Աղքյորփիով Հայաստան տանող ճանապարհի կառուցումը կրկին հետաձգվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+9.09 oC

Աղքյորփիով Հայաստան տանող ճանապարհի կառուցումը կրկին հետաձգվել է

20:31 13.02.2024

Մառնեուլիի շրջանի Սադախլո-Ծոփի-Աղքյորփի-Հայաստանի Հանրապետության սահման տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն արդեն երկրորդ տարին է՝ շարունակում են, սակայն շինարարական աշխատանքների ավարտը չի երևում, հայտնում է «Ալիք մեդիան»: Անբարեկարգ ու ընդհատումներով ասֆալտապատվող ճանապարհը խնդիր է առաջացրել այդ ճանապարհից օգտվող Աղքյորփի, Չանախչի, Խոխմել, Օփրեթ գյուղերի բնակիչների համար:

Սադախլո-Ծոփի-Աղքյորփի-ՀՀ սահման ճանապարհը, որի երկարությունը 25 կմ է, տարիներ շարունակ, մեղմ ասած, անմխիթար վիճակում է: Ճանապարհի շինարարությունը մեկնարկել է 2019 թվականից. սկզբում վերանորոգվել է 5 կմ հատվածը, երկու տարվա դադարից հետո՝ 2021 թվականի դեկտեմբերից, ընթանում են 9-18 կմ հատվածի շինաշխատանքները: Ի դեպ, ընթացիկ վերանորոգումը մինչև Աղքյորփի գյուղ չի հասնում:

9-18 կմ ճանապարհահատվածի շինաշխատանքների 8 մլն 319 հազար 982 լարիի արժողությամբ մրցույթը (մրցույթի համարը NAT210019572) Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտը պետական գնումների գործակալության կայքում հայտարարել է 2021 թվականի հոկտեմբերի 11-ին: Մրցույթի արժեքը կազմում էր 8 մլն 319 հազար 982 լարիի: Մրցույթին մասնակցել է 6 ընկերություն, որոնցից «Իբերի» և «Քցիա» ընկերություններն առաջարկել էին նույն գումարը՝ 6 մլն 655 հազար 986 լարի: Պայմանագիրը 2021 թվականի դեկտեմբերի 9-ին կնքվել է «Իբերի» ընկերության հետ: «Իբերի» ՍՊԸ-ն գրանցված է Գարդաբանիի շրջանի Փոնիչալա գյուղում, գործում է 2009 թվականի դեկտեմբերի 12-ից, ընկերության 100 տոկոս բաժնետերը Նիկոլոզ Չախվաշվիլին է:

Վերանորոգման աշխատանքները սկսվել են 2021-ի դեկտեմբերին, ըստ նախնական պայմանագրի, պետք է ավարտվեին 2023 թվականի մարտի 13-ին: Սակայն, «Իբերի» ընկերությունը պայմանագրի ավարտից 3 օր առաջ՝ 2023 թվականի մարտի 10-ին դիմել էր պատվիրատուին՝ Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտին, շինարարական աշխատանքների վերջնաժամկետի երկարաձգման խնդրով, որը բավարարվել էր՝ սահմանվելով 2023 թվականի հունիսի 10-ը: Աշխատանքները, սակայն, այս ժամկետում չավարտվեցին:

2023 թվականի օգոստոսի 7-ին «Իբերի» ընկերությունը կրկին դիմել է պատվիրատուին աշխատանքների ավարտը երկարաձգելու խնդրով, որը ևս բավարարվել և սահմանվել է սեպտեմբերի 30-ը: Այս ժամկետում ևս չտեղավորվելու պատճառով ընկերությունն այժմ պարտավորվել էր աշխատանքները «տուգանված ռեժիմով» անցկացնել, և ավարտել մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 30-ը: 2023 թվականի դեկտեմբերի 13-ին ընկերությունն աշխատանքների վերջնաժամկետի խնդրով կրկին դիմել է պատվիրատուին, որը, փաստացի բավարարվել է. պայմանագիրը կավարտվի 2024 թվականի ապրիլի 30-ին:

Ուշագրավ է, որ շինաշխատանքներն իրականացնող «Իբերի» ընկերության տնօրեն Նիկոլոզ Չախվաշվիլին 2023 թվականի հոկտեմբերին «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում վստահեցրել էր՝ մինչև 2023 թվականի ավարտն իրենց վստահված ճանապարհահատվածը շահագործման կհանձնվի:

«Չնայած ընկերությունը «տուգանված ռեժիմով» է աշխատում, բայց խոստանում եմ՝ մինչև դեկտեմբերի 15-20-ը ճանապարհահատվածը շահագործման կհանձնվի: Նախատեսվում է՝ մյուս շաբաթվանից աշխատանքներն ակտիվացնել, սկսել նաև ասֆալտապատման աշխատանքները», — ասել էր Չախվաշվիլին:

Մինչ այդ՝ 2022 թվականի նոյեմբերին, Նիկոլոզ Չախվաշվիլին մեզ հետ զրույցում ասել էր, որ ճանապարհի շինարարությունը բարդություններով է ընթանում. նա նշել էր նաև ապրանքների թանակցումը: Ընկերության տնօրենի խոսքով, հարկ է եղել հետազոտություններ անցկացնել, հետո ժայռը քանդել, ճանապարհը լայնացնել, ուստի աշխատանքները դանդաղել են նաև այդ պատճառներով: 2023 թվականի մայիսին Նիկոլոզ Չախվաշվիլին մատնանշել էր նախագծի հետ կապված թերությունները։

Եվ, քանի դեռ ճանապարհի շինարարությունը հետաձգվում է, այս ճանապարհից օգտվող գյուղերի բնակիչները շարունակում են դժվարությունների հանդիպել, նամանավանդ՝ ձմռան պայմաններում, քանի շրջկենտրոն Մառնեուլիին կապող միակ ճանապարհն է: Այս պահին աշխատանքների ավարտը նախատեսված է 2024 թվականի ապրիլին, սակայն, երբ 2021 թվականի դեկտեմբերին կնքվել էր պայմանագիրը, աշխատանքների ավարտը նախատեսված էր մեկ տարում։ Պետական ​​գնումների գործակալության կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, գումարի գրեթե կեսը (46 տոկոս)՝ ավելի քան 3 մլն լարին, արդեն վճարվել է ընկերությանը, որից 1,3 մլն-ը ընկերությանը փոխանցվել է որպես կանխավճար։

«Ալիք Մեդիան» կշարունակի հետևել շինարարական աշխատանքների ընթացքին և առաջիկայում թարմացված տեղեկատվություն կտրամադրի խնդրի վերաբերյալ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը

15:15 26.11.2024

Մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը

Նոյեմբերի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը։ Առաջին օրը սպաները հանձնել են քննություն ֆիզիկական պատրաստություն առարկայից։ Քննության ընթացքին հետևել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Սպաները հանձնել են քննություններ՝ ձգումներ պտտաձողի վրա, 100 մ վազք և 1 կմ վազք վարժաձևերից։ Սուրեն Պապիկյանը ողջունել է […] ...

Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրը

15:12 26.11.2024

Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրը

Չեմպիոնների լիգայում այսօր կմեկնարկի 5-րդ տուրը, կկայանա 9 հանդիպում: Բրատիսլավայի «Սլովանը» կընդունի իտալական «Միլանին», Իտալիայի չեմպիոն «Ինտերը» կմրցի գերմանական «Լայպցիգի» հետ, իսկ տուրի կենտրոնական խաղում կհանդիպեն Մյունխենի «Բավարիան» ու ֆրանսիական ՊՍԺ-ն: Կկայանան նաև հետևյալ հանդիպումները․ «Սպարտա (Չեխիա) – «Աթլետիկո» (Իսպանիա) «Բարսելոնա» (Իսպանիա) – «Բրեստ» (Ֆրանսիա) «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – «Ֆեյենորդ» (Նիդերլանդներ) «Սպորտինգ» (Պորտուգալիա) – «Արսենալ» […] ...

Վահագն Հարությունյանն ազատվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից

15:05 26.11.2024

Վահագն Հարությունյանն ազատվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ` Վահագն Հարությունյանն ազատվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Հարությունյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,-նշված է որոշման տեքստում: ...

SHANTNEWS

15:00 26.11.2024

SHANTNEWS

Զինված ուժերում անցկացվել է տանկային լավագույն անձնակազմի ամենամյա մրցույթը

14:55 26.11.2024

Զինված ուժերում անցկացվել է տանկային լավագույն անձնակազմի ամենամյա մրցույթը

Զինված ուժերում անցկացվել է տանկային լավագույն անձնակազմի ամենամյա մրցույթը։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ ...

Աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղի առաջին տուրում Լիրենն հաղթել է Գուկեշին

14:50 26.11.2024

Աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղի առաջին տուրում Լիրենն հաղթել է Գուկեշին

Շախմատի աշխարհի գործող չեմպիոն Դին Լիրենը հաղթանակով է սկսել տիտղոսի պաշտպանությունը։ Սինգապուրում մեկնարկած շախմատի աշխարհի չեմպիոնական մրցամարտի առաջին տուրում չինացին սև ֆիգուրներով 42-րդ քայլին պարտության է մատնել 18-ամյա հնդիկ գրոսմայստեր Դոմարաջու Գուկեշին։ Հաջորդ պարտիան կայանալու է սյսօր։ Յուրաքանչյուր երեք մրցախաղից հետո նախատեսված է հանգստյան օր։ Մրցակիցները դասական շախմատի 14 պարտիա են անցկացնելու։ Այն շախմատիստը, որը […] ...

BACK_TO_TOP