Շուրջ 4 մլն դրամի հափշտակություն կատարելու և դրան օժանդակելու մեջ մեղադրվող ՊՆ պաշտոնատար անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+6.09 oC

Շուրջ 4 մլն դրամի հափշտակություն կատարելու և դրան օժանդակելու մեջ մեղադրվող ՊՆ պաշտոնատար անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

11:26 28.02.2024

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Մ. Մ.-ն, զբաղեցնելով ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի հրամանատարի պաշտոնը, իր իշխանական և ծառայողական լիազորությունները, ինչպես նաև դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, ինչպես անձամբ, այնպես էլ իր գումարտակի դասակներից մեկի հրամանատարի օժանդակությամբ, հափշտակել է իրենց վստահված՝ ընդհանուր շուրջ 4 մլն ՀՀ դրամի նյութական և իրային միջոցները:

Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ Մ. Մ.-ն 2022 թվականի հոկտեմբերից 2023 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում մաս-մաս հափշտակել է իր ղեկավարած գումարտակի տրանսպորտային միջոցների համար հատկացված ավելի քան 500 հազար ՀՀ դրամի 1.200 լիտր դիզելային վառելիք: Հիշյալ պաշտոնատար անձը հափշտակված դիզելային վառելիքը իր ծառայողական օգտագործման ավտոմեքենայով մաս-մաս տեղափոխել և հանձնել է իր անմիջական ծառայողական ենթակայության տակ գտնվող՝ նյութատեխնիկական ապահովման դասակի հրամանատար Կ. Ս.-ին՝ վերջինիս հանձնարարելով վաճառել այն ու ստացված գումարը փոխանցել իրեն:

Բացի այդ, Կ. Ս.-ն, իր վերադասի կողմից գույքը հափշտակելուն օժանդակելու դիտավորությամբ, զորամասից հափշտակված նյութական միջոցները, այն է՝ շուրջ 3,5 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ զինվորական համազգեստները, զրահաբաճկոնները, քնապարկերն ու անձրևանոցները, պաշտպանական միջոցներն ու զինվորական հանդերձանքի այլ պարագաները տեղափոխել ու պահել է այդ նպատակով ժամանակավորապես ձեռք բերած ավտոտնակում: Նշված իրերը չեն հանձնվել զորամասի զինծառայողներին և տնօրինվել են գումարտակի հրամանատար Մ. Մ.-ի հայեցողությամբ, սակայն 2023 թվականի օգոստոսի 24-ին հայտնաբերվել և առգրավվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից հիշյալ պահեստարանում կատարված խուզարկությամբ:

Վերը նշված հանցավոր արարքների համար ՊՆ գումարտակի հրամանատար Մ. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրեսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (2 դրվագ), իսկ վերջինիս օժանդակած Կ. Ս.-ին՝ 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նավթի գները կտրուկ նվազել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին լուրերի ֆոնին

00:00 26.11.2024

Նավթի գները կտրուկ նվազել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին լուրերի ֆոնին

Երկուշաբթի երեկոյան նավթի գները կտրուկ իջել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին մամուլում հայտնված տեղեկություններից հետո: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունվարյան ֆյուչերսների գնանշումները ժամը 19:25-ին նվազել են 1,62 դոլարով (2,16%)՝ հասնելով 73,55 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ WTI նավթի հունվարյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 1,61 դոլարով (2,26%)՝ […] ...

ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթյան ծովի ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը

23:52 25.11.2024

ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթյան ծովի ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը

ՆԱՏՕ-ն այս տարվա վերջից կուժեղացնի Բալթիկ ծովում կարևոր ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը՝ հնարավոր դիվերսիաները կանխելու համար, երկուշաբթի հաղորդել է PAP գործակալությունը։ Նշվում է, որ այս մասին հայտարարվել է Տուրեկում (Լեհաստան) Դաշինքի ռազմածովային հրամանատարության համաժողովում։ «Հիմնական տարածքների ավելի լայն և հստակ հսկողություն, այդ թվում հակաականային նավերի միջոցով, որոնք հագեցած են ռոբոտներով և ստորջրյա աշխատանքի համար սենսորներով, նախատեսված […] ...

Բորելը ԵՄ-ին կոչ է արել ապահովել սեփական անվտանգությունը՝ ԱՄՆ-ի ծրագրերի անորոշության պայմաններում

23:44 25.11.2024

Բորելը ԵՄ-ին կոչ է արել ապահովել սեփական անվտանգությունը՝ ԱՄՆ-ի ծրագրերի անորոշության պայմաններում

ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել ուժեղացնել ԵՄ անվտանգությունը, որպեսզի այն ավելի քիչ կախված լինի ԱՄՆ-ից։ Այս մասին նա գրել է հոդվածում, որտեղ ամփոփում է իր գործունեությունը որպես ԵՄ դիվանագիտության ղեկավար։ «Մենք այլընտրանք չունենք. հրամայական է, որ մենք կարողանանք ապահովել մեր անվտանգությունը: Մեր բարեկեցությունն ու ապագան չեն կարող շարունակել կախված լինել […] ...

Սոցիալ-դեմոկրատները 2025 թվականի փետրվարի ընտրություններում կանցլերի պաշտոնում կառաջադրեն Շոլցին

23:36 25.11.2024

Սոցիալ-դեմոկրատները 2025 թվականի փետրվարի ընտրություններում կանցլերի պաշտոնում կառաջադրեն Շոլցին

Գերմանիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) ղեկավարությունը որոշել է 2025 թվականի փետրվարի 23-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում այս պաշտոնում առաջադրել կանցլեր Օլաֆ Շոլցին, հայտնում է TagesSpiegel-ը։ Այս որոշումը պետք է հաստատի կուսակցության համագումարը 2025 թվականի հունվարի 11-ին, հավելում է թերթը և պարզաբանում, որ դա ընդամենը ձևականություն է լինելու։ Նախկինում SPD-ում բանավեճ էր ընթանում այն մասին, թե արդյոք […] ...

Սերբիայի խորհրդարանում կռվել են իշխող կուսակցության եւ ընդդիմության անդամները

23:28 25.11.2024

Սերբիայի խորհրդարանում կռվել են իշխող կուսակցության եւ ընդդիմության անդամները

Սերբիայի Ժողովրդական ժողովում (խորհրդարանում) իշխող կուսակցության և ընդդիմության խորհրդարանականները ծեծկռտուք են կազմակերպել, երկուշաբթի հաղորդում է Associated Press-ը: Կռիվը ծագել է նոյեմբերի սկզբին Նովի Սադ քաղաքի կայարանի շենքի հովանոցի փլուզման հետ կապված վեճից։ Փլուզման հետևանքով մարդիկ էին զոհվել։ Գործակալության տվյալներով՝ ընդդիմության ներկայացուցիչները հանդիպման ժամանակ, որտեղ քննարկվում էր բյուջեի օրինագիծը, պաստառ են կախել՝ «Ձեռքերդ արյունոտ է» մակագրությամբ։ […] ...

Ո՞վ է լինելու Վրաստանի ապագա նախագահը

23:20 25.11.2024

Ո՞վ է լինելու Վրաստանի ապագա նախագահը

Այսօր գումարվել է Վրաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը: Այն անցել է բացառիկ պայմաններում, քանի որ խորհդարան անցած բոլոր 4 ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են օրենսդիր մարմնում աշխատելուց՝ հայտարարելով, որ ընտրությունները կեղծվել են: Չնայած ընդդիմության բողոքներին, Վրաստանում գործի է անցնում ոչ միայն օրենսդիր, այլ արդեն նաև գործադիր իշխանությունը: Կառավարությունում լուրջ փոփոխություններ կլինե՞ն, որոնք կազդեն Հայաստանի հետ հարաբերությունների […] ...

BACK_TO_TOP