20:00 06.09.2018
Ուկրաինայի հայերի միությունը հայրենակիցների հետ համագործակցությունը ընդլայնելու համար նոր ձևաչափ է կիրառում:
Սեպտեմբերի 4-ին Կիևում տեղի է ունեցել Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային ժառանգության կոմիտեի և «Ուկրաինայի հայերը» քաղաքացիական պլատֆորմի համատեղ նիստը: Պատմամշակութային ժառանգության կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանը ներկայացրել է առաջիկա ծրագրերը: Քննարկվել են «Ուկրաինայի հայերը» քաղաքացիական պլատֆորմի ակտիվիստների մասնակցությունը նախատեսված միջոցառումներին:
Ինչպես հաղորդում է AnalitikaUA.net կայքը, Ուկրաինայի հայերի միության և «Ուկրաինայի հայերը» քաղաքացիական պլատֆորմի համատեղ միջոցառումները, որոնց մասնակցում են հայկական սփյուռքի հայտնի ներկայացուցիչներ, պարբերաբար անցկացվում են 2015 թվականից:
Ըստ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի՝ «Ուկրաինայի հայերը» քաղաքացիական պլատֆորմը մեծ ներուժ ունի:
«Որքան հաճախ են տեղի ունենում նման հանդիպումները հարթակի շրջանակներում, այնքան ավելի զորեղ է դառնում ուկրաինահայ համայնքը»,- նշել է Վիլեն Շատվորյանը:
«Ուկրաինայի հայերի միության շրջանակներում նոր հասարակական նախաձեռնությունը մասնավորապես` «Ուկրաինայի հայերը» քաղաքացիական պլատֆորմը, տարբեր պատճառներով տարածաշրջանային համայնքներում չներգրավված հայրենակիցների հետ համագործակցությանն ուղղված ձևաչափ է:
Պլատֆորմի գրեթե բոլոր ակտիվ մասնակիցները հայտնի ստեղծագործող մարդիկ են, և պատահական չէ, որ համատեղ հանդիպումներն անցկացվում են հենց Ուկրաինայի հայերի միության (ՈՒՀՄ-ի) պատմամշակութային հանձնաժողովի շրջանակներում: Այս ձևաչափը ամենամոտն է բոլոր նրանց, ովքեր առօրյա կյանքում ապրում են ստեղծագործական կյանքով»,- ասել է հարթակի համակարգող Մարատ Հակոբյանը:
Ուկրաինայի հայերի միությունը՝ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ, միակ կառույցն է, որը միավորում է Ուկրաինայում գործող բոլոր համայնքները և հայկական կազմակերպությունները։
10:54 29.04.2025
Պայթյուն՝ Սևան-Երևան ճանապարհին գործող գազալցակայանումԱյսօր՝ ապրիլի 29-ին, պայթյուն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում գործող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել գազալցակայանի հետնամաում՝ […] ...
10:51 29.04.2025
Ավտոբուսի վարորդ է ազատվել աշխատանքից քաղաքացու հետ վեճից հետո«Երևանի ավտոբուս» ՓԲԸ մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ երեկվա միջադեպից հետո ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից։ «Երեկոյան համացանցում տարածված տեսանյութը, որտեղ 49 երթուղին սպասարկող 5750 պետհամարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը ոչ պատշաճ վարքագիծ է դրսևորում քաղաքացու նկատմամբ, մանրամասն ուսումնասիրվել է «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ում, որոշում է կայացվել վարորդին ազատել աշխատանքից»,-գրել է «Երեւանի […] ...
10:30 29.04.2025
Ավարտվել է Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ 14 անձի մասով քրեական վարույթի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի փետրվարի 5-ին Մերձավան բնակավայրում մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել ծեծկռտուք, որի ժամանակ Ա.Ղ.-ն իր մոտ եղած ինքնաձիգով կրակոցներ է արձակել Մ.Խ.-ի կողմնակիցների […] ...
10:22 29.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 29-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 438 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 444 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․66 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.79 դրամ: ...
10:13 29.04.2025
Մ-2 միջպետական ճանապարհի մի հատվածում կատարվում են գծանշման աշխատանքներՄ-2 միջպետական ճանապարհի՝ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանով անցնող հատվածում ճանապարհների ընթացիկ սպասարկման շրջանակներում կատարվում են գծանշման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...
10:00 29.04.2025
Հյուսիսային Կորեան ռազմական պատվիրակություն է ուղարկել ՌԴ-ում կայանալիք միջազգային ֆորումինԿԺԴՀ-ի պատվիրակությունը՝ Կորեայի ժողովրդական բանակի գլխավոր քաղաքական տնօրինության պետի տեղակալ Պակ Յոնգ Իրի գլխավորությամբ, մեկնել է Ռուսաստան՝ մասնակցելու III միջազգային հակաֆաշիստական կոնգրեսին։ Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ Ապրիլի 28-ին Փհենյանի միջազգային օդանավակայանում նրանց, ի թիվս այլոց, ճանապարհել է Ռուսաստանի ռազմական կցորդը։ Ապրիլի 28-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երախտագիտություն է հայտնել ԿԺԴՀ-ին, նրա […] ...