Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն է ընտրվել Էդիտա Գզոյանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 01 2025
  • $
    397.78
  • RUBLE
    3.87
  • 408.04
WEATHER
-0.91 oC

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն է ընտրվել Էդիտա Գզոյանը

19:10 12.02.2024

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստում, որը կայացել է փետրվարի 12-ին, գաղտնի քվեարկությամբ, միաձայն թանգարան-ինստիտուտի տնօրեն է ընտրվել պատմական գիտությունների թեկնածու, 2013-2018 թվականներին թանգարան-ինստիտուտի ավագ, 2018-ից առաջատար գիտաշխատող, 2018-ից գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը։

Ռայմոնդ Գևորգյանի նախագահությամբ կայացած նիստին ներկա է եղել Հոգաբարձուների խորհրդի տասնհինգ անդամներից տասը: Հոգաբարձուների խորհրդի անդամները ծանոթացել են միակ թեկնածուի՝ պ.գ.թ. Էդիտա Գզոյանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի զարգացման տեսլականին։

Էդիտա Գզոյանը պատասխանել է նաև Հոգաբարձուների խորհրդի անդամների հարցերին: Քննարկվել են հընթացս հարցեր կապված Հիմնադրամի գործունեության հետ:

Էդիտա Գզոյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և ասել, որ մեծ պատասխանատվությամբ է ստանձնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ-ի հետ Հայաստանի առևտուրը մի քանի անգամ ավելի քիչ է, քան ԵԱՏՄ-ի հետ․ Օվերչուկ

14:24 15.01.2025

ԵՄ-ի հետ Հայաստանի առևտուրը մի քանի անգամ ավելի քիչ է, քան ԵԱՏՄ-ի հետ․ Օվերչուկ

Երևանի առևտուրը ԵՄ-ի հետ մի քանի անգամ պակաս է, քան Եվրասիական տնտեսական միության հետ։ Հայաստանի ապրանքաշրջանառությունը Եվրամիության հետ նվազում է։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Թարմ վիճակագրություն է եկել 11 ամսվա վերաբերյալ․ Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմում է 11,6 միլիարդ դոլար, ԵԱՏՄ-ի հետ՝ մոտ 12 միլիարդ դոլար։ Միևնույն ժամանակ, Հայաստանի […] ...

Marca. Ռոնալդուն կարող է դառնալ «Ալ-Նասր» ֆուտբոլային ակումբի համասեփականատերը

14:18 15.01.2025

Marca. Ռոնալդուն կարող է դառնալ «Ալ-Նասր» ֆուտբոլային ակումբի համասեփականատերը

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կդառնա Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ֆուտբոլային ակումբի համասեփականատեր, եթե նրա պայմանագիրը թիմի հետ երկարաձգվի։ Այս մասին հայտնում է Marca թերթը։ Աղբյուրի համաձայն, ֆուտբոլիստը մտադիր է մեկ տարով երկարաձգել պայմանագիրը թիմի հետ, եթե դա տեղի ունենա, ապա Ռոնալդուն կվաստակի 183 միլիոն եվրո և կտիրի ակումբի բաժնետոմսերի չնչին տոկոսին: Ռոնալդուն 39 տարեկան է և […] ...

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը հանդիպել է Վայոց ձորի մարզպետի հետ

14:10 15.01.2025

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը հանդիպել է Վայոց ձորի մարզպետի հետ

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հանդիպել է Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանի հետ։ «Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը պատիվ ունեցավ հանդիպելու Վայոց Ձորի մարզպետ Կոլյա Միքայելանի հետ՝ քննարկելու համագործակցությունը և Հայաստանում Եվրամիության առաքելության տեղակայման հետ կապված հարցերը»,- նշված է ԵՄ դիտորական առաքելության X-ի էջում գրառման մեջ։ ԵՄ դիտորդական առաքելությունը հիշեցրել է, որ Վայոց […] ...

Օվերչուկը ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ Հայաստանի որոշումը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ

14:03 15.01.2025

Օվերչուկը ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ Հայաստանի որոշումը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ

Մոսկվան Եվրոպական միությանը միանալու գործընթաց սկսելու Երեւանի որոշումը դիտարկում է որպես Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու սկիզբ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Նրանք (Հայաստանը) ասում են, որ չեն պատրաստվում լքել ԵԱՏՄ-ն, բայց ինչո՞վ է առանձնահատուկ այս իրավիճակը։ Երկար ժամանակ է, ինչ քննարկումներ են եղել, որ Հայաստանը մոտենում է Եվրամիությանը, սակայն […] ...

Հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերն այդ փոխադրամիջոցի մասով կազատվեն գույքահարկի վճարման պարտավորությունից

13:58 15.01.2025

Հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերն այդ փոխադրամիջոցի մասով կազատվեն գույքահարկի վճարման պարտավորությունից

Ներքին գործերի նախարարության կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է լրացում կատարել օրենսգրքի 245-րդ հոդվածում՝ սահմանելով, որ փոխադրամիջոցների գույքահարկից ազատվում են նաեւ հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը՝ այդ փոխադրամիջոցի մասով: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական […] ...

Նախաձեռնությամբ կանոնակարգվում է կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները

13:50 15.01.2025

Նախաձեռնությամբ կանոնակարգվում է կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները

Նախաձեռնությամբ առաջարկվում է կանոնակարգել կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները՝ սահմանելով գունային տարանջատում: Առանց կաթնային յուղի կաթնամթերքի վաճառքի դեպքում տարանջատված դարակաշարը պետք է կանաչ գույն ունենա, իսկ կաթնային յուղի փոխարինիչի դեպքում` նարնջագույն: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ […] ...

BACK_TO_TOP