Էջմիածնում քաղաքապետի թեկնածուների պակաս չկա. Դոն Պիպոյի թիմ ու «բոևիկ կին». «Հրապարակ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

Էջմիածնում քաղաքապետի թեկնածուների պակաս չկա. Դոն Պիպոյի թիմ ու «բոևիկ կին». «Հրապարակ»

10:10 06.09.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Էջմիածնում հոկտեմբերի 21-ին կայանալիք քաղաքապետի արտահերթ ընտրությունները թեկնածուաշատ կլինեն։ Մեկնարկը դեռ տրված չէ, սակայն մոտ 2 տասնյակ թեկնածուի անուն է շրջանառվում։ Էջմիածնի նախկին փոխքաղաքապետ Վազրիկ Գրիգորյանին, ով ժամանակին Գրիգորյանների մտերիմն էր և քաղաքապետարանի «ուղեղը», այժմ ուզում է պաշտպանել Դոն Պիպոյի թիմը։

Շրջանառվում է նաև «Յունիբանկ»-ի Էջմիածնի մասնաճյուղի տնօրենի անունը, Էջմիածնի քաղաքապետի նախկին թեկնածու Թամարա Թադևոսյանի, որը հայտնի է որպես «բոևիկ կին» և հարում է ԲՀԿ-ին։ Ի դեպ, ԲՀԿ-ն այս քաղաքում մոտ 5-6 հավակնորդ ունի, բայց չի բացառվում, որ կուսակցության ընտրությունը կանգ առնի Սուսաննա Նազարյանի թեկնածության վրա՝ Դաշտ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի: Նա հայտնի է նրանով, որ Էջմիածնի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն աշխատած ժամանակ սուր հակասության մեջ էր այն ժամանակվա կրթության նախարար Արմեն Աշոտյանի հետ և ի վերջո՝ դատական կարգով, հասավ իր աշխատանքից ազատման հրամանի չեղարկմանը։

Հավակնորդների շարքում են նաև «ԱրմենՏել» ընկերության Էջմիածնի մասնաճյուղի նախկին տնօրեն Սամվել Մուրադյանը, գործարար Ժորա Նավասարդյանը, ով կաթողիկոսի բարեկամն է։

Քաղաքապետ դառնալու ցանկություն է ունեցել նաև ՀՅԴ խմբակցության անկուսակցական պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը՝ «հայու գենի» պահպանման ջատագովը, սակայն նա Մանվել Գրիգորյանի սանիկն է։ Որոշ տեղեկություններով, Կարապետյանը հաշվարկել է, որ այդ փաստն ընտրություններում հաղթանակի շանս չի թողնի իրեն։ Սակայն երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ քաղաքապետ դառնալու հավակնություններ չունի, և դա գեներալի քավորության պատճառով չէ։

Իսկ հնարավո՞ր է, այնուամենայնիվ, փոշմանեք և առաջադրվեք՝ հարցրինք մենք։ «Նախ՝ ես պատգամավոր եմ, ինչի՞ պիտի ուզենամ քաղաքապետ դառնամ։ Մի «էքստրաօրդինարնի» բան պիտի լինի, որ ուզենամ առաջադրվեմ, ասենք՝ ծիրանը նորից ծաղկի»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք անձերի փոփոխությունը կարող է լուծել համակարգային խնդիրները. Հեռանկար բանավեճ

14:17 23.11.2024

Արդյո՞ք անձերի փոփոխությունը կարող է լուծել համակարգային խնդիրները. Հեռանկար բանավեճ

Այս շաբաթ Կառավարությունում տեղի ունեցած պաշտոնանկությունները փոխեցին լրատվական օրակարգը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ հայտնեց, որ մի շարք պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց պաշտոնները: Եվ դրա պատճառները անձնավորված չեն, այլ՝ համակարգային: Դրանից հետո արվեցին նոր նշանակումներ: Ի՞նչ հարց են լուծում այս փոփոխությունները: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում քննարկվել են «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, պատմաբան […] ...

Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են. ԿԳՄՍ նախարար

14:05 23.11.2024

Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են. ԿԳՄՍ նախարար

Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝ ֆունկցիոնալ անգրագիտությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Կրթության տեսչական մարմինը ավելի քան 800 երեխայի շրջանում ամեն տարի ուսումնասիրություն է անցկացնում՝ գեղարվեստական և գիտահանրամատչելի տեքստերը լուռ ընթերցելու և ընթերցածը հասկանալու, վերլուծելու, եզրահանգումներ անելու կարողությունները […] ...

Ամփոփվել է Ալեն Սիմոնյանի պաշտոնական այցը Վիետնամ

13:52 23.11.2024

Ամփոփվել է Ալեն Սիմոնյանի պաշտոնական այցը Վիետնամ

Անցնող շաբաթ պաշտոնական այցով Հանոյ է մեկնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Վիետնամում Ալեն Սիմոնյանն ու ԱԺ պատգամավորներն ունեցել են մի շարք հանդիպումներ: Խորհրդարանի ղեկավարն այցի հրավերը ստացել էր պաշտոնակցից: Հանդիպումների ընթացքում ընդգծվել է երկկողմ հարաբերություններին նոր տեմպ հաղորդելու գործնական քայլերի անհրաժեշտությունը, անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպություններում տնտեսական, կրթական ու մշակութային փոխգործակցությանը վերաբերող հարցերի: […] ...

Եթե պարտվեի, ապա մարդկանց դուր կգար. Ջեյք Փոլը մեկնաբանել է Թայսոնի հետ պայմանավորված մենամարտ անցկացնելու լուրերը

13:40 23.11.2024

Եթե պարտվեի, ապա մարդկանց դուր կգար. Ջեյք Փոլը մեկնաբանել է Թայսոնի հետ պայմանավորված մենամարտ անցկացնելու լուրերը

Ամերիկացի հանրահայտ բլոգեր Ջեյք Փոլը մեկնաբանել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնի հետ պայմանավորված մենամարտ անցկացնելու մասին լուրերը: «Հիմարներ, նա մարզում չէր անցկացնում: Նրա առջև մարդ էր, որը նույնպես պատասխանում էր հարվածներով: Մարդիկ չեն հասկանում, թե ինչ հզոր հարվածների եմ տիրապետում: Ես գերազանց եմ օգտագործում ջեբը, ունեմ արագություն, փայլուն […] ...

Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը. կա տուժած

13:29 23.11.2024

Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը. կա տուժած

Երեկ՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են Երևանի բնակիչ 38-ամյա Էդգար Հակոբյանի վարած «Range Rover» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 29-ամյա Նվեր Դավթյանի վարած «BMW X6» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «BMW X6»-ը կողաշրջվել և բախվել է երկաթե էլեկտրասյանը, 1 հոգի մարմնական վնասվածքներով […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:16 23.11.2024

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում մինչև 17-20մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։ Երևան քաղաքում նոյեմբերի […] ...

BACK_TO_TOP