Ընտրական իրավախախտումների վերաբերյալ բարձրացված հրատապ խնդիրներին արագ արձագանքելու նպատակով գործարկվել է թեժ գիծ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 04 2025
  • $
    391.07
  • RUBLE
    4.66
  • 443.20
WEATHER
+6.09 oC

Ընտրական իրավախախտումների վերաբերյալ բարձրացված հրատապ խնդիրներին արագ արձագանքելու նպատակով գործարկվել է թեժ գիծ

17:58 06.09.2018

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի հայտարարությանը, որտեղ ասվում է, որ ընտրական խախտումների կամ հանցավոր գործողությունների վերաբերյալ ահազանգեր են ստանում:

Գրառման մեջ մասնավորապես նշված է.

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այսօր «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն ասել է, թե ընտրական խախտումների կամ հանցավոր գործողությունների վերաբերյալ ահազանգեր են ստանում, սակայն դրանց վերաբերյալ իրավապահ մարմիններին կհայտնեն, եթե «տեսնեն, որ դա համակարգային բնույթ է կրում»:

Պարոն Մարտիրոսյանին հորդորում եմ ընտրական բնույթի հանցագործության մասին կոնկրետ տվյալների տիրապետելու դեպքում դրանք անհապաղ տրամադրել ՀՀ գլխավոր դատախազությանը, Երևան քաղաքի և վերջինիս վարչական շրջանների դատախազություններին կամ ՀՀ իրավապահ մյուս մարմիններին:

Ի դեպ, հորդորն ուղղված է ոչ միայն Արմեն Մարտիրոսյանին, այլ նաև բոլոր այն անձանց, ովքեր առնչվել են նման դրսևորումների կամ ունեն ընտրական իրավախախտումների մասին որոշակի կոնկրետություն ենթադրող տվյալներ:

Հիշեցնեմ, որ ընտրական իրավախախտումների վերաբերյալ բարձրացված հրատապ խնդիրներին արագ արձագանքելու նպատակով Երևանի դատախազությունում արդեն իսկ գործարկվել է թեժ գիծ՝ 511603 հեռախոսահամարով, որը մինչև քվեարկության օրը աշխատանքային օրերին կգործի ժամը 09:00-ից 19:00-ը, իսկ քվեարկության օրը՝ շուրջօրյա»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Զվարթնոց տաճարի մոտակայքում. կան տուժածներ

23:59 12.04.2025

ՃՏՊ Զվարթնոց տաճարի մոտակայքում. կան տուժածներ

Ապլիլի 12-ին, ժամը 18:15-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զվարթնոց տաճարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները: Մինչ […] ...

Ի՞նչ ներբերանգներ են երևում Թուրքիայի ներքաղաքական կյանքում

23:54 12.04.2025

Ի՞նչ ներբերանգներ են երևում Թուրքիայի ներքաղաքական կյանքում

Վերջին շաբաթներն ակտիվ էին Թուրքիայի ներքաղաքական կյանքում: Հիմա կարծես իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է, բայց ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում և ի՞նչ ազդեցություն կարող են դրանք ունենալ: Այս մասին հեռավար «Հորիզոնին» հարցազրույց է տվել Ստամբուլում գործող «Ակօս» պարբերականի խմբագիր Բագրատ Էստուքյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...

Ենոքավան հնարավոր է հասնել հիմնանորոգված ճանապարհով. ՏԿԵ նախարարություն

23:47 12.04.2025

Ենոքավան հնարավոր է հասնել հիմնանորոգված ճանապարհով. ՏԿԵ նախարարություն

ՀՀ ՏԿԵ նախարարությունը Ֆեյսբուքի էջում հայտնել է, որ Ենոքավան հնարավոր է հասնել հիմնանորոգված ճանապարհով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում

23:43 12.04.2025

Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում

Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Ճանապարհը մշակվում է աղ-ավազով։ Վարորդներին հորդորում են լինել ուշադիր և չգերազանցել թույլատրելի արագությունը։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Ապամոնտաժվել են սյուների գովազդային վահանակները

23:37 12.04.2025

Ապամոնտաժվել են սյուների գովազդային վահանակները

Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ Թումանյան փողոցում ապամոնտաժվել են սյուների գովազդային վահանակները: «Երևանում պետք է ձևավորենք ավելի գեղեցիկ և մաքուր միջավայր՝ քաղաքի բնակիչների ու հյուրերի համար»,- նշվում է հաղորդագրության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ստեփանավանում «Mercedes»-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը. տուժածներ չկան

23:26 12.04.2025

Ստեփանավանում «Mercedes»-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը. տուժածներ չկան

Ապրիլի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 68-ամյա Սուրեն Ս.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Ստեփանավան քաղաքից դեպի Տաշիր տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Դեպքի վայր ժամանած «Ստեփանավան» բժշկական […] ...

BACK_TO_TOP