13:22 06.09.2018
Ընդամենը 5 ամիս առաջ Գյումրի գետակի առանձին տեղամասեր մաքրվեցին, բայց հիմա նորից նույն տեսարանն է: Պլաստիկ շշերի հսկայական քանակությունը փակել է գետակի հունը։ Չնայած գետակի հարևանությամբ աղբամաններ կան, բայց դրանք դատարկ են: Բնակիչները նախընտրում են աղբը լցնել գետը: Գետակը աղբատար է ծառայում Գյումրիի այն թաղամասների բնակիչների համար, որոնք ապրում են գետակի հարևանությամբ։
Աղբը թափում են բնակիչները, դժգոհում են բնակիչներն ու պահանջում հիմնավորապես մաքրել գետակը, որն անհնարին է դարձել ոչ միայն քաղաքապետարանի՝ ֆինանսական խնդիրներ ունենալու պատճառով, այլև տարածքում կառուցված ապօրինի շինությունների։
«Պարբերաբար գետակի մեջ են հայտնվում թե՛ գազօջախ, թե՛ սառնարան և այլն, և այլն։ Ձեռքի ուժով դուրս կհանենք, կհեռացնենք, բայց չի կարելի ձեռքի ուժով գետակը մաքրել, հնարավոր չէ, պատճառը ցանկապատերի ապօրինի զավթումն է։ Երկրաշարժից հետո մարդիկ եկել են ու ապօրինի զավթել տարածքը՝ կառուցելով ավտոտնակներ ու տներ գետակի ափից մի քանի մետր հեռավորության վրա։ Այդ պատճառով խոշոր տեխնիկան չի կարող մոտենալ գետակին»,- ասել է Գյումրիի բնակկոմունալ ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հարություն Մխիթարյանն ու ավելացրել, որ շշերը դուրս կբերվեն գետակից, բայց դա հարցին ժամանակավոր լուծում կտա։
16:44 29.04.2025
Ծանրամարտի կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները` դասակարգման առաջատարներԾանրամարտի եվրոպական ֆեդերացիան թարմացրել է կանանց և տղամարդկանց հավաքականների դասակարգման աղյուսակները` ներկայացնելով թոփ-6-երը: Կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները առաջատարներն են: Կանանց հավաքականը 581 միավորով է առաջին տեղում, տղամարդկանցը` 652 միավորով: Հիշեցնենք, որ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները հաղթել էին թիմային պայքարում: ...
16:37 29.04.2025
Տալլինում համատեղ ասուլիս են տվել Հայաստանի և Էստոնիայի վարչապետերըՀայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, ԵՄ հետ հարաբերությունների խորացման և մի շարք այլ ուղղությունների շուրջ Տալլինում համատեղ մամուլի ասուլիս են տվել Հայաստանի և Էստոնիայի վարչապետերը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
16:30 29.04.2025
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է կրթության ոլորտին վերաբերող օրենքների նախագծերՆախագծի ընդունման նպատակն է կարգավորել կրթության բնագավառում տեսչական մարմնի վերահսկողության համապարփակ գործունեությունը: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ին գումարված նիստում ներկայացնելով «Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ […] ...
16:22 29.04.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստինՈւզբեկստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Տաշքենդում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի 105-րդ նիստին, որի ընթացքում մասնակիցները մտքեր են փոխանակել ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական համագործակցության արդիական հարցերի շուրջ: ...
16:16 29.04.2025
Աշխարհի գավաթի բացարձակ հաղթողներ Արթուր Դավթյանն ու Համլետ Մանուկյանը պարգևատրվել ենՍպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի բացարձակ հաղթողներ Արթուր Դավթյանն ու Համլետ Մանուկյանը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում պարգևատրվել են: Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն ու Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը հենացատկում մասնակցել է աշխարհի գավաթի 6 փուլերից 5-ին և նվաճել 4 ոսկե մեդալ: Երիտասարդների աշխարհի չեմպիոն, 17-ամյա Համլետ Մանուկյանը նժույգ թափերում մասնակցել է […] ...
16:10 29.04.2025
Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. մայրը 4 ամսական տղային հայտնաբերել է օրորոցում մահացածԵրեկ՝ ապրիլի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի գյուղերից մեկի տանը երեխայի դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, գյուղ է ժամանել Լոռու մարզային քրեկան վարչության օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ […] ...