21:48 26.02.2024
Հայաստանում կալանավորվել է մի անձ, որը գտնվում է Ռուսաստանի կողմից հայտարարված միջազգային հետախուզման մեջ: Դեռևս պարզ չէ, թե արյոք նա կարտահանձնվի Ռուսաստանի իրավապահներին:
Ի՞նչ է արել այդ անձը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։
«Այսօր հայտնի դարձավ, որ 31-ամյա այդ քաղաքացին կալանավորվել է Երևանի Շահամիրյանների փողոցում գտնվող մի տնից: Նա 2019թ.-ի ապրիլից Ռուսաստանի կողմից միջազգային հետախուզման մեջ է, և ռուսական իրավապահ ծառայությունները նրան մեղադրում են մարդասպանության համար:
Ռուսական կողմը տեղեկացել է այն մասին, որ նա ձերբակալվել է, և այժմ պետք է որոշում կայացվի՝ նա արտահանձնվելո՞ւ է, թե ոչ:
Ես ինձ թույլ կտամ կարծիք հայտնել, որ այս գործը ուղղակիորեն կապված է անցած շաբաթ տեղի ունեցած հայտնի սկանդալային պատմության հետ, երբ Մոսկվայում կալանավորվեց Ադրբեջանի մի քաղաքացի՝ Քամիլ Զեյնալլին, ով մեղադրվում էր արցախյան 2-րդ պատերազմի ժամանակ հայ ծերունուն դաժանորեն սպանելու մեջ և ռուս իրավապահների կողմից ազատ էր արձակվել՝ հակառակ նրան, որ Հայաստանի կողմից նրան հետախուզման և արտահանձնման առաջարկ կար:
Եվ այս դեպքում ևս ես ինձ թույլ կտամ ենթադրել, որ Ռուսաստանի կողմից հետախուզման մեջ գտնված քաղաքացուն այս անգամ էլ Հայաստանի իշխանությունները չեն արտահանձնի»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Մինչ այդ նման դեպքերում Հայաստանը արտահանձնո՞ւմ էր Ռուսասատնի կողմից հետախուզվողներին:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
10:41 10.04.2025
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսված է իր այցը տարածաշրջան, որը կծառայի խաղաղության և անվտանգության օրակարգինԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում Տաշքենդում հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում խաղաղությանը եւ անվտանգությանը վերաբերող հարցեր: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ չնայած խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտին՝ Ադրբեջանը լրացուցիչ նախապայմաններ է առաջադրում, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման եւ գործունեության դադարեցման վերաբերյալ: Արհեստական […] ...
10:24 10.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 10-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 426 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 434․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․52 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․63 դրամ։ ...
10:17 10.04.2025
«Բարսելոնան» ջախջախել է «Բորուսիային»․ ՉԼ 1/4 եզրափակիչՉեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնան» սեփական դաշտում 4-0 հաշվով հաղթել է Դորտմունդի «Բորուսիային»։ Դուբլ է գրանցել Ռոբերտ Լևանդովսկին, մեկական անգամ էլ աչքի են ընկել Ռաֆինյան ու Լամին Յամալը։ Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին։ ...
10:08 10.04.2025
Արագյուղի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակԱպրիլի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի «Արագյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
10:00 10.04.2025
Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը Ռուբիոյի հետ քննարկել է Գազայի և Ուկրաինայի իրավիճակըՍաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել է երկու երկրների համատեղ ջանքերը՝ Ուկրաինայում, Գազայի հատվածում, Եմենում և Սուդանում հակամարտությունները լուծելու համար։ Այս մասին հայտնել է թագավորության արտաքին գործերի նախարարությունը։ «Կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ համակարգման ամրապնդման և համատեղ գործողությունների ակտիվացման ուղիները, […] ...
09:58 10.04.2025
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԵԱ-ումՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի ներկայացուցիչների մրցելույթների ժամանակացույցն ապրիլի 13-21-ը Քիշնևում կայանալիք Եվրոպայի առաջնությունում։ Հայաստանը մրցաշարին կմասնակցի 20 ծանրորդով` 10 տղամարդ, 10 կին։ Տղամարդիկ՝ Գառնիկ Չոլակյան (61 կգ) – ապրիլի 14` 20:00, Գոռ Սահակյան (73 կգ) – ապրիլի 16` 17:00, Ռաֆիկ Հարությունյան (81 կգ) – ապրիլի 17` 20:00, Մնացական Աբրահամյան (89 կգ) – ապրիլի […] ...