14:56 06.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում խոսել է եկամտահարկի փոփոխությունների մասին: Վարչապետն առաջարկել է եկամտահարկի դրույքաչափերի փոփոխման 2 մոդել: Առաջին մոդելի համաձայն՝ մինչև 250 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները վճարեն 20 տոկոս եկամտահարկ, իսկ 250 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողները՝ 25 տոկոս: Մյուս մոդելի համաձայն՝ ձևավորվում է 23 տոկոս համահարթ եկամտահարկ:
«Մոտավորապես 160 հազար քաղաքացիների համար եկամտային հարկի դրույքաչափը մեր կողմից առաջարկած համահարթ մոդելի դեպքում չի փոխվում »,- նշել է նա:
Վարչապետի խոսքով՝ այսօր մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները վստահորեն ավելի շատ դե ֆակտո գումար են ստանում, և այդ հանգամանքը խրախուսում է ստվերային տնտեսությունը, ինչը վատ է:
«Նվազագույն աշխատավարձի բարձրացման դեպքում խնդրի մի մասը կլուծենք: Մեր կառավարության առաջարկած 2 մոդելներից ես ինքս ինձ համար ճիշտ եմ համարում համաձայնության գալ համահարթ տարբերակին: 23 կամ գուցե 22 տոկոս եկամտային հարկը ավելի հեռանկարային է մեր երկրի տնտեսության համար»,- նշել է նա:
Նիկոլ Փաշինյանը նաև ասել է, որ կառավարությունը տարեկան կտրվածքով 0,5 տոկոսով եկամտահարկը կիջեցնի ՝ հասնելով 20 տոկոսի:
«Հիմա սկսենք 23 տոկոսով և կառավարությունը պարտադրվի 0,5- ով իջնել և հասնել 20 տոկոսի»,- ասել է Փաշինյանը:
Փաշինյանը նաև ասել է, որ ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների միջև պետք է տարբերություն չդնենք:
«Լավ մեսիջ չէ օտարերկրյա և տեղացի ներդրողների միջև տարբերակում դնելը, ուստի մենք աշխատում ենք այս ուղղությամբ, որ ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների միջև տարբերություն չդնենք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Ամփոփելով իր ֆեյսբուքյան ուղիղ եթերը՝ վարչապետը ասել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իշխանության լիարժեք կրողն են:
«Այն պահին, երբ հեռանամ վարչապետի պաշտոնից, պիտի լինեն երաշխիքներ, որ որևէ մեկը չի կարող իշխանությունը վերցնել ժողովրդի ձեռքից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նա նաև խնդրել է, որ պետք չէ արագ և բուռն ռեակցիաներ տալ եկամտահարկի փոփոխությունները, այլ դրանք քննարկման միջոցով անցկանցնել:
«Մեր նպատակը չէ խրախուսել ցածր աշխատավարձը. 80 հազար դրամ աշխատավարձը քիչ է, ինչ ուզում եք ասեք, քիչ է: Համահարթ մոդելը խրախուսում է բարձր աշխատավարձը, իսկ այսօրվա համակարգը խրախուսում է ցածր աշխատավարձը: Նախկինում տարվել է աղքատության խրախուսման քաղաքականություն: Մենք ասում ենք՝ գործատո՛ւ ջան, դու այս համակարգով հնարավորություն կունենաս աշխատավարձը բարձրացնել առանց հարկային բեռի: Մեր նպատակն է, որ խրախուսենք բարձր որակավորում ունեցող աշխատանքը և բարձր աշխատավարձը՝ 400, 500, 700 հազար դրամ»,- ասել է Փաշինյանը:
Վարչապետը նշել է, որ կառավարության կողմից առաջարկված 2 տարբերակները ընտրվել են 10 և ավելի հնարավոր սցենարներից:
16:44 29.04.2025
Ծանրամարտի կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները` դասակարգման առաջատարներԾանրամարտի եվրոպական ֆեդերացիան թարմացրել է կանանց և տղամարդկանց հավաքականների դասակարգման աղյուսակները` ներկայացնելով թոփ-6-երը: Կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները առաջատարներն են: Կանանց հավաքականը 581 միավորով է առաջին տեղում, տղամարդկանցը` 652 միավորով: Հիշեցնենք, որ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները հաղթել էին թիմային պայքարում: ...
16:37 29.04.2025
Տալլինում համատեղ ասուլիս են տվել Հայաստանի և Էստոնիայի վարչապետերըՀայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, ԵՄ հետ հարաբերությունների խորացման և մի շարք այլ ուղղությունների շուրջ Տալլինում համատեղ մամուլի ասուլիս են տվել Հայաստանի և Էստոնիայի վարչապետերը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
16:30 29.04.2025
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է կրթության ոլորտին վերաբերող օրենքների նախագծերՆախագծի ընդունման նպատակն է կարգավորել կրթության բնագավառում տեսչական մարմնի վերահսկողության համապարփակ գործունեությունը: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ին գումարված նիստում ներկայացնելով «Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ […] ...
16:22 29.04.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստինՈւզբեկստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Տաշքենդում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի 105-րդ նիստին, որի ընթացքում մասնակիցները մտքեր են փոխանակել ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական համագործակցության արդիական հարցերի շուրջ: ...
16:16 29.04.2025
Աշխարհի գավաթի բացարձակ հաղթողներ Արթուր Դավթյանն ու Համլետ Մանուկյանը պարգևատրվել ենՍպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի բացարձակ հաղթողներ Արթուր Դավթյանն ու Համլետ Մանուկյանը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում պարգևատրվել են: Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն ու Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը հենացատկում մասնակցել է աշխարհի գավաթի 6 փուլերից 5-ին և նվաճել 4 ոսկե մեդալ: Երիտասարդների աշխարհի չեմպիոն, 17-ամյա Համլետ Մանուկյանը նժույգ թափերում մասնակցել է […] ...
16:10 29.04.2025
Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. մայրը 4 ամսական տղային հայտնաբերել է օրորոցում մահացածԵրեկ՝ ապրիլի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի գյուղերից մեկի տանը երեխայի դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, գյուղ է ժամանել Լոռու մարզային քրեկան վարչության օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ […] ...