Նա գումարի համար չի խաղում մեր թիմում. Գունկոն՝ Գլուշակովի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
+3.09 oC

Նա գումարի համար չի խաղում մեր թիմում. Գունկոն՝ Գլուշակովի մասին

17:20 01.03.2024

Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն խոսել է երևանյան ակումբի նորեկ, Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Դենիս Գլուշակովի մասին:

«Գլուշակովին ճանաչում եմ երկար ժամանակ: Երբ չորս տարի առաջ գլխավորեցի «Խիմկին», ցանկանում էի նրան թիմ հրավիրել, բայց չստացվեց։

Ամենակարևորն այն է, որ Գլուշակովը ցանկանում է խաղալ, ինչը արդեն ցույց է տվել նորամուտի խաղում։ Մեզ կօգնի այն փորձը, որը նա ունի։ Թերևս նա ոչ միայն «Ուրարտուի», այլև ամբողջ առաջնության ամենափորձառու խաղացողներից է։ Դենիսն իր խաղով այստեղ կարժանանա նույն հարգանքին, ինչ Ռուսաստանում ունի։ Նշեմ նաև, որ նա գումարի համար չի խաղում մեր թիմում։ Նրա խաղալու ցանկությունն առավել է, քան ֆինանսական բաղադրիչը: Անգամ Հայաստանի առաջնության չափանիշներով նա գրոշներ է ստանում»,- հայտնել է ռուս մասնագետը «РИА Новости»-ի հետ զրույցում:

37-ամյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակում է տեղափոխվել «Ուրարտու», պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրաստանը հրաժարվում է ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններից մինչև 2028 թվականը. Կոբախիձե

19:30 28.11.2024

Վրաստանը հրաժարվում է ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններից մինչև 2028 թվականը. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը որոշում է կայացրել մինչև 2028 թվականը դադարեցնել ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցի քննարկումը, փոխանցում է  ՏԱՍՍ-ը: «Մենք այսօր որոշում ենք կայացրել այլևս օրակարգ չդնել ԵՄ-ին անդամակցելու մասին բանակցությունների բացման հարցը մինչև 2028 թվականը: Մենք նաև մինչև 2028 թվականը հրաժարվում ենք Եվրամիության բոլոր բյուջետային […] ...

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

19:21 28.11.2024

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Շիրակի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք ու հայտնվել բնակչի հողամասում. կա տուժած

19:14 28.11.2024

Շիրակի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք ու հայտնվել բնակչի հողամասում. կա տուժած

Այսօր՝  նոյեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:15-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Բավրա ավտոճանապարհի Քեթիի ոլորանների սկզբնամասում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել մի մասը և հայտնվել բնակչի տան տարածքում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: Պարեկային […] ...

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

19:09 28.11.2024

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Փակ են Սպիտակի ոլորանները (մաքրման աշխատանքներով պայմանավորված) և Տաշիր-Բլագոդարնոյե, Սարատովկա-Նովոսելցովո ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար երթևեկելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: […] ...

Նախանշվում է Հայաստան-Արգենտինա շփումների ակտիվացում սննդամթերքի անվտանգության ոլորտում

19:01 28.11.2024

Նախանշվում է Հայաստան-Արգենտինա շփումների ակտիվացում սննդամթերքի անվտանգության ոլորտում

ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության դեսպանության հյուպատոս և կոմերցիոն բաժնի ղեկավար Նիկոլաս Պասամանին։ Հանդիպումը կազմակերպվել էր արգենտինական կողմի նախաձեռնությամբ և կրում էր ճանաչողական բնույթ: Քննարկվել են Արգենտինայից Հայաստան մսամթերքի, կաթնամթերքի և կենդանական ծագման այլ մթերքների, ինչպես նաև Հայաստանից Արգենտինա որոշակի ապրանքատեսակների արտահանման-ներմուծման վերաբերյալ համագործակցության հնարավորությունները՝ հաշվի առնելով նաև Արգենտինայում հայկական մեծաքանակ […] ...

Սուբվենցիաներ, օրհներգի քառատողերի դասավորություն. գործադիրի այսօրվա որոշումները

18:53 28.11.2024

Սուբվենցիաներ, օրհներգի քառատողերի դասավորություն. գործադիրի այսօրվա որոշումները

Կփոխվի ՀՀ օրհներգի քառատողերի դասավորությունը, կսահմանվի կատարման ստանդարտ: Պատգամավորական այս նախաձեռնությունը շրջանառության մեջ է դրվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի,  պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Թագուհի Ղազարյանի կողմից: 2024թ.-ի պետական բյուջեից մարզպետերի աշխատակազմերին կհատկացվի 2 մլրդ 43 մլն 744 հազար դրամ: Այսկերպ կֆինանսավորվի 20 համայնքի թվով 29 սուբվենցիոն ծրագիր: Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ձմեռային անվադողերով երթևեկելը կդառնա […] ...

BACK_TO_TOP