ՌԴ-ն և Ադրբեջանը նոյեմբերի 9-ի հայտարարության կետերով իրենց պարտավորությունները խախտել են, ԼՂ-ում հայ չկա. ՀՀ վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.78
  • RUBLE
    4.56
  • 432.41
WEATHER
+18.09 oC

ՌԴ-ն և Ադրբեջանը նոյեմբերի 9-ի հայտարարության կետերով իրենց պարտավորությունները խախտել են, ԼՂ-ում հայ չկա. ՀՀ վարչապետ

14:11 19.02.2024

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի՝ Լեռնային Ղարաբաղում տեղակայման նպատակը ԼՂ հայությանը պաշտպանելն էր: Այդ իմաստով այն, որ Լեռնային Ղարաբաղում հայ չկա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվությունն է համարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փաշինյանն այս մասին խոսել է՝ անդրադառնալով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը և «Զանգեզուրի միջանցքի» մասին Ադրբեջանի խոսույթին։

«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում չկա որևէ բան, որ միջանցք է անցնելու Հայաստանի տարածքով, հնարավոր չէ դա գտնել: Չկա այդպիսի բան, որ որևէ այլ երկիր ՀՀ որևէ տարածք վերահսկելու է: Խոսք է գնում տարածաշրջանային կոմունիկացիաների մասին:

Դուք գիտեք նաև, որ մեր դիրքորոշումը ամբողջական ներկայացնելու համար ստեղծել և առաջարկել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Դա մեր տեսլականն է»,- ասել է Փաշինյանը։

Ինչ վերաբերում է վտանգներին՝ վարչապետը նշել է, որ Ադրբեջանի ղեկավարի օգտագործած խոսույթն արդեն ազդանշան է դրանց առկայության մասին:

«Ինչպե՞ս է պետք դիմակայել այդ վտանգներին: Առաջին հերթին դա (վտանգները-խմբ.) նաև միջազգային հարաբերություններում պետք է կառավարել։ «Խաղաղության խաչմերուկի» ստեղծման պատճառներից մեկը ո՞րն է. Ադրբեջանը փորձում էր տպավորություն ստեղծել, թե մենք չենք ուզում ճանապարհ տալ որևէ մեկին։

Այն, ինչ խոսվում է, թե Ռուսաստանը պետք է մեր տարածքում որևէ բան վերահսկի՝ 9-րդ կետում չկա գրած, էլ չեմ ասում, որ եռակողմ հայտարարության այն մնացած կետերը, ըստ էության, Ադրբեջանը և ՌԴ-ն ճղել-գցել են մի կողմ։ Այդ 9-րդ կետին հղումն արդեն էլ արդիական չէ, որովհետև և ՌԴ-ն, և Ադրբեջանը նախորդ կետերով իրենց պարտավորությունները ամբողջությամբ խախտել են, այսօր Լեռնային Ղարաբաղում հայ չկա:

Դա նաև Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվությունն է, որի տեղակայման նպատակը Լեռնային Ղարաբաղի հայությանը պաշտպանելն էր»,- եզրափակեց Փաշինյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսված է իր այցը տարածաշրջան, որը կծառայի խաղաղության և անվտանգության օրակարգին

10:41 10.04.2025

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսված է իր այցը տարածաշրջան, որը կծառայի խաղաղության և անվտանգության օրակարգին

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում Տաշքենդում հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում խաղաղությանը եւ անվտանգությանը վերաբերող հարցեր: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ չնայած խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտին՝ Ադրբեջանը լրացուցիչ նախապայմաններ է առաջադրում, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման եւ գործունեության դադարեցման վերաբերյալ: Արհեստական […] ...

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 10-ին

10:24 10.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 10-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 426 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 434․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․52 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․63 դրամ։ ...

«Բարսելոնան» ջախջախել է «Բորուսիային»․ ՉԼ 1/4 եզրափակիչ

10:17 10.04.2025

«Բարսելոնան» ջախջախել է «Բորուսիային»․ ՉԼ 1/4 եզրափակիչ

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնան» սեփական դաշտում 4-0 հաշվով հաղթել է Դորտմունդի «Բորուսիային»։ Դուբլ է գրանցել Ռոբերտ Լևանդովսկին, մեկական անգամ էլ աչքի են ընկել Ռաֆինյան ու Լամին Յամալը։ Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին։ ...

Արագյուղի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:08 10.04.2025

Արագյուղի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ապրիլի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի «Արագյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը Ռուբիոյի հետ քննարկել է Գազայի և Ուկրաինայի իրավիճակը

10:00 10.04.2025

Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը Ռուբիոյի հետ քննարկել է Գազայի և Ուկրաինայի իրավիճակը

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել է երկու երկրների համատեղ ջանքերը՝ Ուկրաինայում, Գազայի հատվածում, Եմենում և Սուդանում հակամարտությունները լուծելու համար։ Այս մասին հայտնել է թագավորության արտաքին գործերի նախարարությունը։ «Կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ համակարգման ամրապնդման և համատեղ գործողությունների ակտիվացման ուղիները, […] ...

Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԵԱ-ում

09:58 10.04.2025

Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԵԱ-ում

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի ներկայացուցիչների մրցելույթների ժամանակացույցն ապրիլի 13-21-ը Քիշնևում կայանալիք Եվրոպայի առաջնությունում։ Հայաստանը մրցաշարին կմասնակցի 20 ծանրորդով` 10 տղամարդ, 10 կին։ Տղամարդիկ՝ Գառնիկ Չոլակյան (61 կգ) – ապրիլի 14` 20:00, Գոռ Սահակյան (73 կգ) – ապրիլի 16` 17:00, Ռաֆիկ Հարությունյան (81 կգ) – ապրիլի 17` 20:00, Մնացական Աբրահամյան (89 կգ) – ապրիլի […] ...

BACK_TO_TOP