթի պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և հրաժարվել Ադրբեջանից գազ և նավթ գնելուց»,- ասել է Արտյոմ Երկանյանը:

Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար Ադրբեջանը իսկապե՞ս այդքան կարևոր է:

Մանրամասները՝ տեսանյութում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

08:30 18.04.2025

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

ԱՄՆ վարչակազմը հրաժարվել է երաշխավորել, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմասնակցի ԵՄ-ի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլին, որը նախատեսված է հաջորդ շաբաթ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում։ Լրագրողների համար հերթական ճեպազրույցում, մեկնաբանելով եվրոպացիների այս ծրագրերը, ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսը փաստացի խոստովանել է, որ Ռուբիոն կարող է չգնալ Լոնդոն։ «Ես լսել եմ այս հայտարարությունը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:20 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

08:15 18.04.2025

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

Հենրիխ Մխիթարյանը Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից (2-2) հետո գրառում է կատարել. «Կհանդիպենք կիսաեզրափակչում»,- սոցցանցերում գրել է 36-ամյա ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը կիսաեզրափակչում կմրցի կատալոնական «Բարսելոնայի» հետ:   ...

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

08:10 18.04.2025

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

ԱՄՆ-ի 145% մաքսատուրքերը, որոնք սահմանվում են չինական ապրանքների վրա, կարող են կրճատվել և դժվար թե այն բարձրացվի։ Այս մասին հինգշաբթի օրը Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ ուզում, որ սակագները բարձրանան, ես կարող եմ չբարձրացնել դրանք կամ, նույնիսկ, հնարավոր է ցանկանամ իջեցնել դրանք որոշակի մակարդակի»,- ասել է պետության […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:00 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հոկեյում էական առաջընթաց ունենք

00:00 18.04.2025

Հոկեյում էական առաջընթաց ունենք

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...

BACK_TO_TOP