19:57 24.03.2018
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում հանդիպել է «Դիտակետ» ծրագրի աշխատանքներում ներգրավված անձնակազմի հետ: Այս մասին հայտնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ «Դիտակետ» ծրագիրը, որպես ՊՆ և զորացրված զինծառայողների միջև հետադարձ կապի միջոց, կարևոր ներդրում է բանակի առավել զարգացման և ամրապնդման տեսանկյունից: Այն հնարավորություն է ընձեռելու ճիշտ վերլուծել և գնահատել ՊՆ որդեգրած քաղաքականության և սկզբունքների արդյունավետությունը, զինված ուժերի նկատմամբ հանրային ընկալումները:
Վիգեն Սարգսյանն անդրադարձել է ԶՈՒ-ում սկիզբ առած կառուցվածքային բարեփոխումներին: Նա ներկայացրել է ռազմակրթական համակարգում ընթացող և նախատեսվող արմատական փոփոխությունները, զինվորական ծառայության այլընտրանքային ծրագրերի մանրամասները:
Հանդիպման ընթացքում «Դիտակետ» ծրագրի համակարգող Արմեն Խաչիկյանը ներկայացրել է ծրագրի նոր փուլի ընթացքի հետ կապված մանրամասներն ու նախնական դիտարկումները: Նա տեղեկացրել է, որ արդեն մեկնարկել են այս ձմռանը զորացրվածների հարցումները և այդ շրջանակում իրականացվող դաշտային աշխատանքները։
Նախարարը Վիգեն Սարգսյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան կատարած այցի շրջանակում «Դիտակետ» ծրագրի աշխատանքներում ներգրավված անձնակազմը շրջել է կրթահամալիրի տարածքում, ծանոթացել վարժարանի սաների ուսումնական և կեցության պայմաններին: Այնուհետև նրանք եղել են 3-րդ բանակային զորամիավորման սահմանային զորամասերից մեկում, որտեղ նրանց է ներկայացվել զորամասի կառուցվածքը, առանձնահատկությունները, զինվորների սոցիալ-կենցաղային պայմանները:
19:44 10.04.2025
Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում կմասնակցի պանելային քննարկմանԱպրիլի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ կմասնակցի «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներ և հնարավորություններ» պանելային քննարկմանը։ Քննարկումը կհեռարձակվի ուղիղ։ ...
19:40 10.04.2025
Գայանե Շահնազարյանն ընտրվել է ՄԱԿ ԵՏՀ «Շրջակա միջավայրի մոնիթորինգ և գնահատում» աշխատանքային խմբի նախագահՀՀ ներկայացուցիչ՝ ՇՄՆ «Հիդրոօդերևաութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը ընտրվել է ՄԱԿ ԵՏՀ «Շրջակա միջավայրի մոնիթորինգ և գնահատում» աշխատանքային խմբի նախագահ՝ երկու տարի ժամկետով։ Գայանե Շահնազարյանը 2018 թվականից ՄԱԿ ԵՏՀ «Շրջակա միջավայրի մոնիթորինգ և գնահատում» աշխատանքային խմբի անդամ է։ 2025 թվականի ապրիլի 10-ին Աշխատանքային խմբի 27-րդ նստաշրջանում տեղի են ունեցել Աշխատանքային խմբի […] ...
19:35 10.04.2025
Թրամփը Ալիևին ուղղված նամակում ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն ուղղված քայլերըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նովրուզի տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ ողջունելով խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի գործադրած ջանքերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շնորհավորական ուղերձը տարածել են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Ողջունում ենք տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Ադրբեջանի և Հայաստանի քայլերը»,- նշված է նամակում։ Նա նաև նշել է, որ սպասում է առաջիկա տարիներին հնարավոր […] ...
19:25 10.04.2025
2024 թվականին բանակում գրանցված հանցագործությունների թիվը զգալիորեն նվազել էՌազմական ոստիկանության Հերթապահ մաս ստացված 2986 հաղորդագրությունից հանցակազմ է պարունակել 1359-ը: 2023 թվականին ստացվել էր 3493 հաղորդագրություն, 1392-ը՝ հանցակազմի հատկանիշներով: Դեպքերից միայն 23-ն է եղել առանձնապես ծանր հանցատեսակ, նվազումը՝ շուրջ 63 տոկոս: Աճ է արձանագրվել միայն ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքում: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...
19:16 10.04.2025
«Բորուսիայի» նկատմամբ «Բարսելոնայի» հաղթանակը մի փոքր խաբուսիկ է․ Ռոնալդ Կուման«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն անդրադարձել է Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում կատալոնական թիմի հաղթանակին։ «Նման տարբերությամբ հաղթանակը մի փոքր խաբուսիկ է, քանի որ դորտմունդցիները լավ պահեր ունեին առաջին խաղակեսում և կարող էին չպարտվել «չոր» հաշվով: Ամեն դեպքում, ակնհայտ է, որ «Բարսելոնան» ճիշտ ուղու վրա է: Երիտասարդ ֆուտբոլիստներն արդեն փորձառու […] ...
19:08 10.04.2025
Առողջապահության նախարարը հանդիպել է դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման նպատակն էր «Դեղերի մասին օրենքում» նոր փաթեթի նախագծի մշակմանն ընդառաջ` քննարկել դեղերի գրանցման և ներմուծման հետ կապված խնդիրները, լսել առաջարկներ ու դիտարկումներ: «Մեզ համար կարևոր է, որ դուք ոչ թե արդեն պատրաստի նախագծին ծանոթանաք, այլև` գործնական առաջարկներով մասնակցություն ունենաք այդ նախագծի […] ...